Կարծիք

24.06.2019 09:35


«Իմ քայլի» պատգամավորը, ով ՍԴ աշխատակազմի ղեկավարն էր, Հրայր Թովմասյանին համարո՞ւմ է ինքնկոչիկ

«Իմ քայլի» պատգամավորը, ով ՍԴ աշխատակազմի ղեկավարն էր, Հրայր Թովմասյանին համարո՞ւմ է ինքնկոչիկ

Շատ կուզենայի, որպեսզի անկախ ԶԼՄ-ների լրագրողները այս խոստումնալից պատգամավորին՝ Վլադիմիր Դավիթի Վարդանյանին, հարց ուղղեին, թե ինքը ինչ կարծիքի է այն կապակցությամբ, թե Հրայր Թովմասյանը և Սահմանադրական դատարանի մնացած անդամները ներկայումս հանդիսանում են դատավորներ, թե ոչ։

Պատասխանը ցանկացած դեպքում շատ ուշագրավ կլինի՝ հաշվի առնելով, որ սույն պատգամավորը չնայած որոշակի կապերով կապված է Արարատ Միրզոյանի հետ, սակայն ինքը մինչև «Իմ քայլը» դաշինքով ներկայիս գումարման պատգամավոր դառնալը, 2018թ. ապրիլից մինչև 2019թ․ հունվարը հանդիսացել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը։

Ընդ որում, եթե նայեք, թե երբ է ինքը զբաղեցրել այդ պաշտոնը, կնկատեք, որ Հրայր Թովմասյանի կողմից Սահմադարական դատարանի նախագահ դառնալուն զուգահեռ, քանի որ ըստ համակարգում պտտվող լուրերի՝ հանդիսացել է այսպես կոչված իր մարդը և ՍԴ-ում իր աջ ձեռքը։

Եվ այս պարագայում շատ հետաքրքիր է, թե ինքը Հրայր Թովմասյանին համարո՞ւմ է արդյոք ինքնկոչիկ (самозванец), և արդյոք համարե՞լ է այդպիսին, երբ նրա հրավերով զբաղացնում էր ՍԴ-ի աշխատակազմի ղեկավարի պաշտունը․․․

Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը