Կարծիք

Հունիս 19, 2019 10:00

Զվարճացող Հայաստան

Զվարճացող Հայաստան

Ասել, թե խաղատներն ու վիճակախաղերն անսպասելի դարձան մեր տնտեսական կյանքի մի հատվածը, ճիշտ չի լինի: Իրականում նրանք տնտեսագետների ու տնտեսական իշխանությունների համար միանգամայն անսպասելի դարձան տնտեսության նկատելի ոլորտ: Ոլորտ, որն իր ներգրաված ու տնօրինած ֆինանսական միջոցներով զիջում է միայն արդյունաբերությանը, գյուղատնտեսությանն ու առևտրին: Այն համարյա համադրելի է շինարարության ծավալների հետ:

Եթե ենթադրենք, որ հարկման տեսանկյունից այս ոլորտը պիտի որ բավական «նուրբ» (ասել է թե` բավականաչափ ստվերային) լինի, ապա իրական ծավալները պիտի որ պաշտոնապես արձանագրվածից ավելի մեծ լինեն: Պաշտոնապես արձանագրված ծավալը պիտի որ 2018-ին մոտ 400 մլրդ դրամ կազմի:

Իշխանություններն այսօր էլ, նախկինում ընդունված կարգի համաձայն, «Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ խաղերի լիցենզավորման բնագավառի վերաբերյալ տեղեկանք» են հրապարակում: Ընդ որում, այս երկարանուն տեղեկանքը հրապարակվում է յուրաքանչյուր ամիս: Վերջին հրապարակման համաձայն՝ մեր երկրում «ուժի մեջ են 4 խաղատան կազմակերպման, 4 վիճակախաղի կազմակերպման, 3 ինտերնետ շահումով կազմակերպման և 1 շահումով խաղերի կազմակերպման լիցենզիաներ» («ինտերնետ» ու «լիցենզիա» բառերը հենց պաշտոնական հաշվետվության մեջ էլ նշված են): Այս հաշվետվության մեջ նշվում է, թե քանի խաղատան գործունեություն է կասեցվել, և քանի խախտում է արձանագրվել, որոնք առաջիկայում քննարկվելու են և կարող են կասեցման որոշման հիմք դառնալ: Ասածից կարելի է ենթադրել, որ թե՛ նախկինում, թե՛ հիմա խաղատներն ու վիճակախաղերը պետական խիստ հսկողության տակ են: Սակայն դրանց դեմ պայքարի մասին նոր իշխանությունների խրոխտ հայտարարություններին հետևեց օրենսդրական կարգավորման մեկ-երկու վեհերոտ փորձ: Ստեղծված իրավիճակից կարելի է ենթադրել, որ պայքարն արդեն անցյալում է:

Պատճառը կարող է լինել նաև այն ծավալը, որ «խաղամոլներն ապահովվում են» բյուջեի համար: Այս տարի վճարված պետտուրքի ծավալն արդեն կազմում է 1 մլրդ 287 մլն 500 հազար դրամ: Այս գումարից 1 մլրդ 237 մլն 500 հազար դրամը մուծել են խաղատները: Իսկ 50 մլն դրամը մուծել են վիճակախաղերի կազմակերպիչները: 2018թ. ընթացքում պաշտոնապես «զվարճությունների ոլորտ» հայտարարվող վիճակախաղեր, շահումով խաղեր կազմակերպողներն ու խաղատները մուծել են 8 մլրդ 450 մլն 285 հազար դրամ պետտուրք` գործունեության լիցենզիա ստանալու համար: Մուծումների առյուծի բաժինը խաղատներինն է՝ 4 մլրդ 950 մլն 295 հազար դրամ: Վիճակախաղեր կազմակերպողները մուծել են 2 մլրդ 10 հազար դրամ: Իսկ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչները մուծել են 1 մլրդ 500 մլն դրամ պետտուրք:

Այսքանով, իհարկե, չեն ավարտվում զվարճությունների կազմակերպիչների մուծումները պետբյուջե: Բուքմեյքերական կազմակերպությունների ավանդը պետբյուջե, պատկերավոր (ու ծեծված) բառապաշարով ասած, անուրանալի է: 2018թ. պետեկամուտների կոմիտեի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցանկում խաղադրույքների գրասենյակներից առաջինը խոշոր հարկատուների մեջ 114-րդ տեղում է: Մեծատառերով գրվող «ՎԻՎԱՌՈ ԲԵԹԻՆԳ» գրասենյակն այդ տեղին «արժանացել է» 2018-ին մուծած 1 մլրդ 468 մլն 574 հազար դրամ հարկերի համար: Մյուս նմանաբնույթ կազմակերպությունները խոշոր հարկատուների ցանկում գտնելն ինչ–որ իմաստով դժվար է: Ցանկում նշվում է հիմնադրի իրավաբանական անունը, որը կարող է չհամընկնել լայնածավալ գովազդներից հայտնի բուքմեյքերական գրասենյակների կամ խաղատների անվան հետ: Բացառություն է, օրինակ, «Եվրոֆուտբոլ բուքմեյքերական ընկերությունը». 2018-ի խոշոր հարկատուներից 805-րդն է` իր մուծած 179 մլն 533 հազար դրամ հարկերով:

Այս ամենը պաշտոնական տնտեսական վիճակագրությունը հրապարակում է պարբերաբար նույնքան պաշտոնական տվյալների հետ, ուր 16.3-21 տոկոս գործազրկության մասին է խոսվում: Հնարավոր է, որ խաղատուն-վիճակախաղ-բուքմեյքերական գրասենյակ տվյալներն ամենևին համադրելի չեն մեր գործազրկության պաշտոնական թվերի հետ: Հնարավոր է՝ հակառակը` լիովին համադրելի են:

Տնտեսության պատմությունը եվրոպական մի շարք երկրներում (Ֆրանսիա, Իտալիա, Հունաստան) վիճակախաղերի նկատմամբ հասարակական վերաբերմունքի «բում» արձանագրել է Երկրորդ համաշխարհայինից հետո, երբ միանգամից ու պատահական հարստանալը դարձել էր իդեա ֆիքս: Ոչի՞նչ, որ դրանից հետո մարդկությունը լուրջ առաջընթաց է գրանցել:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Գծապատկեր․ Խաղատների, վիճակախաղերի, ինտերնետ շահումով մուծած պետական տուրք կառուցվածքը 2018թ

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչ-որ մեկդ այս մարդուն փողոցից բերեք տուն, տաք թեյ տվեք

Ինչ-որ մեկդ այս մարդուն փողոցից բերեք տուն, տաք թեյ տվեք

Հուլիս 18, 2019 17:31 Ո՞վ է պատասխանատու Փաշինյանի առողջության համար։
Մարտի 1-ի ամբոխը «հպարտ քաղաքացի էր», իսկ Իջևանի ցուցարարները՝ հանցագոր՞ծ (տեսանյութեր)

Մարտի 1-ի ամբոխը «հպարտ քաղաքացի էր», իսկ Իջևանի ցուցարարները՝ հանցագոր՞ծ (տեսանյութեր)

Հուլիս 18, 2019 17:25 Իջևանի դեպքերից տուժած ոստիկանների արյունն «ավելի՞ կարմիր է»։
Պահանջում եմ այդ օրը հայտարարել Ժողովրդական բարեգործ բռնաբարի օր

Պահանջում եմ այդ օրը հայտարարել Ժողովրդական բարեգործ բռնաբարի օր

Հուլիս 18, 2019 16:52 «Բռնաբարություն» բառը դուք բոլորդ, ճիշտ չեք հասկանում. այն նշանակում է բռնությամբ բարություն անել։
Փաշինյանը՝ ինքն իր դեմ

Փաշինյանը՝ ինքն իր դեմ

Հուլիս 18, 2019 16:36 Եթե Քոչարյանը քաղբանտրկյալ չէ, ուրեմն, ինքն էլ քաղբանտրկյալ չէր, հիմա էլ քաղաքական գործիչ չէ։
Նիկոլ Փաշինյանը կամաց-կամաց բացահայտում է իշխանության «մութ անկյունները»

Նիկոլ Փաշինյանը կամաց-կամաց բացահայտում է իշխանության «մութ անկյունները»

Հուլիս 18, 2019 14:53 Տեխնոլոգիան արդեն փորձարկված է, ոստիկանական ուժերի «կայֆը»` գիտակցված:
Գիտե՞ք Իջևանի բոլոլայի պատճառներից մեկը որն է

Գիտե՞ք Իջևանի բոլոլայի պատճառներից մեկը որն է

Հուլիս 18, 2019 14:40 Գիտե՞ք Ազգային պարկի տնօրենը, որին Նոլիկն է նշանակել, ինչ մականունով է հայտնի։
Ոստիկան ծեծելու ինդուլգենցիա էս երկրում մենակ տռանսներն ու մյուս ԼԳԲՏ-ները ունեն

Ոստիկան ծեծելու ինդուլգենցիա էս երկրում մենակ տռանսներն ու մյուս ԼԳԲՏ-ները ունեն

Հուլիս 18, 2019 14:35 Բա հո իջևանցիք տռանս չե՞ն, որ ոստիկան ծեծեն ու չբռնվեն:
Հակատերյանական

Հակատերյանական

Հուլիս 18, 2019 14:30 Եվ հնչում է, որպես քֆուր, արքայական քո լեզուն։
«Ժողովրդի» տանկը

«Ժողովրդի» տանկը

Հուլիս 18, 2019 14:20 Պատմության մեջ իր պես շատերն են մտածել ու փորձել, բայց Աննուշկան վաղուց ձեթը թափած է եղել։
Մուտիտ` կռուտիտի դասական կանոններով

Մուտիտ` կռուտիտի դասական կանոններով

Հուլիս 18, 2019 14:17 Ինչքա՞ն հեռու կգնա Փաշինյանը «ցանկացած ընդդիմադիր դրսևորում» սաղմի մեջ խեղդելու իր հանձնառության մեջ։
Լուծումը կարող է լինել միայն կողմերից մեկի կապիտուլյացիան և զինաթափումը

Լուծումը կարող է լինել միայն կողմերից մեկի կապիտուլյացիան և զինաթափումը

Հուլիս 18, 2019 13:35 Սիրուն պատկերը Սովետում էր՝ քիրվայություն, ազգերի բարեկամություն, հետո սկսեցին հայերին վառել Սումգայիթում ու Բաքվում։
Ամբոխի ցասումի վրա իշխանության եկած խումբը չի կարող ազատվել ամբոխից

Ամբոխի ցասումի վրա իշխանության եկած խումբը չի կարող ազատվել ամբոխից

Հուլիս 18, 2019 13:16 Եթե էս ամբոխին ձեռքիցդ բաց թողնես, քո պես մեկ ուրիշը կհայտնվի և կանի նույնը, ինչ արիր դու։
Սա հեղափոխական Հայաստանի առաջին արյունն է

Սա հեղափոխական Հայաստանի առաջին արյունն է

Հուլիս 18, 2019 13:10 Որը, ցավոք, գնալով ավելանալու է։
Մեղավոր են բոլորը` բացի իշխանությունից

Մեղավոր են բոլորը` բացի իշխանությունից

Հուլիս 18, 2019 12:50 Իջևանում տեղի ունեցածը ամենաօրինաչափ և կոնկրետ շարունակականություն ունեցող պոռթկում էր։