Աշխարհ

23.06.2019 08:51


Թբիլիսիում ծեծկռտուք է տեղի ունեցել ցույցի ժամանակ (տեսանյութ)

Թբիլիսիում ծեծկռտուք է տեղի ունեցել ցույցի ժամանակ (տեսանյութ)

Թբիլիսիի կենտրոնում երեկ ևս շարունակվել են բողոքի ակցիաները։ Ցուցարարներն այժմ պահանջում են ՆԳ նախարարի հրաժարականը և արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրաքլի Կոբախիձեն արդեն իսկ հրաժարական է տվել:

Խորհրդարանի դիմաց իրականացվող ցույցի ժամանակ իրավիճակն այնքան է լարվել, որ ծեծկռտուք է տեղի ունեցել․ ցուցարարների մի մասը պահանջում էր, որ իրենց դիմեն քաղաքական գործիչները, իսկ մյուս մասը դեմ էր դրան:

Հիշեցնենք, որ Թբիլիսիում գրանցված բախումներից հետո ձերբակալվածների թվում նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի կա՝ 1995 թ. ծնված Մինաս Մինասյանը, ով սովորում է Թբիլիսիում։ Նախնական տեղեկություններով՝ նա ծնունդով ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքից է։ Դատարանի որոշմամբ Մինաս Մինասյանը 13 օր կմնա կալանքի տակ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը