Լրահոս

02.07.2019 10:30


Ահազանգ է ստացվել, որ երեխան ժայռից չի կարողանում իջնել

Ահազանգ է ստացվել, որ երեխան ժայռից չի կարողանում իջնել

Հուլիսի 1-ին՝ ժամը 19:53-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Արջաձոր թաղամասում երեխան ժայռից չի կարողանում իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն Ի.Ս.-ին (ծնված 2007 թ.) անվնաս իջեցրել են ժայռից (մոտ 20 մ):

Այս խորագրի վերջին նյութերը