Աշխարհ

25.06.2019 18:55


Թրամփն ու Էրդողանը կհանդիպեն

Թրամփն ու Էրդողանը կհանդիպեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպում կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հանդիպումը կլինի հունիսի 28-29-ը Ճապոնիայում կայանալիք մեծ քսանյակի գագաթնաժողովի ժամանակ:

ԱՄՆ-ի ու Թուրքիայի ղեկավարների հանդիպման գլխավոր թեման լինելու է Անկարայի կողմից ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի գնումը: Քննարկվելու են նաև երկկողմ հարաբերությունների այլ օրակարգային թեմաներ:

Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի՝ Ճապոնիայում Թրամփի օրակարգի մասին ներկայացրած մանրամասներից պարզ է դարձել, որ ԱՄՆ-ի նախագահը գագաթնաժողովի ընթացքում հանդիպելու է 8 երկրների առաջնորդների հետ:

Թրամփն Էրդողանից բացի՝ հանդիպումներ կունենա նաև Չինաստանի, Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի, Ճապոնիայի, Հնդկաստանի, Գերմանիայի և Ավստրալիայի ղեկավարների հետ:

Աղբյուրը` «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը