Աշխարհ

02.07.2019 11:15


Այսօր արևի ամբողջական խավարում կլինի

Այսօր արևի ամբողջական խավարում կլինի

Այսօր՝ հուլիսի 2-ին, Երկիր մոլորակի բազմաթիվ բնակիչներ արևի ամբողջական խավարման ականատես կլինեն: Այս մասին գրում է RG.ru-ն:

Երևույթը տեսանելի կլինի Խաղաղ օվկիանոսի հարավային և Հարավային Ամերիկայի հատվածներում: Ուշագրավ բնական երևույթին կկարողանան հետևել միայն Չիլիի, Արգենտինայի բնակիչները: Մինչդեռ Հարավային Ամերիկայի մյուս հատվածներում խավարումը մասնակի կլինի:

Արևի ամբողջական խավարումն առաջինը տեսանելի կլինի Խաղաղ օվկիանոսի հեռավոր կղզիներում. Օենո կղզում երևույթը կտևի 2 րոպե 53 վայրկյան: Զատկի կղզու բնակիչների համար խավարումը տեսանելի կլինի 80%-ով:

Արևի ամբողջական խավարման ամենաերկար տևողությունը կկազմի 4 րոպե 32 վայրկյան Գալապագոսյան կղզիախմբի Իզաբելլա կղզուց 2600 կմ դեպի հարավ-արևմուտք ընկած հատվածում՝ ամայի բաց ջրային տեղանքի վերևում և, ըստ ամենայնի, որևէ ականատես չի ունենա:

Նշենք, որ 2019 թվականին Արևի ևս մեկ խավարում է սպասվում՝ դեկտեմբերի 26-ին: Հուլիսի 17-ին էլ երկրաբնակները նաև Լուսնի խավարման ականատես կլինեն:

Այս խորագրի վերջին նյութերը