Քաղաքական

20.06.2019 20:30


Մնացականյանն ու Բոլթոնը հանդիպել են

Մնացականյանն ու Բոլթոնը հանդիպել են

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը գոհ է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ հանդիպումից։ Նա այդ մասին գրել է Twitter–ի իր էջում։

«Բավարարված եմ դեսպան Բոլտոնի հետ դրական մթնոլորտում, հանգամանալից և բովանդակալից քննարկումից»,–գրել է նախարարը։

Մնացականյանը նշել է, որ հանդիպման ժամանակ խոսել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծման, Հայաստանի և տարածաշրջանի խաղաղության ու անվտանգության օրակարգի, ինչպես նաև Հայաստան-ԱՄՆ համագործակցության մասին:

Այս խորագրի վերջին նյութերը