Լրահոս

18.06.2019 15:45


Ավան վարչական շրջանի մի շարք թաղամասերի գազամատակարարումը դադարեցվելու է

Ավան վարչական շրջանի մի շարք թաղամասերի գազամատակարարումը դադարեցվելու է

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. հունիսի 19-ին՝ ժամը 09.00-ից մինչև հունիսի 20-ի՝ ժամը 21.00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Քուչակ, Իսահակյան, Սայաթ-Նովա, Թումանյան, Վարուժան, Հովհաննիսյան, Բրյուսով, Չարենց, Դուրյան թաղամասերի բազմաբնակարան շենքերի, Դուրյան, Թամրուչ փողոցների առանձնատենրի, հարակից հանրային հիմնարկների, ՀՀ պաշտպանության նախարարության գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,- ասված է «Գազպրոմ Արմենիա»-ի տարածած հաղորդագրության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը