Աշխարհ

13.06.2019 21:47


Էրդողան. «Ես չեմ ասում, թե Թուրքիան S-400 է գնելու, ես ասում եմ՝ Թուրքիան արդեն այն գնել է»

Էրդողան. «Ես չեմ ասում, թե Թուրքիան S-400 է գնելու, ես ասում եմ՝ Թուրքիան արդեն այն գնել է»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ժողովի ընթացքում անդրադարձել է օրակարգային կարևոր խնդիրների։

Ներքաղաքական, ընտրապայքարին առնչվող և այլ հարցերին զուգահեռ Էրդողանը խոսել է նաև արդեն ամիսներ շարունակ աղմուկ բարձրացրած ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման մասին։

Թուրքիայի նախագահը վստահորեն շեշտել է, որ S-400 համակարգի գնել-չգնելու հարցադրումը տեղին չէ։

«Թուրքիան արդեն իսկ գնել է այն: Եվ մեկ ամիս հետո իրականացվելու է S-400 համակարգի մատակարարումը»,-հայտարարել է նա։

Անդրադառնալով S-400 համակարգի ձեռքբերմանն ի պատասխան ԱՄՆ կողմից F-35 կործանիչների հետ կապված նախագծի չեղարկմանը՝ Էրդողանն ասել է, որ բոլոր միջազգային հարթակներում ԱՄՆ-ից հաշիվ են պահանջելու։

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը