Քաղաքական

Հունիս 26, 2019 11:45

«Եթե համանախագահները չեն հերքում Մամեդյարովին, նշանակում է՝ նրանց խաղը նույնն է»․ Տարասով

«Եթե համանախագահները չեն հերքում Մամեդյարովին, նշանակում է՝ նրանց խաղը նույնն է»․ Տարասով

«Հայկական կողմը միայն հերքմամբ չի կարող ավարտել այս «խաղը»»,-168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով օրերս Վաշինգտոնում կայացած Մնացականյան-Մամեդյարով՝ ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո կայացած հանդիպման արդյունքներին։

Հիշեցնենք, որ հանդիպման արդյունքներով ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարություն էին տարածել, որն ուղղված էր շփման գծում և սահմանին ստեղծված իրավիճակի կայունացմանը։ Սակայն նախօրեին հանդիպման ուշագրավ մանրամասներով է հանդես եկել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, որոնք տեղ չէին գտել ԵԱՀԿ ՄԽ հայտարարության մեջ, իսկ հայկական կողմի պնդմամբ՝ չեն համապատասխանում իրականությանը։ Մամեդյարովը Բաքվում նշել է, որ ղարաբաղյան համակարտության լուծումը պետք է լինի փուլային: Ըստ Ադրբեջանի ԱԳ նախարարի՝ Վաշինգտոնում համանախագահները պաշտոնապես կողմերի քննարկմանն են ներկայացրել փաստաթուղթ, որում գրված է, որ առաջին հերթին՝ հայկական զորքերը «պետք է դուրս բերվեն ադրբեջանական տարածքներից»:

«Միջնորդներն առաջարկել են զորքերի դուրսբերում և խաղաղապահների տեղակայում»,-ասել է Մամեդյարովը:

Իսկ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ի պատասխան այս պնդումների՝ այսօր հայտարարել է, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի պնդումները չեն համապատասխանում իրականությանը, նման մոտեցումն ապակառուցողական է, ինչը արժեքազրկում է խաղաղ գործընթացի լրջությունը:

«Ինչպես նշել էինք դեռևս Վաշինգտոնի հանդիպումից առաջ, դրա ընթացքում քննարկվել են վերջին շրջանում ադրբեջանական կողմի պատճառով սրված իրավիճակի հանդարտեցման հարցեր: Համանախագահները կոչ են արել անմիջապես քայլեր ձեռնարկել՝ վերականգնելու համար խաղաղությանը նպաստող միջավայրը և պահպանելու հրադադարը, և այս ուղղությամբ հանդես են եկել հումանիտար ոլորտին և ռիսկերի նվազեցմանը վերաբերող հստակ առաջարկներով: Այս շրջանակից դուրս ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը հանգեցնում է եզրակացության, որ Ադրբեջանը մտադրված չէ իրականացնելու համանախագահների այդ կոչերը և առաջարկները: Ավելին, այն պնդումը, որ բանակցությունները կարող են հաջող ծավալվել զինադադարի կանոնավոր խախտումների պայմաններում, լրջագույն վնաս է հասցնում կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին և խաթարում խաղաղ գործընթացը»,-ասել է Աննա Նաղդալյանը։

Նշենք նաև, որ նախորդ նախարարական մոսկովյան հանդիպումից հետո ևս Մամեդյարովը որոշել էր «անկեղծանալ»։

Ստանիսլավ Տարասովն ասաց, որ, երբ Մամեդյարովը երկար տարիներ շարունակ բանակցություններ է վարում հայկական կողմի հետ, վարում է նաև գաղտնի դիվանագիտություն, ինչպեսև հայկական կողմը՝ հանդիպում են, դրանից հետո ինչ-որ հայտարարություններ են անում, հերքում։ Բայց Տարասովի համոզմամբ՝ Մամեդյարովը երբեք չի դիմել սադրանքների մակարդակի գործողությունների և հայտարարությունների, հատկապես, երբ խոսքը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասին է։

«Դա շատ վտանգավոր է, քանի որ ԵԱՀԿ ՄԽ-ն կարող է ակնթարթորեն և պետք է հերքի այն բոլոր տեղեկությունները և հայտարարությունները, որոնք կարող են խոչընդոտել խաղաղ բանակցային գործընթացին և չեն համապատասխանում իրականությանը։ Երբ կողմերից մեկը սկսում է բարձրաձայնել բանակցային մանրամասներ, իսկ հայկական կողմը, մասնավորապես՝ ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանը, ով վաշինգտոնյան հանդիպումից հետո հանդիպեց հայ լրագրողների հետ, երկար խոսեց փաստացի ոչ մի բանի մասին, իսկ Մամեդյարովը հայտարարեց, որ հնարավոր է խաղաղապահ ուժերի տեղակայում հակամարտության գոտում։

Սա նոր գաղափար չէ, դուք գիտեք, որ Մադրիդյան սկզբունքները նախատեսում են նման քայլ, բայց հարցեր կան, թե ինչպես է սա տեղի ունենալու, Ադրբեջանը հանկարծ որոշել է վերադառնալ այս բանաձևին, և այդ բանաձևը նախաձեռնությունը տեղափոխում է Ադրբեջանի կողմ, բայց բազում հարցեր են առաջանում՝ որտե՞ղ են տեղակայվելու խաղաղապահ ուժեր, շփման գծո՞ւմ, թե՞ նոր շփման գիծ է ձևավորվելու։ Ուզեք թե չուզեք, գուցե խոսք գնա որոշ շրջանների ազատագրման մասին, դա հնարավոր է։ Հայաստանը հայտարարում է, որ այդ շրջաններն ապահովում են հայկական կողմերի ռազմավարական պաշտպանությունը, իսկ ԵԱՀԿ ՄԽ-ն ասում է, որ, երբ հայտնվեն խաղաղապահներ, կվերանա անհրաժեշտությունը՝ իրականացնել խորացված անվտանգություն, քանի որ պատասխանատվությունը սկսում են ստանձնել խաղաղապահները։

Իսկ քանի դեռ խաղաղապահներ չկան, ՄԽ-ն հասկանում է, որ այդ ամենն անհրաժեշտ է Հայաստանին անվտանգության ապահովման համար։ Հասկանալով, որ բանակցություններն անարդյունավետ են, Ադրբեջանը գնում է մի կողմից՝ ռիսկային, մյուս կողմից՝ մի քայլի, որով նախաձեռնությունն իր ձեռքն է վերցնում։ Երբ խաղաղապահներ են հայտնվում, ԼՂ հակամարտությունն այլ բնութագրիչներ է ձեռք բերում, «Միացում»-ի խնդիրը վերանում է լիովին, դիտարկվում է Ղարաբաղի կարգավիճակը, կարող է լինել ժամանակավոր կարգավիճակ, այնուամենայնիվ, այս ամենի արդյունքում Ղարաբաղն ամրապնդում է իր սուբյեկտայնությունը։ Այն քայլը, որն ադրբեջանական կողմն է անում, շատ տրամաբանական է և ուժեղ»,-նման կարծիք հայտնեց Տարասովը։

Նրա կարծիքով՝ հայկական կողմը միայն հերքմամբ այս «խաղը» չի կարող ավարտել, պետք է կոնկրետ խաղալ այն խաղը, որն առաջարկվում է։ Այսինքն, ըստ Տարասովի՝ ոչ թե պետք է լինի հերքում Մնացականյանի, այլ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից, որոնք վերադարձրել են այդ պրոյեկտը, նրանք պետք է ասեն, որ Մամեդյարովը ճիշտ չի ասում, որ քննարկվել են միայն անվտանգության միջոցառումները։

Իսկ վերլուծաբանի համոզմամբ՝ եթե համանախագահները չեն հերքում, նշանակում է, որ Մամեդյարովի ու համանախագահների խաղը նույնն է։ «Եթե չեն հայտարարում, նշանակում է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն առաջարկներ է արել, դա փոխում է պանորաման, դա հայկական դիվանագիտությանը գցում է որոշակի իրավիճակի մեջ, երբ անհրաժեշտություն է առաջանալու որոշումներ կայացնել»,-ասաց Տարասովը։

Մեր դիտարկմանը, թե ԵԱՀԿ ՄԽ-ն սովորաբար նմանատիպ հերքող հայտարարություններով հանդես չի գալիս, Տարասովն արձագանքեց՝ նշելով, որ սա ֆունդամենտալ բնույթ ունեցող հայտարարություն էր Մամեդյարովի կողմից, հազվագյուտ երևույթ, երբ ադրբեջանական կողմը նման անկեղծությամբ է հանդես գալիս և երբ միանգամից հաջորդ հանդիպմանն է համաձայնում։

«Ես դիվանագիտական տեխնոլոգիան եմ բացատրում, ես չեմ ասում, թե կողմերից որևէ մեկը պարտվում է»,-ասաց նա։

Այս խորագրի վերջին նյութերը

Իջևանում իրավիճակը կրկին լարված է (տեսանյութ)

Իջևանում իրավիճակը կրկին լարված է (տեսանյութ)

Հուլիս 18, 2019 18:30 Մարզպետարանի հարակից տարածքում ճանապարհը փակ է։
Ստեղծված իրավիճակն իրոք մտահոգիչ է. Վանեցյանն Իջևանում է

Ստեղծված իրավիճակն իրոք մտահոգիչ է. Վանեցյանն Իջևանում է

Հուլիս 18, 2019 17:21 Իրավապահ մարմնի նկատմամբ ուժ կիրառելն անթույլատրելի է:
Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակն օրենքի խախտումով են խուզարկել

Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակն օրենքի խախտումով են խուզարկել

Հուլիս 18, 2019 17:08 ՀՔԾ-ն դատավորի աշխատասենյակից առգրավել է նաև Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող նյութեր։
«Այդ խուզարկությունը շատ հարցեր է առաջ քաշում»․ Վիկտոր Սողոմոնյան

«Այդ խուզարկությունը շատ հարցեր է առաջ քաշում»․ Վիկտոր Սողոմոնյան

Հուլիս 18, 2019 16:35 «Միանշանակ, դրդապատճառներ կան»։
Ռոբերտ Քոչարյանի գործերով ՍԴ-ն դիմում է ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով. ՍԴ

Ռոբերտ Քոչարյանի գործերով ՍԴ-ն դիմում է ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով. ՍԴ

Հուլիս 18, 2019 16:25 Գործերի վարույթները կասեցվել են:
Իջևանցիները փորձել են կոտրել Փաշինյանի արձանը

Իջևանցիները փորձել են կոտրել Փաշինյանի արձանը

Հուլիս 18, 2019 13:55 Իջևանում շարունակվում է պահպանվել լարված իրավիճակը։
Ինչու են խուզարկել դատավորի աշխատասենյակը

Ինչու են խուզարկել դատավորի աշխատասենյակը

Հուլիս 18, 2019 13:55 Գործը հարուցվել է Քոչարյանին կալանքից ազատելուց հետո։
Դատապարտում եմ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը. Աղվան Պողոսյան

Դատապարտում եմ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը. Աղվան Պողոսյան

Հուլիս 18, 2019 13:46 «Վարչապետը հող է նախապատրաստում թեժ աշնանը փորձել տանկերի թրթուրների տակ ճզմել ցանկացած ընդդիմադիր դրսևորում»։
Իջևանի դեպքերից հետո ձերբակալվածների հարազատները բողոքում են (տեսանյութ)

Իջևանի դեպքերից հետո ձերբակալվածների հարազատները բողոքում են (տեսանյութ)

Հուլիս 18, 2019 11:15 Հավաքվել են մարզպետարանի մոտ և բողոքում են տեղի ունեցածի  դեմ:
Կառավարության նիստը՝ ուղիղ հեռարձակմամբ

Կառավարության նիստը՝ ուղիղ հեռարձակմամբ

Հուլիս 18, 2019 10:55 Քննարկվում են օրակարգային հարցեր։
Իջևանում բախումներ են եղել ցուցարարների և ոստիկանների միջև. երկու կողմից տուժածներ կան (տեսանյութ, լրացված)

Իջևանում բախումներ են եղել ցուցարարների և ոստիկանների միջև. երկու կողմից տուժածներ կան (տեսանյութ, լրացված)

Հուլիս 17, 2019 23:50 Ըստ տեղեկությունների՝ վնասվածք է ստացել շուրջ 25 ոստիկան։
Ժողովրդին ցույց են տալիս, թե տեսեք՝ ամենուժեղ մարդուն կալանավորել ենք. Գառնիկ Իսագուլյան (տեսանյութ)

Ժողովրդին ցույց են տալիս, թե տեսեք՝ ամենուժեղ մարդուն կալանավորել ենք. Գառնիկ Իսագուլյան (տեսանյութ)

Հուլիս 17, 2019 21:54 Ռոբերտ Քոչարյանի գործը նշանակություն ունի նաև այլ տեսանկյունից։
Ադրբեջանի նախագահի հետ թեժ գիծը աշխատում է, սակայն չի երաշխավորում, որ զոհեր չեն լինելու. Փաշինյան

Ադրբեջանի նախագահի հետ թեժ գիծը աշխատում է, սակայն չի երաշխավորում, որ զոհեր չեն լինելու. Փաշինյան

Հուլիս 17, 2019 21:36 Ադրբեջանի նախագահը նույն նախադասությունը հրաժարվում է արտաբերել:
«Հայաստանի մասով իրավիճակն այլ է. այն Անդրկովկասում ՌԴ-ի առանցքային գործընկերն է». Լավրով

«Հայաստանի մասով իրավիճակն այլ է. այն Անդրկովկասում ՌԴ-ի առանցքային գործընկերն է». Լավրով

Հուլիս 17, 2019 17:15 Ռուսաստանը հետևում է ՀՀ–ի իրադարձություններին: