Աշխարհ

19.06.2019 20:13


Բրիտանական թանգարանը կցուցադրի Տրոյայի գանձերը

Բրիտանական թանգարանը կցուցադրի Տրոյայի գանձերը

150 տարի անց առասպելական Տրոյայի բացահայտումից հետո, որը հայտնաբերվել էր ժամանակակից Թուրքիայի տարածքում հնագետ Հենրիխ Շլիմանի կողմից, Բրիտանական թանգարանում վերջապես այդ քաղաքի գոյության մասին վկայող անգին արտեֆակտներ են հայտնվել, հաղորդում է Daily Mail-ը:

Այդ ժամանակ Բրիտանական թանգարանը բավականաչափ տեղ եւ միջոցներ չուներ Տրոյայի գանձերի ձեռքբերման համար եւ անգամ հրաժարվել էր դրանք վարկով գնել:

Սակայն այժմ Տրոյայի գանձերը, այդ թվում՝ քարե արձանները եւ բրոնզե գործիքները, հայտնվել են Լոնդոնի թանգարանի տնօրինության տակ:

Թանգարանի փորձագետները նշել են, որ Շլիմանի պատմական բացահայտումից 7 տարի առաջ այդ տարածքում աշխատում էր բրիտանացի հնագետ Ֆրենկ Կալվերտը, որը հայտարարել էր, որ ժամանակակից Թուրքիայի հենց այդ տարածքում է գտնվում հանրահայտ Տրոյան: Սակայն Կալվերտը չէր շարունակել իր որոնումները, ավելի ուշ դրանով զբաղվել էր Շլիմանը:

Այս խորագրի վերջին նյութերը