Աշխարհ

28.06.2019 15:55


«Հղումն ուղարկե՞մ». Մարգարիտա Սիմոնյանը պատասխանել է գերմանացի հակահետախույզներին

«Հղումն ուղարկե՞մ». Մարգարիտա Սիմոնյանը պատասխանել է գերմանացի հակահետախույզներին

Սահմանադրության պաշտպանության գծով գերմանացի մասնագետները ռուսաստանյան պետական ԶԼՄ–ների կայքերում հղումները չեն նայել և խայտառակվել են։

Sputnik–ի և RT–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Telegram–ի իր ալիքում պատասխանել է Սահմանադրության պաշտպանության գծով Գերմանիայի դաշնային գերատեսչությանը (ԳԴՀ–ի հակահետախուզություն), որը 2018 թվականի զեկույցում մեղադրել է Ռուսաստանին RT Deutsch և Sputnik պետական ԶԼՄ–ների միջոցով քողարկված ձևով գերմանական հասարակական կարծիքի վրա ազդելու փորձում։

«Սիրելի՛ գերմանական հակահետախուզություն։ Մենք չենք քողարկվում ընդհանրապես։ Մեր էջում ամեն ինչ գրած է, թե ով ենք մենք, և ով է մեզ ֆինանսավորում։ Ուղարկե՞մ հղումը», – գրել է Սիմոնյանը։

ԳԴՀ հակահետախուզության զեկույցում պնդում են, որ Ռուսաստանը «քարոզչություն և ապատեղեկատվություն է տարածում տարբեր ճանապարհներով». այդ ճանապարհին կարևոր գործիք են սոցցանցերը, պետական և մասնավոր ինստիտուտները, ազդեցության առանձին գործակալները և պետական ռուսական ԶԼՄ–ները։

«Պետական ընկերությունները քողարկվում են անկախ ԶԼՄ–ների տակ, որպեսզի կոծկեն իրենց պատկանելությունը ռուսական պետությանը և ազդեն հանրության վրա։ Ամենակարևորներն այստեղ RT Deutsch–ը և Sputnik լրատվական գործակալությունն են», – գրված է փաստաթղթում։

Միևնույն ժամանակ, ո՛չ Sputnik–ը, ո՛չ RT–ն երբեք չեն թաքցրել իրենց պետական կարգավիճակը, ինչի մասին Սիմոնյանը հիշեցրել է գերմանացի հակահետախույզներին։

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՅՈՒՆԵՍԿՕ–ի գործերով ռուսական հանձնաժողովի նիստն ասել էր, որ Եվրոպայում ուժեղանում է ճնշումը ռուսաստանյան լրագրողների վրա։

Այս տարվա սկզբին լրագրողների գերմանական միությունը (DJV) կոչ էր արել Գերմանիայի վերահսկող մարմիններին RT Deutsch–ի հեռարձակման արտանոգիր չտրամադրել, սակայն ավելի ուշ հայտարարել էր, որ Գերմանիայում ռուսական ԶԼՄ–ների դեմ արշավ չի իրականացվում։

Այս խորագրի վերջին նյութերը