Լրահոս

Հունիս 24, 2019 14:30

Երկու անձի ազատությունից ապօրինի զրկելու, խոշոր չափերով խարդախության գործով մեկ անձ ձերբակալվել է (լուսանկար)

Երկու անձի ազատությունից ապօրինի զրկելու, խոշոր չափերով խարդախության գործով մեկ անձ ձերբակալվել է (լուսանկար)

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ երկու անձի ազատությունից ապօրինի զրկելու և խաբեությամբ ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ինչպես հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են հանցագործության այլ դրվագներ ևս, կատարման մեխանիզմը: Մեկ անձ ձերբակալվել է:

2019թ. հունիսի 19-ին՝ ժամը 11:50-ին, ՀՀ ոստիկանությունում քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ իրեն և ընկերոջն ապօրինի զրկել են ազատությունից, որից հետո առևանգել են իր «Մերսեդես-բենց S500» մակնիշի ավտոմեքենան, հափշտակել ավտոմեքենայի սրահում գտնված, ուրիշին պատկանող փաստաթղթերը՝ անձնագրերը, վարորդական իրավունքի վկայականը, ավտոմեքենայի տեխնիկական անձնագրը, ինչպես նաև՝ «Այֆոն 5» մոդելի բջջային հեռախոսը:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին մասով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 324-րդ հոդվածի 1-ին մասով, որը նույն օրը, նախաքննություն կատարելու համար, ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ: Երեք անձ ճանաչվել է տուժող:

Նախնական տվյալներով՝ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1989 թվականին, 2019թ. հունիսի 19-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, այլ անձի անվամբ ներկայանալով, շահադիտական նպատակով անձին ազատությունից ապօրինի զրկելու և խաբեությամբ ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, «Մերսեդես-բենց 500» մակնիշի ավտոմեքենան 14.000 ԱՄՆ դոլար գումարով գնելու և ավտոմեքենայի գումարը բնակարանում վճարելու պատրվակով Սևան քաղաքի երկու բնակիչների՝ ծնված 1995 և 1994թթ., ուղեկցել է Երևան քաղաքի Էրեբունի փողոցում գտնվող բնակարան, որը վարձակալել էր՝ նախապես պլանավորած հանցագործությունը կատարելու նպատակով:

Այնուհետև ավտոմեքենայի գումարն ընկերոջից շենքի բակում վերցնելու և վերադառնալու պատրվակով դուրս է եկել բնակարանից, բանալիով փակել բնակարանի մուտքի դուռը՝ վերջիններիս ապօրինի զրկելով ազատությունից, և հափշտակել նույն շենքի բակում կայանված նշված ավտոմեքենան, ինչպես նաև՝ ավտոմեքենայի սրահում գտնված տուժողներից մեկի անձնագրերը, վարորդական իրավունքի վկայականը, ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը և «Այֆոն 5» մոդելի բջջային հեռախոսը:

Կատարված անհետաձգելի քննչական գործողությունների և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հափշտակված «Մերսեդես-բենց S500» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերվել է՝ մասնատված և հաշվառման համարանիշերը փոխված վիճակում՝ Երևան քաղաքում գործող ապամոնտաժմամբ և ավտոմեքենաների պահեստամասերի վաճառքով զբաղվող կետում, որի զննությամբ, ի թիվս նշված և այլ մասնատված ավտոմեքենաների, հայտնաբերվել են նաև ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հափշտակության վերաբերյալ քննվող քրեական գործով որոնվող «Մերսեդես-բենց S 550» մակնիշի և ՀՀ ոստիկանության Նոր-Նորքի բաժնի կողմից որոնվող «Մերսեդես-բենց S 350» մակնիշի երկու այլ ավտոմեքենաներ:

Նախաքննությամբ պարզվել է, որ նշված կետի աշխատակիցը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1983 թվականին, 2019թ. հունիսի 20-ին 6000 ԱՄՆ դոլար գումարով ենթադրյալ հանցագործություն կատարած 29-ամյա երիտասարդից ձեռք է բերել նաև երկու անձի ազատությունից ապօրինի զրկելու և խաբեությամբ ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու գործով տուժողներից մեկին պատկանող վերոհիշյալ «Մերսեդես-բենց S500» մակնիշի ավտոմեքենան, սակայն չի հասցրել ապամոնտաժել, քանի որ ավտոմեքենան հայտնաբերվել է ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ 2019թ. մայիս-հունիս ամսիներին ապամոնտաժելու և պահեստամասերը վաճառելու նպատակով ապամոնտաժմամբ և ավտոմեքենաների պահեստամասերի վաճառքով զբաղվող նշված կետի աշխատակցի կողմից ևս հինգ հատ «Մերսեդես-բենց S» մակնիշի ավտոմեքենա է ձեռք բերվել, որոնք նա նույն կերպ ապամոնտաժել և պահեստամասերի զգալի մասը վաճառել է:

Քրեական գործով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը՝ Երևան քաղաքի բնակիչ, 1989 թվականին ծնված տղամարդը, բերման է ենթարկվել Բագրատաշենի սահմանային անցակետից և ձերբակալվել:

Նախաքննությունը շարունակվում է:

Կատարվում են մեծածավալ և անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ, իրականացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործության դեպքերին հնարավոր այլ անձանց մասնակից լինելու հանգամանքներն ստուգելու, նրանց ինքնությունը պարզելու, նրանց գործողություններից տուժած հնարավոր այլ անձանց հայտնաբերելու, վերջիններիս ինքնությունը պարզելու, ինչպես նաև՝ հափշտակված այլ ավտոմեքենաներն ու վաճառված պահեստամասերը հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս խորագրի վերջին նյութերը

Կաթնաշոռի անվան տակ մանկատներին և տուն-ինտերնատներին մատակարարվել է այլ արտադրանք

Կաթնաշոռի անվան տակ մանկատներին և տուն-ինտերնատներին մատակարարվել է այլ արտադրանք

Հուլիս 18, 2019 11:35 Խիստ տարբերվել է ընդունված նորմատիվներից:
Իջևանի դեպքերից հետո ձերբակալվածների հարազատները բողոքում են. ուղիղ միացում

Իջևանի դեպքերից հետո ձերբակալվածների հարազատները բողոքում են. ուղիղ միացում

Հուլիս 18, 2019 11:15 Հավաքվել են մարզպետարանի մոտ և բողոքում են տեղի ունեցածի  դեմ:
Կառավարության նիստը՝ ուղիղ հեռարձակմամբ

Կառավարության նիստը՝ ուղիղ հեռարձակմամբ

Հուլիս 18, 2019 10:55 Քննարկվում են օրակարգային հարցեր։
Մոտ 39.66 հա խոտածածկ տարածքներում հրդեհներ են բռնկվել

Մոտ 39.66 հա խոտածածկ տարածքներում հրդեհներ են բռնկվել

Հուլիս 18, 2019 10:45 Մեկուսացրել են և մարել:
Տապալում. Հայաստան-Իտալիա`0:4. Եվրո-2019

Տապալում. Հայաստան-Իտալիա`0:4. Եվրո-2019

Հուլիս 18, 2019 08:12 Ներողություն այս խաղի համար. Արթուր Ոսկանյան:
Իջևանում բախումներ են եղել ցուցարարների և ոստիկանների միջև. երկու կողմից տուժածներ կան (տեսանյութ, լրացված)

Իջևանում բախումներ են եղել ցուցարարների և ոստիկանների միջև. երկու կողմից տուժածներ կան (տեսանյութ, լրացված)

Հուլիս 17, 2019 23:50 Ըստ տեղեկությունների՝ վնասվածք է ստացել շուրջ 25 ոստիկան։
Ժողովրդին ցույց են տալիս, թե տեսեք՝ ամենուժեղ մարդուն կալանավորել ենք. Գառնիկ Իսագուլյան (տեսանյութ)

Ժողովրդին ցույց են տալիս, թե տեսեք՝ ամենուժեղ մարդուն կալանավորել ենք. Գառնիկ Իսագուլյան (տեսանյութ)

Հուլիս 17, 2019 21:54 Ռոբերտ Քոչարյանի գործը նշանակություն ունի նաև այլ տեսանկյունից։
Ադրբեջանի նախագահի հետ թեժ գիծը աշխատում է, սակայն չի երաշխավորում, որ զոհեր չեն լինելու. Փաշինյան

Ադրբեջանի նախագահի հետ թեժ գիծը աշխատում է, սակայն չի երաշխավորում, որ զոհեր չեն լինելու. Փաշինյան

Հուլիս 17, 2019 21:36 Ադրբեջանի նախագահը նույն նախադասությունը հրաժարվում է արտաբերել:
«Էմմի 2019». «Գահերի խաղն» առաջադրվել է ռեկորդային 32 անվանակարգում

«Էմմի 2019». «Գահերի խաղն» առաջադրվել է ռեկորդային 32 անվանակարգում

Հուլիս 17, 2019 20:48 Տեղի կունենա Լոս Անջելեսում։
«Գյուղում սով է սկսվելու». Կարմիր գյուղի բնակիչները՝ ավերիչ կարկուտի մասին (տեսանյութ)

«Գյուղում սով է սկսվելու». Կարմիր գյուղի բնակիչները՝ ավերիչ կարկուտի մասին (տեսանյութ)

Հուլիս 17, 2019 19:04 Հանձնաժողովը չի ժամանել գյուղ՝ վնասը հաշվելու։
Ադրբեջանական գազը Եվրոպա կհասնի Թուրքիայի տարածքով

Ադրբեջանական գազը Եվրոպա կհասնի Թուրքիայի տարածքով

Հուլիս 17, 2019 18:41 3.500 կիլոմետր երկարությամբ։
Իրինա Շեյքի ռուս երկրպագուները գրավել են Լեդի Գագայի էջը (լուսանկար)

Իրինա Շեյքի ռուս երկրպագուները գրավել են Լեդի Գագայի էջը (լուսանկար)

Հուլիս 17, 2019 18:02 «Վերադարձրել ենք Ղրիմը, կվերադարձնենք նաև Քուփերին»։
«Ռուսական շուկան փոխարինելը հեշտ գործ չէ ոչ եվրոպացիների և ոչ էլ նույնիսկ մեզ համար». Իվանիշվիլի

«Ռուսական շուկան փոխարինելը հեշտ գործ չէ ոչ եվրոպացիների և ոչ էլ նույնիսկ մեզ համար». Իվանիշվիլի

Հուլիս 17, 2019 17:30 Ովքեր կոչ են անում հրաժարվել, «երկրի թշնամիներն են»:
Նունու Գոմեշը՝ Ծիծեռնակաբերդում․ Նման ոճրագործություն պետք է չկրկնվի

Նունու Գոմեշը՝ Ծիծեռնակաբերդում․ Նման ոճրագործություն պետք է չկրկնվի

Հուլիս 17, 2019 17:16 Երբեք չպետք է մոռացվի, թե ինչ է եղել հայերի հետ այդ թվականին:
«Հայաստանի մասով իրավիճակն այլ է. այն Անդրկովկասում ՌԴ-ի առանցքային գործընկերն է». Լավրով

«Հայաստանի մասով իրավիճակն այլ է. այն Անդրկովկասում ՌԴ-ի առանցքային գործընկերն է». Լավրով

Հուլիս 17, 2019 17:15 Ռուսաստանը հետևում է ՀՀ–ի իրադարձություններին: