Աշխարհ

06.07.2019 10:40


Խոր Վիրապն ու Լենինի դամբարանը՝ Netflix-ի «Վերջին ցարերը» սերիալում (տեսանյութ)

Խոր Վիրապն ու Լենինի դամբարանը՝ Netflix-ի «Վերջին ցարերը» սերիալում (տեսանյութ)

Netflix ամերիկյան կինոընկերությունը «Վերջին ցարերը» (The Last Czars) ֆիլմում, որը պատմում է ռուս վերջին կայսեր Նիկոլայ II–ի կյանքի ու մահվան մասին, հայկական Խոր Վիրապը ներկայացրել է Ուրալյան սարերում գտնվող Վերխոտուրսկի վանքի փոխարեն։

Սխալը նկատել է բլոգեր Ռուստամ Ադագամովը, որը միանգամից հայտնել է դրա մասին Twitter–ի իր էջում։

Բացի այդ, սերիաներից մեկում Կարմիր հրապարակում ցույց են տալիս Լենինի դամբարանը նախահեղափոխական Ռուսաստանում, ինչը ևս սոցցանցերում բուռն քննադատության է արժանացել:

«Սերիալը սարսափելի է նույնիսկ վավերագրական դրամայի ժանրի համար։ Լոնդոնյան կլերկի դեմքով կպցրած մորուքով Ռասպուտինը եկեղեցում ծխական կնոջը ձեռք է գցում։ Գեներալը բոլորի ներկայությամբ դիմում է ցարին ու նրան «Նիկի» է անվանում»,- գրում է նա:

Հանդիսատեսը վրդովված է նաև ֆիլմում բաց տեսարանների առատությունից։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը