Ադրբեջանական գազը Եվրոպա կհասնի Թուրքիայի տարածքով

Ադրբեջանական գազը Եվրոպա կհասնի Թուրքիայի տարածքով

Հուլիս 17, 2019 18:41 3.500 կիլոմետր երկարությամբ։
Մերժել ու մոռանալ Նաիրի Հունանյանին

Մերժել ու մոռանալ Նաիրի Հունանյանին

Հուլիս 17, 2019 11:00 Մենք ռեսուրս չունենք իրար միս ուտելու, ինչպես նաև չունենք ռեսուրս լճացած երկիր ունենալու։

Լրահոս

Հունիս 17, 2019 18:00

Ավարտվել է Արամ Հարությունյանի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող անձանց վերաբերյալ քրգործի նախաքննությունը

Ավարտվել է Արամ Հարությունյանի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող անձանց վերաբերյալ քրգործի նախաքննությունը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Վ. Մ.-ն ու Ա. Դ.-ն օժանդակել են ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Արամ Հարությունյանի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն, իսկ Վ. Մ.-ն նաև օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված գումարը:

Ինչպես հայտնեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, մասնավորապես, ըստ առաջադրված մեղադրանքների` Վ. Մ.-ն, տևական ժամանակ մտերիմ հարաբերություններ ունենալով Արամ Հարությունյանի հետ, 2008թ. սկզբներին տեղեկացել է, որ վերջինս գործարար Ս. Հ.-ից պահանջել է առանձնապես խոշոր չափերով՝ 4.2 մլրդ ՀՀ դրամին համարժեք 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք և հնարավորություն է ունեցել կաշառքի գումարի որոշ մասը ստանալ Արաբական Միացյալ Էմիրություններում բանկային փոխանցման եղանակով:

Վ. Մ.-ն, Արամ Հարությունյանի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու դիտավորությամբ, ԱՄԷ-ում իր անվամբ բացված հաշվեհամարը և անհրաժեշտ մյուս տվյալները փոխանցել է նրան և այդ կերպ միջոցներ տրամադրել Արամ Հարությունյանին կաշառքի գումարի մասը` 8 մլն ԱՄՆ դոլարը նշված եղանակով ստանալու համար:

Այնուհետև, պայմանավորվածության համաձայն, գործարար Ս. Հ.-ի առաջարկով ԱՄԷ-ում գրանցված արաբական կազմակերպությունը 2008թ. փետրվարի 7-ին 8 մլն ԱՄՆ դոլարը փոխանցել է պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալուն օժանդակելու պատրաստակամություն հայտնած, այդ նպատակով իր բանկային հաշվեհամարը տրամադրած, ԱՄԷ-ում մշտական բնակություն հաստատած ՀՀ քաղաքացի Ա. Դ.-ի` Աբու Դաբի քաղաքի Ազգային բանկում ունեցած հաշվեհամարին, որից հետո Ա. Դ.-ն նշված գումարից 797.918.520 ՀՀ դրամին համարժեք 9.499.030 ԱՄԷ դիրհամ և 769.125.000 ՀՀ դրամին համարժեք 9.156.250 ԱՄԷ դիրհամ գումարները փոխանցել է Արամ Հարությունյանի մտերիմների, այդ թվում` Վ. Մ.-ի հաշվեհամարներին:

Դրանից հետո Վ. Մ.-ն և Արամ Հարությունյանի մյուս մտերիմներն իրենց հաշվեհամարներին փոխանցած գումարների մի մասը կանխիկացրել են, դրանք տնօրինել Ա. Հարությունյանի ցուցումներով, իսկ մյուս մասը Ա. Հարությունյանի մտերիմները փոխանցել են նրա` Աբու Դաբի քաղաքի Ազգային բանկում ունեցած հաշվեհամարին:

Վ. Մ.-ն, իր հերթին, կաշառքի առարկա հանդիսացող, իր բանկային հաշվեհամարին փոխանցված գումարի ծագման իրական աղբյուրը քողարկելու, խեղաթյուրելու և դրան օրինական տեսք հաղորդելու նպատակով հանցավոր ճանապարհով ստացված գումարը Արամ Հարությունյանի առաջարկությամբ 2011թ. մարտի 23-ին իր հաշվեհամարից փոխանցել է միջազգային ընկերության՝ Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող բանկային հաշվեհամարին: Արամ Հարությունյանն էլ, իր հերթին, հանցավոր ճանապարհով ստացված գումարները փոխանցել է նույն բանկային հաշվեհամարին, ապա կազմակերպել հիշյալ հաշվեհամարից գումարների պարբերաբար փոխանցումը իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձին պատկանող և ՀՀ տարածքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ընկերության հաշվեհամարին:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Վ. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Ա. Դ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Վ. Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործից Վ. Մ.-ի և Ա. Դ.-ի վերաբերյալ անջատված մասով նախաքնությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում.ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս խորագրի վերջին նյութերը

«Էմմի 2019». «Գահերի խաղն» առաջադրվել է ռեկորդային 32 անվանակարգում

«Էմմի 2019». «Գահերի խաղն» առաջադրվել է ռեկորդային 32 անվանակարգում

Հուլիս 17, 2019 20:48 Տեղի կունենա Լոս Անջելեսում։
«Գյուղում սով է սկսվելու». Կարմիր գյուղի բնակիչները՝ ավերիչ կարկուտի մասին (տեսանյութ)

«Գյուղում սով է սկսվելու». Կարմիր գյուղի բնակիչները՝ ավերիչ կարկուտի մասին (տեսանյութ)

Հուլիս 17, 2019 19:04 Հանձնաժողովը չի ժամանել գյուղ՝ վնասը հաշվելու։
Ադրբեջանական գազը Եվրոպա կհասնի Թուրքիայի տարածքով

Ադրբեջանական գազը Եվրոպա կհասնի Թուրքիայի տարածքով

Հուլիս 17, 2019 18:41 3.500 կիլոմետր երկարությամբ։
Իրինա Շեյքի ռուս երկրպագուները գրավել են Լեդի Գագայի էջը (լուսանկար)

Իրինա Շեյքի ռուս երկրպագուները գրավել են Լեդի Գագայի էջը (լուսանկար)

Հուլիս 17, 2019 18:02 «Վերադարձրել ենք Ղրիմը, կվերադարձնենք նաև Քուփերին»։
«Ռուսական շուկան փոխարինելը հեշտ գործ չէ ոչ եվրոպացիների և ոչ էլ նույնիսկ մեզ համար». Իվանիշվիլի

«Ռուսական շուկան փոխարինելը հեշտ գործ չէ ոչ եվրոպացիների և ոչ էլ նույնիսկ մեզ համար». Իվանիշվիլի

Հուլիս 17, 2019 17:30 Ովքեր կոչ են անում հրաժարվել, «երկրի թշնամիներն են»:
Նունու Գոմեշը՝ Ծիծեռնակաբերդում․ Նման ոճրագործություն պետք է չկրկնվի

Նունու Գոմեշը՝ Ծիծեռնակաբերդում․ Նման ոճրագործություն պետք է չկրկնվի

Հուլիս 17, 2019 17:16 Երբեք չպետք է մոռացվի, թե ինչ է եղել հայերի հետ այդ թվականին:
«Հայաստանի մասով իրավիճակն այլ է. այն Անդրկովկասում ՌԴ-ի առանցքային գործընկերն է». Լավրով

«Հայաստանի մասով իրավիճակն այլ է. այն Անդրկովկասում ՌԴ-ի առանցքային գործընկերն է». Լավրով

Հուլիս 17, 2019 17:15 Ռուսաստանը հետևում է ՀՀ–ի իրադարձություններին:
ԲՀԿ-ի համար պարզ չէ հակակոռուպցիոն «մոնստր մարմին» ստեղծելու նպատակը

ԲՀԿ-ի համար պարզ չէ հակակոռուպցիոն «մոնստր մարմին» ստեղծելու նպատակը

Հուլիս 17, 2019 16:54 «Եթե կա քաղաքական կամք, ապա գործող մարմիններն էլ բավարար են կոռուպցիայի դեմ պայքարելու համար»:
Սիրիայում հայ կնոջ են քարկոծելով սպանել

Սիրիայում հայ կնոջ են քարկոծելով սպանել

Հուլիս 17, 2019 16:25 Մասնատված դին հայտնաբերվել է ամայի մի դաշտում։
Արտառոց դեպք Երևանում. մահացած տղամարդու երակում ներարկիչով ասեղ է եղել

Արտառոց դեպք Երևանում. մահացած տղամարդու երակում ներարկիչով ասեղ է եղել

Հուլիս 17, 2019 15:55 Նրան այդ վիճակում գտել է ազգականը։
Վայոց ձորի մարզում արջը վնասներ է հասցրել

Վայոց ձորի մարզում արջը վնասներ է հասցրել

Հուլիս 17, 2019 15:50 Ծիրանենիներն ու ցանկապատը:
Քարաթափում է եղել Վայք-Ջերմուկ ավտոճանապարհին

Քարաթափում է եղել Վայք-Ջերմուկ ավտոճանապարհին

Հուլիս 17, 2019 15:45 Սահմանազատել են տարածքը:
Երևանում 32-ամյա տղամարդու մահվան գործով մեկ անձի ձերբակալելու որոշում է կայացվել

Երևանում 32-ամյա տղամարդու մահվան գործով մեկ անձի ձերբակալելու որոշում է կայացվել

Հուլիս 17, 2019 14:24 Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Բացահայտվել է մեծ քանակությամբ դեղորայքի ապօրինի ներմուծման և իրացման դեպք (տեսանյութ)

Բացահայտվել է մեծ քանակությամբ դեղորայքի ապօրինի ներմուծման և իրացման դեպք (տեսանյութ)

Հուլիս 17, 2019 14:15 Պետությանը պատճառվել է ավելի քան 35 մլն դրամի վնաս:
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով

Հուլիս 17, 2019 14:10 Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում։
Խուզարկություն դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում

Խուզարկություն դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում

Հուլիս 17, 2019 14:03 Առգրավվել է համակարգիչը, և կնքվել է սենյակը: