Մեկնաբանություն

Հուլիս 08, 2019 10:45

Նիկոլ Փաշինյանի նոր հենարանը

Նիկոլ Փաշինյանի նոր հենարանը

2018–ի մայիսին Նիկոլ Փաշինյանը նախ ինքնահռչակվեց որպես «ժողովրդի թեկնածու», ապա՝ «ժողովրդի վարչապետ»։ Դրա մեջ ճշմարտության մասնաբաժին կար, քանզի փողոց դուրս եկածները նրան էին տեսնում որպես երկրի ղեկավար։ Նրան էին տեսնում, քանզի գտել էին իրենց տեսակով ու նմանությամբ մեկին, որից հսկայական սպասումներ ունեին։

Սպասումներն այդ ռոբինհուդյան էին։ Ոմանք մտածում էին, որ Նիկոլը հարուստներից փողերը հավաքելու է ու իրենց բաժանի։ Փողեր հարուստներից նա, իհարկե, հավաքեց ու հավաքում է, բայց դրանից ամբոխներին հասնում է «բուբլիկի» անցք, իսկ ահա ընտանեկան «Իմ քայլը» կամ «Ժպիտների քաղաք» հիմնադրամներին շատ կլորիկ գումարներ են փոխանցվում։ Իսկ թե ինչքան գումարներ է հավաքվում չերևացող տարբերակով, Նիկոլենք կամ Լֆիկենք կիմանան, կամ էլ հետագայում «հերձումը» ցույց կտա։

Շատերը կարծում էին, որ ինչպիսի արագությամբ որ Փաշինյանը, պատկերավոր ասած, բոմժական կյանքից մտավ թագավորական կյանք, նույնպիսի արագությամբ էլ իրենց կյանքն է փոխվելու։

Նիկոլի կյանքը փոխվեց, բայց հրապարակում «Նիկո՛լ, վարչապե՛տ» գոռացողներինը՝ ոչ։ Այդպես էլ պետք է լիներ, քանզի այլ բան չէր էլ սպասվում։ Ժողովրդահաճո առաջնորդը և պոպուլիստական խոսքը դեռ չեն նշանակում կոնկրետ արդյունքներ և առաջընթաց։ Ի դեպ, պոպուլիստը, որպես կանոն, հետընթաց է ապահովում այն զանգվածի համար, որի վրա հենվելով հասել է իշխանության։

Առաջնորդն ու ամբոխը

Հետհեղափոխական շրջանի սկզբնական փուլում երկուսն էլ «տաք» էին։ Ամբոխը դեռ սպասումներ ուներ, իսկ վարչապետ դարձած Նիկոլը իջնում էր կառավարության դիմաց ու հանդիպում բողոքավորներին, ոտքի վրա հանձնարարականներ տալիս, դրական էր գնահատում, որ մարդիկ եկել են ու կառավարության դռանն են հարվածել («Իրենց դուռն է, ինչ ուզեն՝ կանեն»)։ Նա ու իր թիմակիցները ոտքով էին աշխատանքի գալիս, մետրո էին նստում, սելֆի անում ու այլ «կապիկություններով» աչքի ընկնում

Ժամանակն անցավ։ Մարդիկ կամաց–կամաց սկսեցին տեսնել, որ փողոցում արդյունավետ գործող Փաշինյանը նույնքան անարդյունավետ է կաբինետում որոշումներ կայացնելիս ու դրական արդյունքներ ապահովելիս։ Տեսան ու սկսեցին հիասթափվել իրենց երբեմնի կուռքից։

Կամաց–կամաց Փաշինյանն էլ սկսեց «քցել» իր երբեմնի երկրպագուներին ու մտավ պալատական կյանքով ապրելու ռեժիմ՝ շրջագայություններ, սպասարկող անձնակազմ, բյուջեի հաշվին «կայֆեր» և այլն։

Փաշինյանը գիտի, որ «փողոցը» կորցրել է։ Դատարաններն ապօրինաբար շրջափակելու նրա կոչին արձագանքեցին քիչ թվով մարդիկ։ Գլխաքանակ ապահովելու գործին լծվեցին քայլարած պատգամավոներրը, ավագանու անդամները, չինովնիկները։

Փաշինյանին այս պայմաններում մնում է անել այն, ինչն ամբողջությամբ տեղավորվում է հետհեղափոխական տրամաբանության մեջ՝ թվացյալ բաց գործիչ լինելուն զուգահեռ՝ դառնալ շատ ավելի փակ, քան նախորդ իշխանությունը, ինչպես նաև իշխանությունը պահել փողով և ուժով։

Մամուլում լուրեր տարածվեցին այն մասին, որ Փաշինյանը որոշել է իր թիմակից պաշտոնյաներին ու «նեղ կռուգին» պետբյուջեի հաշվին պարգևատրել, բայց այնպես անել, որ դրանց չափերի մասին հանրության լայն շրջանակները և պետական ապարատի ստորին օղակները չիմանան։

Ինչ մնում է ուժով իշխանությունը պահելուն, ապա դրա համար է նա գնում ճամբարափոխ դատախազ Արթուր Դավթյանի մոտ ու ասում, որ սա նոր Հայաստանին ամբողջությամբ համապատասխանող դատախազություն է, կոչում է շնորհում կամակատար ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանին ու գեներալներ դարձնում ուժային բլոկի ներկայացուցիչներին։

Մի խոսքով, իշխանությունը պահելու հարցում Փաշինյանն օրիգինալ չէ։ Ամբոխով իշխանության եկած բոլոր սուբյեկտներն էլ «քցում» են ամբոխին ու հետո այդ ամբոխից փորձում պաշտպանվել վարչական և ուժային լծակներով։

Թալանից խոսող ամբոխավարները, որպես կանոն, պետբյուջեի հաշվին սկսում են սեփական թիմակիցների արտոնյալ շերտ ձևավորել, իսկ վերջում դառնում են այնպիսի թալանչիներ, որ նրանց թալանի համեմատ՝ խամրում են բոլոր նախորդ թալանների մասին իրական ու հեքիաթային պատմությունները։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը

Փաշինյանն՝ ըստ Ֆրեյդի, Թամրազյանն՝ ինչպես միշտ

Փաշինյանն՝ ըստ Ֆրեյդի, Թամրազյանն՝ ինչպես միշտ

Հուլիս 18, 2019 14:05 Նիկոլը պատրաստ է ատամներով և տանկերով պահել պետության ու ՀՀ քաղաքացիների հաշվին սպասարակվող հաճույքները։
Իջևանի անկախացումը. ինչպես կանխել պետության վախճանը

Իջևանի անկախացումը. ինչպես կանխել պետության վախճանը

Հուլիս 18, 2019 12:05 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց էր տալիս «շոպլիկության» ակադեմիկոս ու քծնողական ոճով աշխատող, մշտաժպիտ Հրայր Թամրազյանին։
Տոնական օրերի խեղաթյուրված պատկերացում

Տոնական օրերի խեղաթյուրված պատկերացում

Հուլիս 18, 2019 00:45 Նույն հաջողությամբ կարելի էր Մարտի 1-ը հանել սգո օրերի ցուցակից և Հոկտեմբերի 27-ի հետ միասին ներառել Հայաստանի պաշտոնական տոնացույցում։
Հիմա էլ հերթը հասավ Վարդան Պողոսյանին

Հիմա էլ հերթը հասավ Վարդան Պողոսյանին

Հուլիս 17, 2019 09:00 Պետք եղավ` Վարդան Պողոսյանի «բարեվարքությունն» էլ կստուգեն, հետ կկանչեն և իրենց մարդուն (օրինակ, Ջհանգիրյանին) կգործուղեն Վենետիկ։
Վենետի՜կ, Վենետի՜կ. մեզ Վիետնամում էլ վատ չէին կերակրում (տեսանյութ)

Վենետի՜կ, Վենետի՜կ. մեզ Վիետնամում էլ վատ չէին կերակրում (տեսանյութ)

Հուլիս 16, 2019 11:50 Փաշինյանը դեռ լուռ է։ Տնեցիներն էլ են լուռ։ Անգամ օրիորդ Փաշինյանը չի արձագանքել Վենետիկի հանձնաժողովից դուրս եկած փաստաթղթին։
Մենք ճիշտ էինք, Նիկոլը` սխալ

Մենք ճիշտ էինք, Նիկոլը` սխալ

Հուլիս 16, 2019 10:30 Քայլարածներին թվում էր` ծովը ծնկներից է. ժողովրդի անունից ինչ ուզեն` կանեն։
Փաշինյանը փոխեց բանակցային ձևաչափը... Ադրբեջանի օգտին

Փաշինյանը փոխեց բանակցային ձևաչափը... Ադրբեջանի օգտին

Հուլիս 15, 2019 20:40 «Արցախի ադրբեջանական համայնքը» դառնում է բանակցությունների լիարժեք սուբյեկտ:
Որտե՞ղ են ամառում «բնապահպանները», կամ Ամուլսարն անկախացել է ՀՀ–ից

Որտե՞ղ են ամառում «բնապահպանները», կամ Ամուլսարն անկախացել է ՀՀ–ից

Հուլիս 15, 2019 14:30 «Բնապահպանների» դարդը ոչ թե Սևանն է, այլ կասկածելի տեղից Ամուլսարի հանքի դեմ ուղղորդվող արշավից իրենց փայը պոկելը։
Վենետիկի հանձնաժողովի դեղին քարտը Նիկոլ Փաշինյանին

Վենետիկի հանձնաժողովի դեղին քարտը Նիկոլ Փաշինյանին

Հուլիս 15, 2019 09:44 Փաշինյանին մնում է Գագիկ Ջհանգիրյանի ու Վահե Գրիգորյանի հետ ասուլիս հրավիրել ու կոչ անել շրջափակել Վենետիկի հանձնաժողովի նստավայրը։
«Նոր» Հայաստանի հին դեմքը. Գագիկ Ջհանգիրյան (տեսանյութ)

«Նոր» Հայաստանի հին դեմքը. Գագիկ Ջհանգիրյան (տեսանյութ)

Հուլիս 14, 2019 13:40 Իրական նոր Հայաստանում ջհանգիրյանները չպետք է եթերային աստղ դառնան։
Լռության գինը

Լռության գինը

Հուլիս 13, 2019 11:20 «Մամուլի ազատություն և ժողովրդավարություն» գոռալով` երկիրը վերածեցին մեկ մարդու (կամ մեկ ընտանիքի) իշխանության։
Արցախի շուրջ օղակը սեղմվում է

Արցախի շուրջ օղակը սեղմվում է

Հուլիս 12, 2019 09:55 Բանակցային գործընթացը սահուն կերպով վերադառնում է 1996-97թթ.։
Վախկոտի հոգեբանություն

Վախկոտի հոգեբանություն

Հուլիս 11, 2019 08:20 Վախեցած է լյումպենի «դուխով» վարչապետը։
Տուսկը բացահայտեց Փաշինյանի «կետը»

Տուսկը բացահայտեց Փաշինյանի «կետը»

Հուլիս 10, 2019 20:00 Նա մի կողմից հայտարարում է, որ չի բանակցում Ալիևի հետ, բայց իրականում ինտենսիվ բանակցում է։ Այսինքն՝ սուտ է խոսում։
Ստամբուլյան կոնվենցիան և քայլարածների վարքագիծը

Ստամբուլյան կոնվենցիան և քայլարածների վարքագիծը

Հուլիս 10, 2019 01:15 «Թավշյա հեղափոխություն արած հպարտ քաղաքացիների» հասարակությունը ներկայացնել որպես բռնարարների և բռնաբարների հասարակություն։
Փաշինյանի մերիտոկրատական բաժակաճառը և օխլոկրատական կառավարումը

Փաշինյանի մերիտոկրատական բաժակաճառը և օխլոկրատական կառավարումը

Հուլիս 09, 2019 11:25 Այցը տեղի է ունեցել «Տեսնեմ Սինգապուրն ու նոր մեռնեմ» ծրագրի շրջանակներում։
Երբ Սահմանադրությունը մեկնաբանում են սահմանադրի անունից

Երբ Սահմանադրությունը մեկնաբանում են սահմանադրի անունից

Հուլիս 09, 2019 08:35 Ընտրակեղծիքների «կնքահայր» Գագիկ Ջհանգիրյանը եւ բառախաղային «կռուտիտների» խոշոր մասնագետ Վահե Գրիգորյանը։
«Ռուսթավի 2»-ի լրագրողը կրկնել է Փաշինյանին. ո՞րն է ընդհանրությունը (տեսանյութ)

«Ռուսթավի 2»-ի լրագրողը կրկնել է Փաշինյանին. ո՞րն է ընդհանրությունը (տեսանյութ)

Հուլիս 08, 2019 15:10 Նիկոլ Փաշինյանը Բոլթոնին ասել է «այո» կամ առնվազն չի ասել «ոչ»:
Ինչու են «տռաս» հանել Ջհանգիրյանին (տեսանյութ)

Ինչու են «տռաս» հանել Ջհանգիրյանին (տեսանյութ)

Հուլիս 08, 2019 14:20 Ջհանգիրյանը դարձել է լևոնանիկոլական իշխանության խորհրդանիշը՝ «նոր» Հայաստանի խորհրդանիշը:
Նիկոլ Փաշինյանի նոր հենարանը

Նիկոլ Փաշինյանի նոր հենարանը

Հուլիս 08, 2019 10:45 Ոմանք մտածում էին, որ Նիկոլը հարուստներից փողերը հավաքելու է ու իրենց բաժանի։

ԲԴԽ–ն նոր նախագահ ունի

Հուլիս 19, 2019 14:30