Լրահոս

22.06.2019 12:15


Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով

Հանրապետության տարածքում

Հունիսի 22-26-ը` գիշերը և կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավարևելյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 23-25-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։

Երևան քաղաքում

Հունիսի 22-26-ը` հատկապես գիշերը և կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` նաև քամու ուժգնացում` մինչև 15-20 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքի հունիսի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 39.40C (1998 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 5.70C (1978 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 22.40C

Այս խորագրի վերջին նյութերը