Տնտեսական

Հուլիս 06, 2019 20:36

ՀԷԿ-երի շուրջ ջրային պատերազմները շարունակվում են (տեսանյութ)

ՀԷԿ-երի շուրջ ջրային պատերազմները շարունակվում են (տեսանյութ)

«Անի» ԲԲԸ–ի սեփականատեր և գլխավոր տնօրեն Գևորգ Մանուկյանը Sputnik Արմենիայի «Մութ անկյուն» հաղորդման շրջանակում անդրադարձել է Ախուրյան գետի վրա կառուցված ՀԷԿ-երի գործունեությանն ու կառուցապատման հանգամանքներին, իսկ «Անի» ԲԲԸ–ի ներկայացուցիչ, փաստաբան Հրանտ Անանյանը` ՀԷԿ-երի սեփականատերերի ու իրավական համակարգի հակասություններին ու օրենսդրական կոպիտ խախտումներին:

Ախուրյանի «ջրային պատերազմներն» արդեն մի քանի տարվա պատմություն ունեն, և դեռ ոչ մի հանգուցալուծում չի նշմարվում: Ի հայտ են գալիս ապօրինությունների նոր հանգամանքներ:

«Իմ պարագայում ապահովվել են օրինական բոլոր ընթացակարգերը, և արդյունքում ստացել եմ ՀԷԿ շահագործելու իրավունք, սակայն իմ, այսպես կոչված, հովանավորյալ մրցակիցներն ուզում են խոչընդոտել իմ գործունեությունն ու ինձ դուրս մղել տնտեսվարության այս ոլորտից»,-մտահոգված ասում է Գևորգ Մանուկյանը:

Իսկ փաստաբանին տարակուսանք է հարուցում այն հանգամանքը, որ «Էրստեդ», «Լայթէկո» և «Ֆենհալ» ընկերությունները, որոնք խախտել են բնապահպանական թողքը, ինչի հետևանքով ոչնչանում է գետի էկոհամակարգը, չգիտես ինչու, չեն հայտնվում պատկան մարմինների ուշադրության կենտրոնում: Նույնիսկ վարչական վարույթի դիմում չի ներկայացվում:

«Մեզ համար ամենամտահոգիչն այն է, որ այդ երեք ընկերությունները մինչ օրս չունեն ջրօգտագործման ու շահագործման թույլտվություն, բայց շարունակում են ՀԷԿ շահագործել: Եվ դատախազությունը աչք է փակում այս իրողության վրա, մինչդեռ իր ողջ գործիքակազմով, անգամ օրենսդրական կարգավորումներից դուրս մեթոդներով ու անօրինական եղանակներով փորձում է ճնշում գործադրել «Անի» ԲԲԸ-ի վրա»,-ասում է Հրանտ Անանյանը:

Հիշեցնենք, որ 2009 թվականից սկսած ՝ Ախուրյան գետի վրա հերթականությամբ սկսվեցին ևս երեք ՀԷԿ-երի կառուցապատման աշխատանքները, ինչը սեփականատերերի սուր տարաձայնությունների պատճառ դարձավ:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը

Կաթնաշոռի անվան տակ մանկատներին և տուն-ինտերնատներին մատակարարվել է այլ արտադրանք

Կաթնաշոռի անվան տակ մանկատներին և տուն-ինտերնատներին մատակարարվել է այլ արտադրանք

Հուլիս 18, 2019 11:35 Խիստ տարբերվել է ընդունված նորմատիվներից:
«Լիդիան Արմենիա»-ի հայտարարությունն Ամուլսարում այսօր տեղի ունեցածի վերաբերյալ

«Լիդիան Արմենիա»-ի հայտարարությունն Ամուլսարում այսօր տեղի ունեցածի վերաբերյալ

Հուլիս 13, 2019 16:10 Սա հերթական անգամ ապացուցում է Ամուլսարի ծրագրի շուրջ շարունակական ապօրինությունների մասշտաբը:
Լիդիանի խնդրի լուծման երկարաձգումը վնասում է պետությանը․ հայտարարություն

Լիդիանի խնդրի լուծման երկարաձգումը վնասում է պետությանը․ հայտարարություն

Հուլիս 12, 2019 12:00 Հայ-Բրիտանական Գործարարության Պալատն անդրադարձել է Ամուլսարի խնդրին։
26,5 մլն դրամի արտոնություն՝ «Ջերմուկ գրուպ» ընկերությանը (տեսանյութ)

26,5 մլն դրամի արտոնություն՝ «Ջերմուկ գրուպ» ընկերությանը (տեսանյութ)

Հուլիս 11, 2019 15:05 Նախատեսվում է ստեղծել 11 նոր աշխատատեղ։
Վարչապետի ասածը տեխնիկապես իրագործելն այդքան էլ իրատեսական չէ

Վարչապետի ասածը տեխնիկապես իրագործելն այդքան էլ իրատեսական չէ

Հուլիս 09, 2019 13:09 Oրական 6-7 անգամ չեն տուգանել:
ՀԷԿ-երի շուրջ ջրային պատերազմները շարունակվում են (տեսանյութ)

ՀԷԿ-երի շուրջ ջրային պատերազմները շարունակվում են (տեսանյութ)

Հուլիս 06, 2019 20:36 Դեռ ոչ մի հանգուցալուծում չի նշմարվում։
Ջրային կոմիտեին շուրջ 5 մլրդ դրամ կտրամադրվի նոր տարին զրոյական պարտքով մտնելու համար

Ջրային կոմիտեին շուրջ 5 մլրդ դրամ կտրամադրվի նոր տարին զրոյական պարտքով մտնելու համար

Հուլիս 04, 2019 12:40 Համակարգի առողջացման հնարավորություն կտա։
«Ո՞նց կարելի է առաջ գնալ, երբ սեփականության իրավունքը բռնաբարվում է». Բոստանջյան

«Ո՞նց կարելի է առաջ գնալ, երբ սեփականության իրավունքը բռնաբարվում է». Բոստանջյան

Հուլիս 03, 2019 12:45 «Ասում են՝ բռնելու ենք, բաց չենք թողնելու»:
Երբ կվճարվեն կենսաթոշակները

Երբ կվճարվեն կենսաթոշակները

Հունիս 28, 2019 16:06 Հունիս ամսվա։
Դեմ չեմ, որ լինեն գերիշխող դիրք ունեցող կազմակերպություններ․ ՏՄՊՊՀ անդամի թեկնածու (տեսանյութ)

Դեմ չեմ, որ լինեն գերիշխող դիրք ունեցող կազմակերպություններ․ ՏՄՊՊՀ անդամի թեկնածու (տեսանյութ)

Հունիս 28, 2019 13:55 Փաշինյանը այդ պաշտոնում առաջարկել է Էդգար Ճաղարյանի թեկնածությունը։