Կարծիք

14.06.2019 21:45


Իշխանության եկան դեմագոգները, էմոցիոնալ մանիպուլյատորները, պոպուլիստները

Իշխանության եկան դեմագոգները, էմոցիոնալ մանիպուլյատորները, պոպուլիստները

Հայտնի գործիչները ժամանակին կարծում էին, որ որոշ առումով ներելի են այն սխալները, որոնք մարդիկ կատարում են մինչև երեսուն տարեկանը, բայց երբ արդեն հասուն տարիքի քաղաքացին է դրսևորվում դպրոցականին հարիր ծանծաղամտությամբ և ինքնահավանությամբ և աններելիորեն պաշտպանում է կառավարության սխալ քայլերը, ապա դա կարող է հանգեցնել աղետի, քանզի անպատժելիությունն ու ամենաթողությունը պետական գործչի վատագույն սադրիչներն են։

Որևէ լուրջ քաղաքական գործիչ չի կարող առանց քմծիծաղի դիտել այն ամենը, ինչ այսօր կատարվում է մեր երկրի քաղաքական դաշտում։ Եթե պետական և քաղաքական գործիչները կարող են նման անպատասխանատվություն դրսևորել երկրի, պետության նկատմամբ, դա միայն գուժում է այն մասին, որ երկիրը չունի պետություն, քանզի պետությունը նախ և առաջ պատասխանատվություն է, որի զգացողությունից, փաստորեն, զուրկ են ինչպես այսօրվա պատգամավորները, կառավարության անդամները, այնպես էլ հասարակության այն մասը, որի ինքնախաբեական թողտվությամբ էլ կատարվում է այս ամբողջ զավեշտախաղը։

Հ.Գ. Իշխանության եկան դեմագոգները, էմոցիոնալ մանիպուլյատորները, պոպուլիստները և նրանք, որոնց միշտ ձեռնտու է լինելու «դեգրադացված» հասարակություն ունենալը:

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը