Կարծիք

Հունիս 27, 2019 16:40

Բարեփոխումների բացակայությունը գործող կառավարության գործունեության բնորոշ գծերից է

Բարեփոխումների բացակայությունը գործող կառավարության գործունեության բնորոշ գծերից է

Բարեփոխումների բացակայությունը գործող կառավարության գործունեության բնորոշ գծերից է։ Դա փոխհատուցվում է վիճակագրական թվերը սուտի ոլորտների (վիճակախաղ և այլն) հաշվին ուռճացնելով։ Մեզ պետք են շուրջ 100 կառուցվածքային և ինստիտուցիոնալ ռեֆորմ և 300-350 մակրոտնտեսական ստարտափ։ 15 ամսում ոչինչ արված չէ։ Ստորև ներկայացնում եմ ևս մի քանի ստարտափ։
Վերականգնել օդային ոլորտում օդանավակայանի, ավիափոխադրողի և ավիավառելիքի (նավթի) մատակարարումների պարտադիր տարանջատումը 1993-ին իրականացված բարեփոխումների ոգով։ 1998-ից հետո Զվարթնոց օդանավակայանի կոնցեսիայի առնչությամբ այն խախտվել է։ Օդանավակայանը նաև ավիանավթ է մատակարարում։ Ի դեպ, նույն բարեփոխումը 1993-ին արվել է էլեկտրաէներգետիկայի ասպարեզում. գեներացիան տարանջատվել է բարձրավոլտից, իսկ վերջինս մանրածախ ցանցերից։ Առաջիկայում այս սկզբունքի խաթարումը կարող է հանգեցնել էլեկտրաէներգիայի շուրջօրյա մատակարարման խափանմանը։ ՀՀ-ն տարածաշրջանում գրեթե միակ երկիրն է, որտեղ ոչ ավանդական էներգետիկան (արև, քամի) գրեթե 0-կան վիճակում է։ Եվրոպական երկրները, Ուկրաինան և Վրաստանը արդեն 3-15% սահմանագծի վրա են։
Ավիացիայի ոլորտում մենաշնորհային ծառայությունների առկայության դեպքում (օրինակ՝ Զվարթնոց օդանավակայանի վերգետնյա ծառայությունները) դրանց սակագները պետք է հաստատվեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։
Բաց երկնքի քաղաքականությունը ՀՀ կառավարության կողմից իրականացվել է հապճեպ և առանց նախապատրաստությունների։ Արդյունքում օտարերկրյա ավիափոխադրողները Հայաստանում ստանում են ոչ դիսկրիմանացիոն ռեժիմ, իսկ ահա հայկական ավիափոխադրողներին նման ռեժիմ չի տրամադրվում։ Սա անընդունելի է։ Մեր ավիափոխադրողները պետք է ստանան նույն իրավունքները։ Բաց երկնքի քաղաքականությունը պետք է փոխվի։ Դա ռեֆորմ չէր, այլ ինքնախարազանում։ Նպատակը հայկական ավիացիայի ոչնչացումն էր։ Ու այդպես էլ եղավ։
Հարկ ենք համարում նշել նաև օդի հարկի պարագան։ Անհասկանալի է նման հարկային գործիքի առկայությունը միայն օդային կապով աշխատող երկրում։ Ինչո՞ւ պետք է այս պարագայում ավիացիան լրացուցիչ հարկավորվի։
Միայն այս առաջարկները կարող են շեշտակիորեն ավելացնել ավիափոխադրումները, վերականգնել ազգային փոխադրողներին և ստանալ ՀՆԱ հավելաճ։ 90-ականների կեսերին մեր ավիացիան փոխադրում էր 1-1.2 մլն ուղևոր, մինչև 100-120 հազ տոննա բեռ։ Վրացականը փոխադրում էր սոսկ 0.4-0.5 մլն ուղևոր։ Այսօր, ճիշտ է, մենք փոխադրում ենք 3 մլն ուղևոր (բնական է, պիտի աճեր), բայց վրացիները փոխադրում են 6 մլն (աճ 12-15 անգամ)։ Այսօր մենք փոխադրում ենք սոսկ 18-20 հազ տոննա բեռ։

Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը

Եթե հիմա Նիկոլը ներխուժեր ռադիոյի շենք, գլխից խփելու էին ոստիկանները

Եթե հիմա Նիկոլը ներխուժեր ռադիոյի շենք, գլխից խփելու էին ոստիկանները

Հուլիս 19, 2019 15:21 Բախտը բերել է, որ բռնապետության ժամանակ է ներխուժել։
Թողե՛ք` վայելի քափ-քրտինքով վաստակած «ժողովրդի իշխանությունը»

Թողե՛ք` վայելի քափ-քրտինքով վաստակած «ժողովրդի իշխանությունը»

Հուլիս 19, 2019 14:05 «Ադի-բուդու բուդկի պես» սեփականաշնորհել է կառավարությունը և օրենսդիր իշխանությունը։
Մերօրյա «տանկիստին» ասեք, որ տանկերը հակառակորդից պաշտպանվելու համար են

Մերօրյա «տանկիստին» ասեք, որ տանկերը հակառակորդից պաշտպանվելու համար են

Հուլիս 19, 2019 13:50 Այլ ոչ թե սեփական ժողովրդի դեմ հանելու։
Կա՛մ ձեզ ստում է, կա՛մ դեբիլ է

Կա՛մ ձեզ ստում է, կա՛մ դեբիլ է

Հուլիս 19, 2019 12:49 Ցանկացած մեկը, ով ձեզ փորձի կհամոզել, որ հայերի ու ադրբեջանցիների մեջ կարող է հասնել խաղաղության ու համերաշխության՝ խաղաղասիրական ծրագրերի միջոցով։
Պարոն վարչապե՛տ, ամեն միջոց ունի հակամիջոց (капкан для гусениц танка)

Պարոն վարչապե՛տ, ամեն միջոց ունի հակամիջոց (капкан для гусениц танка)

Հուլիս 19, 2019 12:35 Փոխաբերական, բայց իմաստը նույնն է:
Էնքան ասվեց՝ դուք եք Հայաստանում բարձրագույն և միակ իշխանությունը, որ կուտը կերան

Էնքան ասվեց՝ դուք եք Հայաստանում բարձրագույն և միակ իշխանությունը, որ կուտը կերան

Հուլիս 19, 2019 11:25 Մտածեցին, որ իրենք են որոշողը, պատժողը, տերն ու տիրակալը։
Նիկոլի կարմիրբերետավորներն «Ազվերին» են խմել (լուսանկար)

Նիկոլի կարմիրբերետավորներն «Ազվերին» են խմել (լուսանկար)

Հուլիս 19, 2019 10:35 Իրավիճակային իրավապաշտպաններ, չեմ լսում ձեր ձայները:
էս է Նիկոլի ժողովրդավարական ու ժողովրդական իշխանության դեմքը

էս է Նիկոլի ժողովրդավարական ու ժողովրդական իշխանության դեմքը

Հուլիս 19, 2019 10:34 Թե բա բարիկադներ չեն լինելու, թե բա ոստիկանները այլևս ծառայելու են ժողովրդին։
Ծառահատման մենաշնորհը Փաշինյանի ազգականինն է

Ծառահատման մենաշնորհը Փաշինյանի ազգականինն է

Հուլիս 19, 2019 10:30 Սեփական ազգականներին ապօրինի հարստացնելու նպատակով:
Արդեն բոլոր սահմաններն անցնում են

Արդեն բոլոր սահմաններն անցնում են

Հուլիս 19, 2019 10:20 change.org-ը Ստամբուլյան կոնվենցիայի մերժման հետ կապված ստորագրահավաքի հայտարարությունը ջնջել է:
Դուք ՀՀ զինված ուժերում չեք ծառայել, համագործակցել եք հատուկ ծառայությունների հետ․ հարցում

Դուք ՀՀ զինված ուժերում չեք ծառայել, համագործակցել եք հատուկ ծառայությունների հետ․ հարցում

Հուլիս 19, 2019 10:05 Ի՞նչ մականուն եք ընտրել այդ ժամանակ Ձեզ համար։
Նիկոլ ջան, պարզ ասա, որ անտառ հատելու մենաշնորհը ուզում ես եղբորդ տալ

Նիկոլ ջան, պարզ ասա, որ անտառ հատելու մենաշնորհը ուզում ես եղբորդ տալ

Հուլիս 19, 2019 09:50 Դրա համար էլ էս բոլոլան սարքեցիք։
Ոչ բանակը, ոչ էլ ոստիկանական զորքերը չեն կատարի մեկի հրամանը, ով շուտով հեռանալու է

Ոչ բանակը, ոչ էլ ոստիկանական զորքերը չեն կատարի մեկի հրամանը, ով շուտով հեռանալու է

Հուլիս 19, 2019 09:40 Ոչ ոք չի կատարի մի հրաման, որի պատճառով կդատվի:

ԲԴԽ–ն նոր նախագահ ունի

Հուլիս 19, 2019 14:30