Աշխարհ

24.06.2019 20:17


Ռոման Բաբայանը կգլխավորի «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանը

Ռոման Բաբայանը կգլխավորի «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանը

«Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Է նշանակվել լրագրող եւ հեռուստահաղորդավար Ռոման Բաբայանը, որը կփոխարինի կյանքից հեռացած Սերգեյ Դորենկոյին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այո, դա ճիշտ Է,-հունիսի 24-ին ասել Բաբայանը «Ինտերֆաքս»-ին՝ պատասխանելով համապատասխան հարցին,-Վաղը հանդիպելու եմ ռադիոկայանի կոլեկտիվի հետ»,-հավելել Է լրագրողը:

«Ես ռադիոյում սկսել եմ աշխատել երկար տարիներ առաջ, աշխատել եմ «Ռադիո Ռոսիի» տեղեկատվության ծառայությունում, իսկ որպես գլխավոր խմբագիր ղեկավարել եմ «Ֆինամ FM» ռադիոկայանը: Այնպես որ սա նորմալ աշխատանքային պահ Է, դրան վերաբերվում եմ հանգիստ, հասկանում եմ, որ հարկ կլինի ավելի շատ աշխատել, որովհետեւ ընդունում եմ ռադիոկայանը՝ շարունակելով մնալ «Պրավո գոլոսա» ծրագրի հաղորդավարը, եւ այժմ ես մասնակցում եմ ընտրարշավի, ես ընտրությունների եմ գնում Մոսկվայի քաղաքային դումա: Ոչինչ, գլուխ կհանեմ»,-ասել Է Ռոման Բաբայանը:

Այս խորագրի վերջին նյութերը