Ադրբեջանական գազը Եվրոպա կհասնի Թուրքիայի տարածքով

Ադրբեջանական գազը Եվրոպա կհասնի Թուրքիայի տարածքով

Հուլիս 17, 2019 18:41 3.500 կիլոմետր երկարությամբ։
Մերժել ու մոռանալ Նաիրի Հունանյանին

Մերժել ու մոռանալ Նաիրի Հունանյանին

Հուլիս 17, 2019 11:00 Մենք ռեսուրս չունենք իրար միս ուտելու, ինչպես նաև չունենք ռեսուրս լճացած երկիր ունենալու։

Մեկնաբանություն

Հունիս 21, 2019 11:30

Սադրիչը մնում է սադրիչ` բարիկադի որ կողմում էլ լինի

Սադրիչը մնում է սադրիչ` բարիկադի որ կողմում էլ լինի

Իզուր չեն ասում, որ կարմիր կովը կաշին չի փոխում։ Դրա լավագույն ապացույցը Նիկոլ Փաշինյանի սրընթաց «կարիերային աճն» է ընդդիմադիր լրագրողից մինչեւ «արմատական» խմբագրապետ, ընդդիմադիր քաղգործիչ, «ճչացող ընդդիմադիր» պատգամավոր, խմբակցության ղեկավար, հիմա էլ` «հոգու խորքում ընդդիմադիր» վարչապետ, որի տարերքը քանդելն է, սադրանքներ հրահրելը եւ ապատեղեկատվություն տարածելը։

Որպես «շարքային» լրագրող Փաշինյանը չհասցրեց փայլատակել իր սադրիչ հանճարի ողջ շռայլությամբ։ Այն ժամանակ իշխանությունը ՀՀՇ-ի «ապահով ձեռքերում» էր, «նայողը» Լեւոն Տեր-Պետրոսյանն էր, որի հետ, ինչպես կյանքը ցույց տվեց, մեր հերոսը սկզբունքային տարաձայնություններ չուներ, չունի, չի էլ ունենա։ Բայց քանդելու մասով արեց իր անելիքը. թերթը, որտեղ արել էր իր առաջին քայլերը՝ որպես լրագրող, իր պատճառով փակվեց. չկարողացավ «Հայաստան» հիմնադրամի տնօրեն Մանուշակ Պետրոսյանին զրպարտելու համար նշանակված դրամական փոխհատուցման տակից դուրս գալ, եւ «կնքեց մահկանացուն»։

Մի քանի թերթ փոխելուց, անվանափոխելուց հետո, երբ հանգրվանեց ՀՀՇ-ական Էդուարդ Եգորյանից ժառանգած «Հայկական ժամանակի» խմբագրապետի աթոռին, Փաշինյանը դարձավ «հանցավոր» (ապազգայնության, «աշխարհաքաղաքացիության» տեսլականի մեջ չտեղավորվող, Արցախի փուլային հանձնման աղետալի ընթացքը կասեցրած եւ գործընթացը նորմալ ռելսերի վրա դրած, բալանսավորված արտաքին քաղաքականություն վարող, Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերություններն արժեւորող) «քոչարյանական ռեժիմի» դեմ կենաց-մահվան պատերազմի առաջամարտիկներից մեկը։

Իշխող վերնախավի դեմ ատելություն եւ թշնամանք սերմանելու, բոլորին բոլորի դեմ «կռվացնելու» պղտոր ջրերում Փաշինյանն իրեն լավ էր զգում. անարգել եւ անխնա շահարկում էր «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչությունը, անապացույց մեղադրանքներ ներկայացնում, վիրավորում, զրպարտում, վարկաբեկում իր եւ տերերի կազմած սեւ ցուցակում ընդգրկված պաշտոնատար անձանց, մեկից փող վերցնում`մյուսի դեմ կոմպրոմատներ տիրաժավորում, ու մնում անպատիժ։

Նույնը անում էր, երբ պատգամավոր էր`ԱԺ ամբիոնից իշխող կուսակցությանը մեղադրելով բյուջեի ալան-թալանը, ստվերը եւ մենաշնորհները խրախուսելու, «Սաշիկի 50-50»-ների վրա աչք փակելու, կարմիր գծերի, տեսախցիկների, կուտակային կենսաթոշակների միջոցով ժողովրդի կաշին քերթելու, Հայաստանը «հետամնաց երկրների ակումբի`ԵԱՏՄ անդամ դարձնելու, հնարավոր եւ անհնար բազմաթիվ այլ մեղքերի մեջ։

Պարզելով «Քայլ արա, մերժիր Սերժին» կարգախոսը եւ թափահարելով իշխանությունը «քաղաքացիական անհնազանդության» ակցիաներով մաշեցնելու դրոշը, Փաշինյանը կարողացավ անել անհնարինը` ցնցեց իշխանական բուրգը, սասանեց պետության հիմքերը, արգելափակեց փողոցները եւ հրապարակները, պետական մարմինները, բուհերը։ Եվ, իր ագրեսիվ կողմնակիցներին քսի տալով Ազգային ժողովի, կառավարության վրա՝ գործի դնելով սադրանքների ողջ զինանոցը, վերցրեց իշխանությունը։

Ասաց`ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, մերկ ձեռքերի պայքար, սեր եւ համերաշխություն, վենդետաներ չեն լինելու, թշնամանքի էջը փակված է, ու բթացրեց մարդկանց զգոնությունը։ Մի պահ թվաց` հետեւություններ է արել «Մարտի 1»-ից, դասեր է քաղել, հասկացել է`ինչ է պետություն եւ պետականություն։ Թվաց` իշխանական լծակներ ունենալով, տեղեկացված լինելով պետական ռեսուրսներին եւ բյուջեի հնարավորություններին, գիտակցելով, որ իշխանությունը նախ եւ առաջ պատասխանատվություն է՝ կվերագնահատի անցյալը, կվերանայի իր, մեղմ ասած, սուբյեկտիվ վերաբերմունքը իրենից առաջ եղած-չեղած ամեն ինչի ու բոլորի ասվածի, արվածի ու չարվածի վերաբերյալ։

Ի վերջո`կհասկանա, որ մոլորեցնում էր մարդկանց` ասելով, որ կախարդական փայտիկ ունի. ձեռքի թեթեւ շարժումով արմատախիլ անի կոռուպցիան ու մենաշնորհները, ալան-թալանին վերջ տա, ու ամեն ինչ իր տեղը կընկնի` կյանքը կդառնա էժան, ապրուստը` ձրի։ Եվ կգա կառուցողական դաշտ։

Բայց ո՛չ։ Փաշինյանը շարունակում է այն, ինչով զբաղված էր գիտակցական ողջ կյանքում․ ստում է` առանց հետ նայելու, սադրում ընդդիմախոսներին, կեղծիքներ տիրաժավորում, անապացույց մեղադրանքներ տիրաժավորում իր քարոզչական ահաբեկչության զոհերի հասցեին` թքած ունենալով անմեղության կանխավարկածի վրա։ Եվ... «քաղաքացիական անհնազանդության ակցիաներ» կազմակերպում պետական մարմինների` մի դեպքում խորհրդարանի, մյուս դեպքում` դատական համակարգի, Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների դեմ, հասարակության մեջ բաժանարար գծեր քաշում, բաժանում մերոնց ու ձերոնց, սեւերի եւ սպիտակների, պետական մակարդակով թշնամանք եւ ատելություն տարածում շուրջբոլորը։

Կարգավիճակը փոխվել է` «ընդդիմադիր» Նիկոլը դարձել է վարչապետ, բայց էությունը, սադրանքների զինանոցը, ձեռագիրը չի փոխվել. մնացել է նույն «տաղանդավոր» սադրիչը, ինչ 5 տարի, 10 տարի, 15 տարի, 20 տարի առաջ։

Բայց մի բան է, երբ ընդդիմադիր խմբագիրը կամ ճղճղան քաղաքական գործիչն է անպատասխանատու եւ ապակառուցողական, բոլորովին այլ բան, երբ սադրանքների, անկայունության աղբյուրը իշխանությունն է` իր առաջնորդով։

Սա արդեն «աշխարհի վերջն» է. բոլորիս` ե՛ւ իշխանության, ե՛ւ իր կողմակիցների, ե՛ւ ընդդիմախոսների, ե՛ւ անտարբեր մեծամասնության դժբախտությունը...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը

Վենետի՜կ, Վենետի՜կ. մեզ Վիետնամում էլ վատ չէին կերակրում (տեսանյութ)

Վենետի՜կ, Վենետի՜կ. մեզ Վիետնամում էլ վատ չէին կերակրում (տեսանյութ)

Հուլիս 16, 2019 11:50 Փաշինյանը դեռ լուռ է։ Տնեցիներն էլ են լուռ։ Անգամ օրիորդ Փաշինյանը չի արձագանքել Վենետիկի հանձնաժողովից դուրս եկած փաստաթղթին։
Մենք ճիշտ էինք, Նիկոլը` սխալ

Մենք ճիշտ էինք, Նիկոլը` սխալ

Հուլիս 16, 2019 10:30 Քայլարածներին թվում էր` ծովը ծնկներից է. ժողովրդի անունից ինչ ուզեն` կանեն։
Փաշինյանը փոխեց բանակցային ձևաչափը... Ադրբեջանի օգտին

Փաշինյանը փոխեց բանակցային ձևաչափը... Ադրբեջանի օգտին

Հուլիս 15, 2019 20:40 «Արցախի ադրբեջանական համայնքը» դառնում է բանակցությունների լիարժեք սուբյեկտ:
Որտե՞ղ են ամառում «բնապահպանները», կամ Ամուլսարն անկախացել է ՀՀ–ից

Որտե՞ղ են ամառում «բնապահպանները», կամ Ամուլսարն անկախացել է ՀՀ–ից

Հուլիս 15, 2019 14:30 «Բնապահպանների» դարդը ոչ թե Սևանն է, այլ կասկածելի տեղից Ամուլսարի հանքի դեմ ուղղորդվող արշավից իրենց փայը պոկելը։
Վենետիկի հանձնաժողովի դեղին քարտը Նիկոլ Փաշինյանին

Վենետիկի հանձնաժողովի դեղին քարտը Նիկոլ Փաշինյանին

Հուլիս 15, 2019 09:44 Փաշինյանին մնում է Գագիկ Ջհանգիրյանի ու Վահե Գրիգորյանի հետ ասուլիս հրավիրել ու կոչ անել շրջափակել Վենետիկի հանձնաժողովի նստավայրը։
«Նոր» Հայաստանի հին դեմքը. Գագիկ Ջհանգիրյան (տեսանյութ)

«Նոր» Հայաստանի հին դեմքը. Գագիկ Ջհանգիրյան (տեսանյութ)

Հուլիս 14, 2019 13:40 Իրական նոր Հայաստանում ջհանգիրյանները չպետք է եթերային աստղ դառնան։
Լռության գինը

Լռության գինը

Հուլիս 13, 2019 11:20 «Մամուլի ազատություն և ժողովրդավարություն» գոռալով` երկիրը վերածեցին մեկ մարդու (կամ մեկ ընտանիքի) իշխանության։
Արցախի շուրջ օղակը սեղմվում է

Արցախի շուրջ օղակը սեղմվում է

Հուլիս 12, 2019 09:55 Բանակցային գործընթացը սահուն կերպով վերադառնում է 1996-97թթ.։
Վախկոտի հոգեբանություն

Վախկոտի հոգեբանություն

Հուլիս 11, 2019 08:20 Վախեցած է լյումպենի «դուխով» վարչապետը։
Տուսկը բացահայտեց Փաշինյանի «կետը»

Տուսկը բացահայտեց Փաշինյանի «կետը»

Հուլիս 10, 2019 20:00 Նա մի կողմից հայտարարում է, որ չի բանակցում Ալիևի հետ, բայց իրականում ինտենսիվ բանակցում է։ Այսինքն՝ սուտ է խոսում։
Ստամբուլյան կոնվենցիան և քայլարածների վարքագիծը

Ստամբուլյան կոնվենցիան և քայլարածների վարքագիծը

Հուլիս 10, 2019 01:15 «Թավշյա հեղափոխություն արած հպարտ քաղաքացիների» հասարակությունը ներկայացնել որպես բռնարարների և բռնաբարների հասարակություն։
Փաշինյանի մերիտոկրատական բաժակաճառը և օխլոկրատական կառավարումը

Փաշինյանի մերիտոկրատական բաժակաճառը և օխլոկրատական կառավարումը

Հուլիս 09, 2019 11:25 Այցը տեղի է ունեցել «Տեսնեմ Սինգապուրն ու նոր մեռնեմ» ծրագրի շրջանակներում։
Երբ Սահմանադրությունը մեկնաբանում են սահմանադրի անունից

Երբ Սահմանադրությունը մեկնաբանում են սահմանադրի անունից

Հուլիս 09, 2019 08:35 Ընտրակեղծիքների «կնքահայր» Գագիկ Ջհանգիրյանը եւ բառախաղային «կռուտիտների» խոշոր մասնագետ Վահե Գրիգորյանը։
«Ռուսթավի 2»-ի լրագրողը կրկնել է Փաշինյանին. ո՞րն է ընդհանրությունը (տեսանյութ)

«Ռուսթավի 2»-ի լրագրողը կրկնել է Փաշինյանին. ո՞րն է ընդհանրությունը (տեսանյութ)

Հուլիս 08, 2019 15:10 Նիկոլ Փաշինյանը Բոլթոնին ասել է «այո» կամ առնվազն չի ասել «ոչ»:
Ինչու են «տռաս» հանել Ջհանգիրյանին (տեսանյութ)

Ինչու են «տռաս» հանել Ջհանգիրյանին (տեսանյութ)

Հուլիս 08, 2019 14:20 Ջհանգիրյանը դարձել է լևոնանիկոլական իշխանության խորհրդանիշը՝ «նոր» Հայաստանի խորհրդանիշը:
Նիկոլ Փաշինյանի նոր հենարանը

Նիկոլ Փաշինյանի նոր հենարանը

Հուլիս 08, 2019 10:45 Ոմանք մտածում էին, որ Նիկոլը հարուստներից փողերը հավաքելու է ու իրենց բաժանի։
Դարձ  ի շրջանս  յուր․ սպասենք «պատերա՞զմ, թե՞ խաղաղություն-2»-ին

Դարձ ի շրջանս յուր․ սպասենք «պատերա՞զմ, թե՞ խաղաղություն-2»-ին

Հուլիս 08, 2019 00:10 Ալիեւի հետ Փաշինյանի «տետ ա տետ» հանդիպումները եւ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Բոլթոնի հետ «կոնսուլացիաները» իզուր չեն անցել։
Փաշինյանը խոստովանել է, թե ինչու է Քոչարյանի դեմ պայքարում

Փաշինյանը խոստովանել է, թե ինչու է Քոչարյանի դեմ պայքարում

Հուլիս 06, 2019 13:30 Ինչո՞ւ են «Ազատություն» ռադիոկայանը և թուրք–ադրբեջանական լոբբինգով զբաղվող 5–րդ շարասյունը պաշտպանում Փաշինյանին։
Երկու վախը մի մահ է

Երկու վախը մի մահ է

Հուլիս 05, 2019 14:10 Սահմանադրության օրվա առթիվ տարածած շնորհավորական ուղերձը հերթական անգամ ի ցույց դրեց Փաշինյանի վախերը և վատ քողարկված մտահոգությունները։
Ջհանգիրյանը՝ Սահմանադրության կնքահայր. ընտրակեղծիքների 2 ժամը

Ջհանգիրյանը՝ Սահմանադրության կնքահայր. ընտրակեղծիքների 2 ժամը

Հուլիս 05, 2019 14:00 Սրանք են դարձել «նոր» Հայաստանի դեմքերը։