Կարծիք

Հունիս 14, 2019 17:15

Սփյուռքի հանձնակատարի նշանակումը կարող է նոր, չհաղթահարվող խնդիրներ առաջացնել

Սփյուռքի հանձնակատարի նշանակումը կարող է նոր, չհաղթահարվող խնդիրներ առաջացնել

Սփյուռքի նորանշանակ հանձնակատարին չեմ ճանաչում։ Չունեմ որևէ անձնական խնդիր կամ կանխակալություն:
Ուստի հարցին ուզում եմ անդրադառնալ բացառապես քաղաքական տեսանկյունից:

1. Աշխարհասփյուռ հայության գաղթօջախները սփռված են տասնյակ երկրներում: 2008 թվականին ստեղծված Սփյուռքի նախարարության ղեկավարման հարցում կար մի չգրված, բայց շատ կարևոր կոնսենսուս՝ Սփյուռքի հարցերով պատասխանատուն չի ներկայացնելու որևէ առանձին վերցրած համայնք, երկիր, Սփյուռքի կրոնական կամ քաղաքական կազմակերպություն: Որպեսզի նա կարողանա միավորող դերակատարություն ստանձնել, շատ կարևոր է ի սկզբանե անաչառ և ոչ կանխակալ լինելու հանգամանքը: Կար ներքին զգացողություն, որ այդ անձը պետք է հայաստանցի լինի, որպեսզի կարողանա հավասար վստահություն ունենալ Սփյուռքի բոլոր համայնքներում:

2. Հայկական Սփյուռքը նաև լրջագույն աշխարհաքաղաքական գործոն է, քանզի ներկայացված է շատ տարբեր երկրներում: ԱՄՆ, Ռուսաստան, Իրան, Մերձավոր Արևելք՝ այս, երբեմն իրարամերժ քաղաքական շահեր ունեցող պետություններում հայկական համայնքները լուրջ գործոն են: Արդյո՞ք խելամիտ է Հայաստանի համար նման կարևոր աշխատաքնի նշանակել կոնկրետ մի երկրի հետ հստակ ասոցիացվող մարդու: Ինչպե՞ս է աշխատելու այդ անձը Ռուսաստանի, Իրանի և մի շարք այլ երկրների պայմաններում:

Իհարկե, Սփյուռքի ներուժը պետք է լավագույնս օգտագործվի ի շահ բոլորիս: Դրա համար կան բազում այլ տարբերակներ և լուծումներ: Սակայն վստահ եմ, որ իմ բարձրաձայնած երկու կարևորագույն հարցերին տվյալ նշանակումը ոչ միայն չի համապատասխանում, այլև կարող է նոր, չհաղթահարվող խնդիրներ առաջացնել:

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը

Լուծումը կարող է լինել միայն կողմերից մեկի կապիտուլյացիան և զինաթափումը

Լուծումը կարող է լինել միայն կողմերից մեկի կապիտուլյացիան և զինաթափումը

Հուլիս 18, 2019 13:35 Սիրուն պատկերը Սովետում էր՝ քիրվայություն, ազգերի բարեկամություն, հետո սկսեցին հայերին վառել Սումգայիթում ու Բաքվում։
Ամբոխի ցասումի վրա իշխանության եկած խումբը չի կարող ազատվել ամբոխից

Ամբոխի ցասումի վրա իշխանության եկած խումբը չի կարող ազատվել ամբոխից

Հուլիս 18, 2019 13:16 Եթե էս ամբոխին ձեռքիցդ բաց թողնես, քո պես մեկ ուրիշը կհայտնվի և կանի նույնը, ինչ արիր դու։
Սա հեղափոխական Հայաստանի առաջին արյունն է

Սա հեղափոխական Հայաստանի առաջին արյունն է

Հուլիս 18, 2019 13:10 Որը, ցավոք, գնալով ավելանալու է։
Մեղավոր են բոլորը` բացի իշխանությունից

Մեղավոր են բոլորը` բացի իշխանությունից

Հուլիս 18, 2019 12:50 Իջևանում տեղի ունեցածը ամենաօրինաչափ և կոնկրետ շարունակականություն ունեցող պոռթկում էր։
Տո ոչ միայն տանկերից, այլ՝ իսկանդերով կխփի ժողովրդին

Տո ոչ միայն տանկերից, այլ՝ իսկանդերով կխփի ժողովրդին

Հուլիս 18, 2019 12:15 Եթե փորձեն փողոց փակելով իշխանության ձգտեն։
Բոլոր լիդերների տապալման պատճառը մեկն է

Բոլոր լիդերների տապալման պատճառը մեկն է

Հուլիս 18, 2019 12:05 Սկզբում պրոցեսը հանրության համար աննկատ է, հետո գալիս է անեկդոտների շրջանը, իսկ հետո բունտը։
Ցավում եմ, որ վարչապետի մոտ կոնկրետ քրեական գործեր են քննարկվում

Ցավում եմ, որ վարչապետի մոտ կոնկրետ քրեական գործեր են քննարկվում

Հուլիս 18, 2019 11:49 Ցավում եմ, որ նրան խաբում են քրեական գործերի քննության ընթացքի մասին։
Վուվուզելաշամպայնային ամբոխը գիլյոտինի տակ է դնելու իր սիրելի առաջնորդի գլուխը

Վուվուզելաշամպայնային ամբոխը գիլյոտինի տակ է դնելու իր սիրելի առաջնորդի գլուխը

Հուլիս 18, 2019 11:05 Նա միայն պայքար, բախում ու թշնամանք է մոտիվացնում։
Փաշինյանը լուծում չունի ՍԴ-ի հարցում, բայց...

Փաշինյանը լուծում չունի ՍԴ-ի հարցում, բայց...

Հուլիս 18, 2019 11:00 Հարցազրույցը պոպուլիզմով ու 300.1 հոդվածը անընդհատ խախտելու կոչերով հեղեղված պատում էր:
Նիկոլն իր պոպուլիզմով ժողովրդին հասցրեց մոլորության

Նիկոլն իր պոպուլիզմով ժողովրդին հասցրեց մոլորության

Հուլիս 18, 2019 10:40 Սրա թիվ 1 պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է ու սրա հետևանքների կրողն էլ է Նիկոլ Փաշինյանը:
Օրեցօր պարզվում է ողջ ճշմարտությունը

Օրեցօր պարզվում է ողջ ճշմարտությունը

Հուլիս 18, 2019 10:40 Ջրի երես են դուրս գալիս սուտն ու կեղծիքը։
Չի՛ կարելի ժողովրդի դեմ գնալ ու օրինականություն պաշտպանել

Չի՛ կարելի ժողովրդի դեմ գնալ ու օրինականություն պաշտպանել

Հուլիս 18, 2019 09:39 Վաղը ձեր մեջքին ոչ մի ոստիկան չի կանգնի։
Նիկոլը համառորեն չի հասկանում, որ տանկերը Երևան մտցնելն էլ ամեն մեկի բանը չէ

Նիկոլը համառորեն չի հասկանում, որ տանկերը Երևան մտցնելն էլ ամեն մեկի բանը չէ

Հուլիս 18, 2019 09:22 Դրա համար պետք է ԶՈւ-ում չնչին հեղինակություն ունենաս։
Ինչո՞ւ է ուշանում փոթորկին հաջորդող անդորրը

Ինչո՞ւ է ուշանում փոթորկին հաջորդող անդորրը

Հուլիս 18, 2019 08:57 Հանուն ինչի՞ կամ հանուն միայն ո՞ւմ արվեց հեղափոխությունը։
Բումերանգի էֆեկտը

Բումերանգի էֆեկտը

Հուլիս 18, 2019 01:00 Իշխանությունը մնացել է իր իսկ կիրառած «պրիյոմի» տակ։
Ժողովրդի ճանապարհն է. կուզեն՝ կփակեն, կուզեն՝ կբացեն

Ժողովրդի ճանապարհն է. կուզեն՝ կփակեն, կուզեն՝ կբացեն

Հուլիս 18, 2019 00:30 Ժողովրդի ոստիկաններն են. կուզեն՝ քարով կխփեն, կուզեն՝ չեն խփի։
Նիկոլի ծննդավայրի ժողովուրդը կհայտարարվի «քոչարյանական, սև ու հակահեղափոխական»

Նիկոլի ծննդավայրի ժողովուրդը կհայտարարվի «քոչարյանական, սև ու հակահեղափոխական»

Հուլիս 18, 2019 00:20 Չի կարելի թույլ տալ, որ Նիկոլը հասցնի երկրից գնալ: