Կարծիք

19.06.2019 10:00


Հայաստանն ամեն իրավունքի ու տրամաբանության Բաստիլի բանտ-ամրոցն է

Հայաստանն ամեն իրավունքի ու տրամաբանության Բաստիլի բանտ-ամրոցն է

Վահե Գրիգորյանին ՍԴ դատավոր ընտրելը վառ ապացույցն է, որ Հայաստանը ոչ թե ժողովրդավարության բաստիոնն է, այլ ամեն իրավունքի ու տրամաբանության Բաստիլի բանտ֊ամրոցը։

"Если гора не идет к Магомету, то Магомет идет к горе".

Այ էս նույն լոգիկայով էլ Սասուն Խաչատրյանի խոսնակ, ծայրահեղ քաղաքականացված, սուբյեկտիվ կարծիքն օբյեկտիվի տեղ ԱԺ ամբիոնից հնչեցնող Վահե Գրիգորյանն ընտրվեց ՍԴ դատավոր, որի ո՛չ իրավական, ո՛չ բարոյական իրավունք, կարծում եմ, չուներ։

Եթե մի օր նա, ում անվանել եմ տխմար դեմագոգ, ոչ լեգիտիմ պաշտոնյա, ինձ առաջարկեր երանելի պաշտոնս, չէի ասի, թե դրանք եղել են սուբյեկտիվ խոսքերս, որովհետև նախ սուբյեկտիվն օբյեկտիվ տիրույթում չեն հրապարակում, բացի այդ սուբյեկտիվ կարծիքը բխում է սեփական սկզբունքներից, փաստորեն, Վահեն կա՛մ սկզբունքներից է զուրկ, կա՛մ չի զանազանում սուբյեկտիվն օբյեկտիվից։ Կարծում եմ՝ ավելորդ է նաև նշել, որ ինքը Վահեն էր խոստացել այլևս չհամաձայնվել, եթե նույնիկս առաջադրեն իրեն, իսկ նրա անաչառության մասով բավարար է միայն հիշել իր՝ «օդիոզ դատավորներից պետք է ազատվել» իրավազուրկ ու անհիմն հայտարարությունը։

Ինչևէ, եթե Վահեի՝ ՍԴ դատավոր ընտրվելու համար անհրաժեշտ լիներ փոխել նաև Սահմանադրությունը, կարծում եմ՝ օրվա ապիկար իշխանությունը դրան ևս կգնար, միայն թե Լևոնիկոլի պռոտեժեն հասներ բաղձալիին...

Մի օր էս ամենը հանգուցալուծվելու է...

Հ.Գ. Պետություն չի, է, բառդակ է...

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը