Լրահոս

17.06.2019 13:10


ՃՏՊ ՌԴ Ստավրոպոլի երկրամասում.տուժել են ՀՀ քաղաքացիներ

ՃՏՊ ՌԴ Ստավրոպոլի երկրամասում.տուժել են ՀՀ քաղաքացիներ

Հունիսի 17-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում, Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի Կոչուբեևսկի շրջանում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է 6 ավտոմեքենա, որոնց թվում հայկական պետհամարանիշով «Honda» մակնիշի ավտոմեքենա:

Պատահարի հետևանքով տուժել է 6 քաղաքացի, որոնցից 4-ը՝ հայ: Տուժածները տեղափոխվել են Նեվիննոմիսկի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները, ըստ նախնական տվյալների, նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Այս խորագրի վերջին նյութերը