Աշխարհ

02.07.2019 19:45


Ռուսական ստորջրյա նավի վրա հրդեհի արտանետումներից 14 նավաստի է զոհվել

Ռուսական ստորջրյա նավի վրա հրդեհի արտանետումներից 14 նավաստի է զոհվել

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հուլիսի 1-ին ռուսական ստորջրյա նավերից մեկի վրա բռնկված հրդեհի արտանետումներից մահացել են նավի անձնակազմի անդամները, ովքեր կենսաչափական չափումներ էին իրականացնում: Պատահարը խլել է 14 նավաստիների կյանք:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով BBC-ն, ստորջրյա նավը տեղակայված է եղել Մուրմանսկի շրջանի Սևերոմորսկ քաղաքում, որը ՌԴ հյուսիսային նավատորմի հիմնական կենտրոնակայանն է:

ՌԴ պաշտպանության նախարարությունը հավելել է, որ նավատորմի գլխավոր հրամանատարի հսկողության ներքո դեպքի քննություն է սկսվել:

Այս խորագրի վերջին նյութերը