Լրահոս

18.06.2019 11:00


Խոշեր հրդեհ է բռնկվել Եռաբլուր պանթեոնի մոտակայքում (տեսանյութ)

Խոշեր հրդեհ է բռնկվել Եռաբլուր պանթեոնի մոտակայքում (տեսանյութ)

Հունիսի 17-ին՝ ժամը 14:30-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Եռաբլուր պանթեոնի մոտակայքում. այրվում է խոտածածկ տարածք:

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:

Պարզվել է, որ 5000 քմ տարածքում այրվում են խոտածածկույթ և կուտակած խոտ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ:

Ժամը 23:50-ից փրկարարները նշված հատվածում իրականացրել են հերթապահություն:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Այս խորագրի վերջին նյութերը