Աշխարհ

18.06.2019 22:05


Աշխարհի ավելի քան 2 մլրդ բնակիչ խմելու մաքուր ջրից օգտվելու հնարավորություն չունի. ՄԱԿ

Աշխարհի ավելի քան 2 մլրդ բնակիչ խմելու մաքուր ջրից օգտվելու հնարավորություն չունի. ՄԱԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) եւ Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) համաշխարհային հանրակցությանը կոչ են արել ավելացնելու ներդրումները ջրամատակարարման, սանիտարիայի եւ հիգիենայի (ՋՍՀ) ծառայությունների զարգացման բնագավառում՝ վարակիչ իվանդությունների դեմ ավելի արդյունավետ պայքարելու համար: Հունիսի 18-ին Ժնեւում հրապարակված զեկույցում նրանք տագնապով նշում են, որ 2,2 միլիարդ մարդ մաքուր խմելաջրից, 4,2 միլիարդ մարդ՝ պատշաճ մակարդակով սանիտարական ծառայություններից օգտվելու հնարավորություն չունի, իսկ 3 միլիարդը զրկված Է տնային պայմաններում ձեռքերն օճառով լվանալու հնարավորությունից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ԱՀԿ-ն եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ը միասին կատարում են Հազարամյակի զարգացման նպատակների կատարման դիտազննում, որոնք վերաբերում են խմելու ջրին եւ սանիտարիային: Նրանց ներկայիս զեկույցից, որը պատրաստվել Է Դիտազննման համատեղ ծրագրի շրջանակում, պարզ Է դառնում, որ, չնայած ՋՍՀ-ից օգտվելու մարդկության ունիվերսալ հնարավորության Էական առաջընթացին, տակավին «վիթխարի խնդիրներ գոյություն ունեն մատուցվող ծառայությունների որակի հարցում»:

Զեկույցի համաձայն՝ 2000 թվականից 1,8 միլարդ մարդ ստացել Է ջրամատակարարման հիմնական ծառայություններից, 2 միլիարդը՝ սանիտարական ծառայություններից օգտվելու հնարավորություն: Միեւնույն ժամանակ, գոյություն ունի «ընդգրկուն անհավասարություն այդ ծառայությունների մատչելիության, առկայության եւ որակի հարցում»:

ՄԱԿ-ի գնահատումներով՝ 785 միլիոն մարդ բազային ծառայություններ չունի ջրամատակարարման ոլորտում, նրանցից 144 միլիոնը հարկադրված Է ջուր խմել գետերից, լճերից եւ այլ ջրահոսքերից եւ ջրավազաններից, որոնք չեն ենթարկվում վարակազերծման: Իր տանը ձեռքերն օճառով լվանալու հնարավորություն չունի 3 միլիարդ մարդ, նշում են ԱՀԿ-ն եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ը: Ամենաքիչ զարգացած երկրներում այդ հնարավորությունից զրկված Է բնակչության գրեթե երեք քառորդը: Զեկույցում ասված Է, որ տարեկան մինչեւ հինգ տարեկան շուրջ 297 հազար երեխա Է մահանում փորլուծից, որը դառնում Է պատշաճ սանիտարիայի եւ հիգիենայի բացակայության հետեւանքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը