Կարծիք

Հունիս 15, 2019 12:10

Պոպուլիզմը և տոտալիտարիզմը. Հայաստանում քաղաքական փոփոխություններ են պետք

Պոպուլիզմը և տոտալիտարիզմը. Հայաստանում քաղաքական փոփոխություններ են պետք

Տոտալիտարիզմի հիմքում շատ հաճախ ընկած է պոպուլիզմը։ Տիրանը հենվում է զանգվածի վրա։ Զանգվածը տեր է ման գալիս, իսկ տիրանը՝ հպատակներ։

Զանգվածն առերևույթ պայքարում է ազատության համար, բայց նրա ենթագիտակցական մղումը ստրկությունն է։

Զանգվածը նաև փոփոխական համակրանքներ ունի։ Տիրանը գիտի կամ զգում է, որ դա այդպես է։ Այդ իսկ պատճառով էլ տիրան–պոպուլիստները սկզբում հենվում են «ժողովրդի» վրա, իսկ հետո՝ ռեպրեսիվ ապարատի։

Պոպուլիստ ղեկավարի վերջին հանգրվանը բռնապետությունն է։ Սա քաղաքագիտական օրինաչափություն է։

Երբ պոպուլիստը կորցնում է «փողոցը», հենվում է ոստիկանության, դատախազության, սեփականաշնորհված դատարանների և մյուս գործիքների վրա։

Այդպես են ծնվում տոտալիտար ռեժիմները։

Հայաստանը տոտալիտար պետություն դառնալու ռեսուրս չունի, բայց այդպիսին դառնալու ձգտումն արդեն իսկ կարող է լրջորեն վնասել մեր երկրին։ Մենք հիմա այդ վնասները տեսնում ենք ամեն օր։ Վնասներ և՛ արտաքին, և՛ ներքին միջավայրում։

Տոտալիտար ռեժիմները նավթի ու գազի պաշարներ են պահանջում, ինչպես նաև գաղափարական հիմնավորումներ։ Մեզ մոտ չկան ո՛չ նավթը, ո՛չ գազը, ո՛չ գաղափարական հիմնավորումը։ Կա միայն իշխելու պաթոլոգիկ ցանկություն։ Նման ցանկություններն, ի վերջո, ավարտվում են մեկ «իզմով»՝ «կոռուպցիոնիզմ»–ով, քանզի գաղափարների բացակայության պայմաններում միակ գաղափար է դառնում իշխելն ու կուտակելը։

Բացի ներքին գործոններից՝ մեզանում տոտալիտարիզմի կառուցում հնարավոր չէ նաև արտաքին գործոնների պատճառով։ Հայաստանին տոտալիտար պետություն դառնալ թույլ չեն տա մեր հարևանները։ Պոպուլիզմի վրա հիմնված տոտալիտարիզմի կառուցման պարագայում մեզ մոտ շատ արագ տնտեսական փլուզումներ տեղի կունենան, որն իր ազդեցությունն անմիջապես կթողնի անվտանգության համակարգի վրա, ինչից էլ կշտապեն օգտվել մեր թշնամիները։

Եվ այսպես, որքան էլ մեր տնաբույծ պոպուլիստը ցանկանա, պոպուլիզմ–տոտալիտարիզմ կառուցելը Հայաստանում չի ստացվելու, բայց նման համակարգ ստեղծելու փորձը հանգեցնելու է և արդեն իսկ հանգեցրել է ավերածությունների։ Սա երկար չի կարող շարունակվել։ Ու լավ կլինի, որ փոփոխությունը ներսից իրականացվի, այլ ոչ թե արտաքին ֆորսմաժորային զարգացումների արդյունքում։

Նոր Հայաստանը պոպուլիզմից զերծ պետք է լինի, հիմնվի փորձի ու երիտասարդության համադրության վրա և կառավարվի արդյունավետորեն։

Ուժը միասնության մեջ է։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը

Լուծումը կարող է լինել միայն կողմերից մեկի կապիտուլյացիան և զինաթափումը

Լուծումը կարող է լինել միայն կողմերից մեկի կապիտուլյացիան և զինաթափումը

Հուլիս 18, 2019 13:35 Սիրուն պատկերը Սովետում էր՝ քիրվայություն, ազգերի բարեկամություն, հետո սկսեցին հայերին վառել Սումգայիթում ու Բաքվում։
Ամբոխի ցասումի վրա իշխանության եկած խումբը չի կարող ազատվել ամբոխից

Ամբոխի ցասումի վրա իշխանության եկած խումբը չի կարող ազատվել ամբոխից

Հուլիս 18, 2019 13:16 Եթե էս ամբոխին ձեռքիցդ բաց թողնես, քո պես մեկ ուրիշը կհայտնվի և կանի նույնը, ինչ արիր դու։
Սա հեղափոխական Հայաստանի առաջին արյունն է

Սա հեղափոխական Հայաստանի առաջին արյունն է

Հուլիս 18, 2019 13:10 Որը, ցավոք, գնալով ավելանալու է։
Մեղավոր են բոլորը` բացի իշխանությունից

Մեղավոր են բոլորը` բացի իշխանությունից

Հուլիս 18, 2019 12:50 Իջևանում տեղի ունեցածը ամենաօրինաչափ և կոնկրետ շարունակականություն ունեցող պոռթկում էր։
Տո ոչ միայն տանկերից, այլ՝ իսկանդերով կխփի ժողովրդին

Տո ոչ միայն տանկերից, այլ՝ իսկանդերով կխփի ժողովրդին

Հուլիս 18, 2019 12:15 Եթե փորձեն փողոց փակելով իշխանության ձգտեն։
Բոլոր լիդերների տապալման պատճառը մեկն է

Բոլոր լիդերների տապալման պատճառը մեկն է

Հուլիս 18, 2019 12:05 Սկզբում պրոցեսը հանրության համար աննկատ է, հետո գալիս է անեկդոտների շրջանը, իսկ հետո բունտը։
Ցավում եմ, որ վարչապետի մոտ կոնկրետ քրեական գործեր են քննարկվում

Ցավում եմ, որ վարչապետի մոտ կոնկրետ քրեական գործեր են քննարկվում

Հուլիս 18, 2019 11:49 Ցավում եմ, որ նրան խաբում են քրեական գործերի քննության ընթացքի մասին։
Վուվուզելաշամպայնային ամբոխը գիլյոտինի տակ է դնելու իր սիրելի առաջնորդի գլուխը

Վուվուզելաշամպայնային ամբոխը գիլյոտինի տակ է դնելու իր սիրելի առաջնորդի գլուխը

Հուլիս 18, 2019 11:05 Նա միայն պայքար, բախում ու թշնամանք է մոտիվացնում։
Փաշինյանը լուծում չունի ՍԴ-ի հարցում, բայց...

Փաշինյանը լուծում չունի ՍԴ-ի հարցում, բայց...

Հուլիս 18, 2019 11:00 Հարցազրույցը պոպուլիզմով ու 300.1 հոդվածը անընդհատ խախտելու կոչերով հեղեղված պատում էր:
Նիկոլն իր պոպուլիզմով ժողովրդին հասցրեց մոլորության

Նիկոլն իր պոպուլիզմով ժողովրդին հասցրեց մոլորության

Հուլիս 18, 2019 10:40 Սրա թիվ 1 պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է ու սրա հետևանքների կրողն էլ է Նիկոլ Փաշինյանը:
Օրեցօր պարզվում է ողջ ճշմարտությունը

Օրեցօր պարզվում է ողջ ճշմարտությունը

Հուլիս 18, 2019 10:40 Ջրի երես են դուրս գալիս սուտն ու կեղծիքը։
Չի՛ կարելի ժողովրդի դեմ գնալ ու օրինականություն պաշտպանել

Չի՛ կարելի ժողովրդի դեմ գնալ ու օրինականություն պաշտպանել

Հուլիս 18, 2019 09:39 Վաղը ձեր մեջքին ոչ մի ոստիկան չի կանգնի։
Նիկոլը համառորեն չի հասկանում, որ տանկերը Երևան մտցնելն էլ ամեն մեկի բանը չէ

Նիկոլը համառորեն չի հասկանում, որ տանկերը Երևան մտցնելն էլ ամեն մեկի բանը չէ

Հուլիս 18, 2019 09:22 Դրա համար պետք է ԶՈւ-ում չնչին հեղինակություն ունենաս։
Ինչո՞ւ է ուշանում փոթորկին հաջորդող անդորրը

Ինչո՞ւ է ուշանում փոթորկին հաջորդող անդորրը

Հուլիս 18, 2019 08:57 Հանուն ինչի՞ կամ հանուն միայն ո՞ւմ արվեց հեղափոխությունը։
Բումերանգի էֆեկտը

Բումերանգի էֆեկտը

Հուլիս 18, 2019 01:00 Իշխանությունը մնացել է իր իսկ կիրառած «պրիյոմի» տակ։
Ժողովրդի ճանապարհն է. կուզեն՝ կփակեն, կուզեն՝ կբացեն

Ժողովրդի ճանապարհն է. կուզեն՝ կփակեն, կուզեն՝ կբացեն

Հուլիս 18, 2019 00:30 Ժողովրդի ոստիկաններն են. կուզեն՝ քարով կխփեն, կուզեն՝ չեն խփի։
Նիկոլի ծննդավայրի ժողովուրդը կհայտարարվի «քոչարյանական, սև ու հակահեղափոխական»

Նիկոլի ծննդավայրի ժողովուրդը կհայտարարվի «քոչարյանական, սև ու հակահեղափոխական»

Հուլիս 18, 2019 00:20 Չի կարելի թույլ տալ, որ Նիկոլը հասցնի երկրից գնալ: