Մեկնաբանություն

Հունիս 25, 2019 15:45

Քոչարյանը տվեց բանաձևը. «Կոնսենսուս մինուս մեկ»

Քոչարյանը տվեց բանաձևը. «Կոնսենսուս մինուս մեկ»

Ռոբերտ Քոչարյանի երեկվա հարցազրույցը բազմաշերտ էր։ Նա պատասխանեց հանրության մեջ առկա հարցադրումներին, անգամ՝ բամբասանքներին, և տվեց քաղաքական զարգացումների իր պատկերացումը։

2–րդ նախագահի խոսքի ձևն ու բովանդակությունը կոնտրաստային ստացվեցին։ Այն կոնտրաստի մեջ էր փողոցից դեռ տուն չվերադարձած և վարչապետի կարգավիճակում արտաքին ու ներքին քաղաքական դաշտերում միտինգ անող Նիկոլ Փաշինյանի խոսքի հետ։ Երբ ռացիոնալիզմն ու պոպուլիզմը կանգնում են դեմ–դիմաց, առաջանում է լուրջ կոնտրաստ, և այդ կոնտրաստը երեկ հերթական անգամ բացահայտորեն երևաց։

Տեսակների մասին

Քոչարյանը խոսեց տեսակների տարբերության մասին ու նաև դրանով բացատրեց իր և հաղթական պատերազմի միջով անցած մարդկանց դեմ սանձազերծած արշավը, Արցախի դեմ իրականացվող քայլերը։

Նկատենք, որ բացի տեսակային տարբերությունից՝ կա նաև շատ կոնկրետ խնդիր, որը ստիպում է Փաշինյանին քաղաքական հետապնդում իրականացնել Քոչարյանի դեմ ու սրել հարաբերությունները պաշտոնական Ստեփանակերտի հետ։ Խոսքը Արցախի հետ կապված Բոլթոնի պլանի մասին է, որի շրջանակներում է փաստացի բանակցում Փաշինյանը։ Իսկ պլանն այդ նախատեսում է Արցախի հանձնում Ադրբեջանին՝ փողի ու բաց կոմունիկացիաների դիմաց։

Ի դեպ, Վաշինգթոնում տեղի ունեցած Մնացականյան–Մամեդյարով բանակցություններից հետո վերջինս տեղեկատվական արտահոսք կազմակերպեց, որ քննարկվել է հայկական զորքերի դուրսբերման հարցը։ Որքան շատ է խրվում Փաշինյանն Արցախի հարցում Բոլթոնի պլանի մեջ, այնքան ուժեղացնում է հայաստանցի–ղարաբաղցի հակադրության քարոզը, մեծացնում է Ստեփանակերտի հետ իր լարվածությունը, շարունակում է Քոչարյանի քաղաքական հետապնդումը և խրախուսում հակառուսական հիստերիան։

Մեղրիի մասին

Անդրադառնալով Մեղրիի թեմային ու բամբասանքներին՝ Քոչարյանը պատկերավոր ձևակերպում տվեց՝ հայտարարելով, որ իր ղեկավարման տարիներին հողերը ազատագրվել են, այլ ոչ թե հանձնվել։

Եթե դուրս գանք պատկերավոր ձևակերպումների, հուզականության, մուտիլովկաների ու դեմագոգիայի շրջանակներից ու այլ տեսանկյունից մոտենանք խնդրին, ապա անհրաժեշտ է հստակություն մտցնել, որպեսզի հետագայում շահարկողները չկարողանան հիմարի տեղ դնել իրենց ունկնդիրներին։

Պարզ է, որ եթե Մեղրին Քոչարյանը, իբր, համաձայնել էր հանձնել, ապա դա նշանակում է, որ համաձայնած պետք է լիներ նաև Արցախի մյուս շրջանները հանձնել, այլապես Մեղրին Ադրբեջանին տալն անտրամաբանական կլիներ բուն Ադրբեջանն ու Նախիջևանը միմյանց ցամաքով կապելու ծրագրի շրջանակներում։

Հիմա հարց` բա եթե Քոչարյանն այդ ամենին համաձայն էր, ապա ինչո՞ւ Հեյդար Ալիևը չհամաձայնեց։ Եթե նման ծրագիր եղել է, ու Ալիևը «ոչ» է ասել դրան, ուրեմն ապուշ է եղել։ Բայց մենք գիտենք, որ Հեյդարն ապուշ չէր, իսկ դա նշանակում է, որ «Քոչարյանը Մեղրին ծախում էր» ձևակերպում տվողները ստախոսներ են, իսկ այդ ստախոսներին հավատացողները՝ ապուշ։

Նախկիններին քաղաքական գնահատական տալու, տնտեսության ու թալանի մասին

Այսօր ողջ պետական համակարգը լծված է Քոչարյանի «միլիարդները» հայտնաբերելու գործին, բայց «լեռը մուկ է ծնում», այսինքն՝ քարոզչական փուչիկները պայթում են, ու Նիկոլենք մնում են իրենց հորինած «4 միլիարդ» դոլարանոց փուչիկի պայթյունի տակ։ Դրա համար էլ արտահաստիքային «կաշառատու» են գտել՝ ի դեմս Սիլվայի, ու փորձում են նոր փուչիկներ փչել, բայց դա էլ չի ստացվում, քանզի անգամ Սիլվայի թատրոնը չի ստացվում։

Սա այն դեպքն է, երբ գողն ամենաբարձրն է գոռում՝ «Բռնե՛ք գողին»։ Խոսքը Փաշինյանի քաղաքական ու ֆինանսական հայրերի մասին է, որոնք 90–ականներին թալանեցին Հայաստանի ամբողջ տնտեսությունը՝ մեծ մասամբ սեփականաշնորհելով այն կամ մետաղի ջարդոնի տեսքով վաճառելով Պարսկաստանում։

Փաշինյանի հովանավորների օրոք էին ստեղծվել առաջին մականունավոր օլիգարխները և, մասնավորապես, Խաչատուր Սուքիասյանը, ով սափրագլուխների առաջին խմբաքանակ ներմուծողն էր։

Լևոն Տեր–Պետրոսյանն ու իր թիմակիցները ԽՍՀՄ փլուզումից հետո ստացան մոտ 30 միլիարդ դոլարի տնտեսություն, իսկ երբ 1998–ին նրանց վռնդեցին իշխանությունից ու ՀՀ–ում վերականգնեցին 1996–ի նախագահական ընտրություններից հետո տապալված սահմանադրական կարգը, ՀՀ տնտեսության ծավալը կազմում էր 1,9 միլիարդ դոլար, այսինքն՝ ՀՆԱ–ն պակասել էր շուրջ 15 անգամ։

Եթե օբյեկտիվ գործոնները հանենք, ապա Լևոնի նախագահության շրջանում թալանը միլիարդավոր դոլարների էր հասնում։ Այդ թալանի համար պատասխան չտալու նպատակով էլ հիմա սրանք ատամներով պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին։ Քանզի հասկանում են, որ ի տարբերություն 1998–ի՝ իրենք Փաշինյանի հեռացումից հետո հաստատ պատասխան են տալու։

Քոչարյանն, անդրադառնալով լևոնականներին քաղաքական ու նաև իրավական գնահատական տալու թեմային, ճիշտ համարեց, որ դա չի արել, քանզի չի ուզեցել անցյալում մնալ ու զբաղվել է կոնկրետ գործով՝ ՀՀ ՀՆԱ–ն մեծացնելով մոտ 6 անգամ, իսկ ՀՀ բյուջեն 300 միլիոն դոլարից դարձնելով 2,4 միլիարդ, այսինքն՝ 10 տարում ավելացնելով 8 անգամ։

Քաղաքական անելիքների մասին

Ռոբերտ Քոչարյանը շատ հետաքրքիր ու արդյունավետ բանաձև առաջ քաշեց։ Նրա կարծիքով ժողովրդական սերը հարաբերական է, և կամաց–կամաց մարդկանց մոտ էյֆորիան իր տեղը զիջում է իրականության սթափ գնահատականին։

Այդ սթափությունն, ի դեպ, երևում է և՛ ՏԻՄ վերջին ընտրությունների արդյունքներով, և՛ քաղաքացիների՝ Փաշինյանի հակասահմանադրական կոչերին բացասաբար արձագանքելով։

Ակնհայտ է, որ այս անփորձ ու իրենց տեսակով դասալիք իշխանությունների դեմ կա օրեցօր ավելացող դժգոհություն։ Փաշինյանը մենակ է մնացել, եթե, իհարկե, անուղեղ զոմբիներին չհաշվենք։ Անգամ նրա թիմում լուրջ ճեղքեր կան։

Քոչարյանն առաջարկում է այդ հանգամանքն ի գիտություն ընդունել և առաջնորդվել «Կոնսենսուս մինուս մեկ» բանաձևով։ Ընդ որում՝ ինքն ամեն կերպ պատրաստ է ներգրավվել «Մինուս մեկին» պետական կառավարման ղեկից հեռացնելու գործին՝ անկախ իր կարգավիճակից։

«Կոնսենսուս մինուս մեկն» այն բանաձևն է, որն ունի ձև ու բովանդակություն։ Ձևը վերաբերում է այս իշխանական դեմքերին ու տեսակին լրիվ այլ տեսակ հակադրելուն, իսկ բովանդակությունը՝ Հայաստանի ու Արցախի զարգացման տեսլական ներկայացնելուն։ Մեկնարկը տրված է։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը

Փաշինյանն՝ ըստ Ֆրեյդի, Թամրազյանն՝ ինչպես միշտ

Փաշինյանն՝ ըստ Ֆրեյդի, Թամրազյանն՝ ինչպես միշտ

Հուլիս 18, 2019 14:05 Նիկոլը պատրաստ է ատամներով և տանկերով պահել պետության ու ՀՀ քաղաքացիների հաշվին սպասարակվող հաճույքները։
Իջևանի անկախացումը. ինչպես կանխել պետության վախճանը

Իջևանի անկախացումը. ինչպես կանխել պետության վախճանը

Հուլիս 18, 2019 12:05 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց էր տալիս «շոպլիկության» ակադեմիկոս ու քծնողական ոճով աշխատող, մշտաժպիտ Հրայր Թամրազյանին։
Տոնական օրերի խեղաթյուրված պատկերացում

Տոնական օրերի խեղաթյուրված պատկերացում

Հուլիս 18, 2019 00:45 Նույն հաջողությամբ կարելի էր Մարտի 1-ը հանել սգո օրերի ցուցակից և Հոկտեմբերի 27-ի հետ միասին ներառել Հայաստանի պաշտոնական տոնացույցում։
Հիմա էլ հերթը հասավ Վարդան Պողոսյանին

Հիմա էլ հերթը հասավ Վարդան Պողոսյանին

Հուլիս 17, 2019 09:00 Պետք եղավ` Վարդան Պողոսյանի «բարեվարքությունն» էլ կստուգեն, հետ կկանչեն և իրենց մարդուն (օրինակ, Ջհանգիրյանին) կգործուղեն Վենետիկ։
Վենետի՜կ, Վենետի՜կ. մեզ Վիետնամում էլ վատ չէին կերակրում (տեսանյութ)

Վենետի՜կ, Վենետի՜կ. մեզ Վիետնամում էլ վատ չէին կերակրում (տեսանյութ)

Հուլիս 16, 2019 11:50 Փաշինյանը դեռ լուռ է։ Տնեցիներն էլ են լուռ։ Անգամ օրիորդ Փաշինյանը չի արձագանքել Վենետիկի հանձնաժողովից դուրս եկած փաստաթղթին։
Մենք ճիշտ էինք, Նիկոլը` սխալ

Մենք ճիշտ էինք, Նիկոլը` սխալ

Հուլիս 16, 2019 10:30 Քայլարածներին թվում էր` ծովը ծնկներից է. ժողովրդի անունից ինչ ուզեն` կանեն։
Փաշինյանը փոխեց բանակցային ձևաչափը... Ադրբեջանի օգտին

Փաշինյանը փոխեց բանակցային ձևաչափը... Ադրբեջանի օգտին

Հուլիս 15, 2019 20:40 «Արցախի ադրբեջանական համայնքը» դառնում է բանակցությունների լիարժեք սուբյեկտ:
Որտե՞ղ են ամառում «բնապահպանները», կամ Ամուլսարն անկախացել է ՀՀ–ից

Որտե՞ղ են ամառում «բնապահպանները», կամ Ամուլսարն անկախացել է ՀՀ–ից

Հուլիս 15, 2019 14:30 «Բնապահպանների» դարդը ոչ թե Սևանն է, այլ կասկածելի տեղից Ամուլսարի հանքի դեմ ուղղորդվող արշավից իրենց փայը պոկելը։
Վենետիկի հանձնաժողովի դեղին քարտը Նիկոլ Փաշինյանին

Վենետիկի հանձնաժողովի դեղին քարտը Նիկոլ Փաշինյանին

Հուլիս 15, 2019 09:44 Փաշինյանին մնում է Գագիկ Ջհանգիրյանի ու Վահե Գրիգորյանի հետ ասուլիս հրավիրել ու կոչ անել շրջափակել Վենետիկի հանձնաժողովի նստավայրը։
«Նոր» Հայաստանի հին դեմքը. Գագիկ Ջհանգիրյան (տեսանյութ)

«Նոր» Հայաստանի հին դեմքը. Գագիկ Ջհանգիրյան (տեսանյութ)

Հուլիս 14, 2019 13:40 Իրական նոր Հայաստանում ջհանգիրյանները չպետք է եթերային աստղ դառնան։
Լռության գինը

Լռության գինը

Հուլիս 13, 2019 11:20 «Մամուլի ազատություն և ժողովրդավարություն» գոռալով` երկիրը վերածեցին մեկ մարդու (կամ մեկ ընտանիքի) իշխանության։
Արցախի շուրջ օղակը սեղմվում է

Արցախի շուրջ օղակը սեղմվում է

Հուլիս 12, 2019 09:55 Բանակցային գործընթացը սահուն կերպով վերադառնում է 1996-97թթ.։
Վախկոտի հոգեբանություն

Վախկոտի հոգեբանություն

Հուլիս 11, 2019 08:20 Վախեցած է լյումպենի «դուխով» վարչապետը։
Տուսկը բացահայտեց Փաշինյանի «կետը»

Տուսկը բացահայտեց Փաշինյանի «կետը»

Հուլիս 10, 2019 20:00 Նա մի կողմից հայտարարում է, որ չի բանակցում Ալիևի հետ, բայց իրականում ինտենսիվ բանակցում է։ Այսինքն՝ սուտ է խոսում։
Ստամբուլյան կոնվենցիան և քայլարածների վարքագիծը

Ստամբուլյան կոնվենցիան և քայլարածների վարքագիծը

Հուլիս 10, 2019 01:15 «Թավշյա հեղափոխություն արած հպարտ քաղաքացիների» հասարակությունը ներկայացնել որպես բռնարարների և բռնաբարների հասարակություն։
Փաշինյանի մերիտոկրատական բաժակաճառը և օխլոկրատական կառավարումը

Փաշինյանի մերիտոկրատական բաժակաճառը և օխլոկրատական կառավարումը

Հուլիս 09, 2019 11:25 Այցը տեղի է ունեցել «Տեսնեմ Սինգապուրն ու նոր մեռնեմ» ծրագրի շրջանակներում։
Երբ Սահմանադրությունը մեկնաբանում են սահմանադրի անունից

Երբ Սահմանադրությունը մեկնաբանում են սահմանադրի անունից

Հուլիս 09, 2019 08:35 Ընտրակեղծիքների «կնքահայր» Գագիկ Ջհանգիրյանը եւ բառախաղային «կռուտիտների» խոշոր մասնագետ Վահե Գրիգորյանը։
«Ռուսթավի 2»-ի լրագրողը կրկնել է Փաշինյանին. ո՞րն է ընդհանրությունը (տեսանյութ)

«Ռուսթավի 2»-ի լրագրողը կրկնել է Փաշինյանին. ո՞րն է ընդհանրությունը (տեսանյութ)

Հուլիս 08, 2019 15:10 Նիկոլ Փաշինյանը Բոլթոնին ասել է «այո» կամ առնվազն չի ասել «ոչ»:
Ինչու են «տռաս» հանել Ջհանգիրյանին (տեսանյութ)

Ինչու են «տռաս» հանել Ջհանգիրյանին (տեսանյութ)

Հուլիս 08, 2019 14:20 Ջհանգիրյանը դարձել է լևոնանիկոլական իշխանության խորհրդանիշը՝ «նոր» Հայաստանի խորհրդանիշը:
Նիկոլ Փաշինյանի նոր հենարանը

Նիկոլ Փաշինյանի նոր հենարանը

Հուլիս 08, 2019 10:45 Ոմանք մտածում էին, որ Նիկոլը հարուստներից փողերը հավաքելու է ու իրենց բաժանի։

ԲԴԽ–ն նոր նախագահ ունի

Հուլիս 19, 2019 14:30