Աշխարհ

02.07.2019 15:20


Թուրքիայում ադրբեջանական SOCAR-ին պատկանող նավ է պայթել

Թուրքիայում ադրբեջանական SOCAR-ին պատկանող նավ է պայթել

Իզմիրի Ալիաղա գավառի Փեթքիմ նավահանգստում գիշերը պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով հրդեհվել է ադրբեջանական SOCAR նավթային ընկերությանը պատկանող, նավթով բեռնված նավը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Պայթյունի հետևանքով մահացել է 1, վիրավորվել՝ 16 մարդ: Ալիաղայի գավառապետի հայտարարության համաձայն՝ վիրավորներից 1-ը Ռումինիայի, իսկ 15-ը, ինչպես նաև զոհը՝ Իտալիայի քաղաքացիներ են:

Այս խորագրի վերջին նյութերը