Աշխարհ

28.06.2019 21:51


Թուրքական օդուժը Իրաքի հյուսիսում իրականացվող «Մագիլ» օպերացիայի ընթացքում 60 քուրդ զինյալ է սպանել

Թուրքական օդուժը Իրաքի հյուսիսում իրականացվող «Մագիլ» օպերացիայի ընթացքում 60 քուրդ զինյալ է սպանել

Թուրքիայի օդուժի կողմից հյուսիսային Իրաքի Հաքուրք շրջանի ուղղությամբ մայիսի 27-ից իրականացվող «Մագիլ» (Pençe) ռազմական գործողությունները շարունակվում են:

Գործողությունների վերաբերյալ պարբերաբար հաղորդագրություններ է տարածում Թուրքիայի պաշտպանության նախարարության Twitter-ի պաշտոնական էջը:

Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK-ՔԲԿ) դեմ ուղղված ռազմական օպերացիայի ընթացքում Հյուսիսային Իրաքի Հաքուրք շրջանում Թուրքիայի օդուժը վնասազերծել է ևս 2 քուրդ զինյալ:

Այսպիսով, ռազմական օպերացիայի մեկնարկից մինչև այժմ Հաքուրքում սպանվել է 60 քուրդ զինյալ:

«Քանդիլի, Ավաշինի, Բասյանի և Մեթինայի շրջաններում իրականացվող ավիահարվածներից PKK-ի 52 ահաբեկիչ է վնասազերծվել: Իսկ «Մագիլ» օպերացիայի հետ միասին Իրաքի հյուսիսում վնասազերծված ահաբեկիչների քանակը 112 է կազմում: Մեր հրամանատարները շարունակում են հայտնաբերել և ոչնչացնել կառույցին պատկանող թաքստոցներ, քարանձավներ, ականներ և նռնականետեր»,- նշված է պաշտոնական հայտարարության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը