Քաղաքական

21.06.2019 19:45


Դեպի ո՞ւր է տանում Արցախի հարցը Նիկոլ Փաշինյանը. մեկնաբանում է քաղաքագետը (տեսանյութ)

Դեպի ո՞ւր է տանում Արցախի հարցը Նիկոլ Փաշինյանը. մեկնաբանում է քաղաքագետը (տեսանյութ)

«Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումն ընդունելի չէ ոչ Ադրբեջանի, ոչ էլ միջնորդ երկրների կողմից: Չնայած իշխանությունը հայտարարում է, որ ամեն ինչ կանի իր օրակարգի իրականացման համար, սակայն դա քիչ հավանական է»,-yerevan.today-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, թե Արցախը պետք է մասնակցի բանակցություններին։

Քաղաքագետն ընդգծեց, որ Արցախյան հարցում Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումն անորոշ է:

«Նա հայտարարում է, որ չի կարող Արցախը ներկայացնել և վերջնական որոշում կայացնել, քանի որ չի ընտրվել Արցախի բնակչության կողմից, և քանի որ այդ դիրքորոշումը Ադրբեջանի և միջնորդների կողմից չի ընդունվում, և եթե դա երկար շարունակվի, ապա որոշ ժամանակ անց կընկալվի, որ ոչ կոնստրուկտիվ դիրքորոշում ունի հենց Հայաստանը և Ադրբեջանը կհայտնի կոնստրուկտիվ դիրքորոշման շարքերի մեջ»,-նկատեց քաղաքագետը՝ հավելելով, որ վերջին 20 տարիներին Ադրբեջանի դիրքորոշումն է համարվել ոչ կառուցողական:

«Վերջին շուրջ 30 տարիներից անջատել միայն 2008-ը, քաղաքական սպեկուլյացիա է: Քանի որ 2008 թվականը ծնվել է 1996-ից, հիմքը դա է եղել: Եվ եթե այդքանից անդրադարձ է արվում միայն 2008-ին, դա պրիմիտիվ մոտեցում է, որի նպատակը բոլորին է հայտնի»,-Yerevan Today-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, թե պետք է քաղաքական գնահատական տրվի 2008 թվականի մարտի իրադարձություններին:

Քաղաքագետն ընդգծում է, որ 2008 թվականի դեպքերի բացահայտման համար անհրաժեշտ է բացահայտել նաև 1996-ի բռնությունների դեպքերը:

«Ընտրությունների կեղծման մեխանիզմը հիմնադրվել է 1995 թվականին, նույնը կրկնվեց 1996 թ-ին, ավելին տանկեր դուրս բերվեցին և հայտարարվեց, որ եթե ընդդիմությունը 100 տոկոս էր ձայն հավաքեր, ապա մենք իշխանություն չէինք տա, իսկ եթե շատ ընդվզեր, ապա պատրաստ էին 800 մարդու էլ գնդակահարեին: Այդ քաղաքական գնահատականը պետք է տրվի բոլոր շուրջ 30 տարիների համար»,-նկատեց քաղաքագետը:

Բոզոյանն այն դիտարկմանն է նաև, որ նման քաղաքականությունը բերում է հասարակության պառակտման, իսկ իշխանությունն էլ կարճ ժամանակ անց կորցնում է պետության ղեկավարումը:

Մանրամասները՝ yerevan.today-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը