Լրահոս

23.06.2019 20:19


Լճաշենում հողն ու քարերը լցվել են 17-ամյա տղայի վրա. հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Լճաշենում հողն ու քարերը լցվել են 17-ամյա տղայի վրա. հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում Սևանի բժշկական կենտրոնի շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Սևանի բաժին, որ կանչով մեկնել է Լճաշեն գյուղ, որտեղ գտնվող անասնաբուծական կենտրոնի տարածքից հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին երիտասարդ տղան մահացել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի բնակիչ, 17-ամյա Էմիլ Վարդանյանն էր, ով նշված անասնաֆերմայում աշխատանքներ կատարելիս (փոս փորելիս) մնացել է փոսի մեջ և հողն ու քարերը լցվել են վրան:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը