Տնտեսական

Հուլիս 09, 2019 13:40

«Հունվարի 1-ից որոշ ավտոմեքենաների մաքսատուրքը բարձրանալու է մինչև 48 տոկոս». ՊԵԿ նախագահ

«Հունվարի 1-ից որոշ ավտոմեքենաների մաքսատուրքը բարձրանալու է մինչև 48 տոկոս». ՊԵԿ նախագահ

Այսօր՝ հուլիսի 8-ին, լրագրողների հետ հանդիպմանը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, պատասխանելով հարցին՝ արդյոք 2020 թվականից հետո երրորդ երկրներից ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքը բարձրանալո՞ւ է, և արդյոք կառավարությունն ինչ-որ քայլեր ձեռնարկում է այսօր գոյություն ունեցող կարգը պահպանելու համար, ասաց, որ քննարկումներ ընթանում են.

«Երբ մենք դառնում էինք ԵԱՏՄ անդամ, մոտ 800 ապրանքատեսակների գծով վերցրել ենք որոշակի բացառումներ, որոնք աստիճանաբար նվազում են: 2022 թվականից բոլոր բացառումները սպառվելու են: Ավտոմեքենաների մասով բացառումը սպառվում է 2020 թվականի հունվարի 1-ին: Հիմա նորից պետք է բանակցենք սպառվող 5 տարին երկարաձգելու համար: Այդպիսի տրամադրվածություն կառավարությունում կա, բայց չգիտեմ՝ հաջողությամբ կավարտվի՞ դա, թե ոչ: Ես չեմ մասնակցում բանակցություններին»:

Անանյանն ասաց, որ ավտոմեքենաների տեսակ է լինելու, որոնց մաքսատուրքը բարձրանալու է մինչև 48 տոկոս, դրանից ավելի էլ կարող է լինել. «Հստակ մաքսատուրք չկա սահմանված. սանդղակային է, տարբեր բաներ կան»:

ՊԵԿ նախագահը կարծում է, որ ԵԱՏՄ անդամ երկրներն ընդառաջ կգնան Հայաստանի խնդրանքին, եթե հասկանան, որ քաղաքական ու տնտեսական առումով դա իրենց ձեռնտու է: Խոսքը հիմնականում վերաբերում է Ռուսաստանին, Բելառուսին, Ղազախստանին, իսկ Ղրղզստանը գրեթե բոլոր հարցերում Հայաստանի հետ է:

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք ՊԵԿ-ը պատրա՞ստ է ներքին ձևով մեղմող միջոցներ ձեռնարկել, եթե ԵԱՏՄ անդամ երկրներն ընդառաջ չգնան Հայաստանի դիմումին, Անանյանն ասաց, որ ՊԵԿ-ը որևէ բան չի կարող անել, քանի որ բացառապես վարչարարություն իրականացողն մարմին է. «Մենք օրենսդրական նախաձեռնութամբ հանդես չենք գա: Կան պատկան մարմիններ, որոնք կարող են փոփոխության առաջարկով հանդես գան»:

Աղբյուրը՝ analitik.am

Այս խորագրի վերջին նյութերը

Կաթնաշոռի անվան տակ մանկատներին և տուն-ինտերնատներին մատակարարվել է այլ արտադրանք

Կաթնաշոռի անվան տակ մանկատներին և տուն-ինտերնատներին մատակարարվել է այլ արտադրանք

Հուլիս 18, 2019 11:35 Խիստ տարբերվել է ընդունված նորմատիվներից:
«Լիդիան Արմենիա»-ի հայտարարությունն Ամուլսարում այսօր տեղի ունեցածի վերաբերյալ

«Լիդիան Արմենիա»-ի հայտարարությունն Ամուլսարում այսօր տեղի ունեցածի վերաբերյալ

Հուլիս 13, 2019 16:10 Սա հերթական անգամ ապացուցում է Ամուլսարի ծրագրի շուրջ շարունակական ապօրինությունների մասշտաբը:
Լիդիանի խնդրի լուծման երկարաձգումը վնասում է պետությանը․ հայտարարություն

Լիդիանի խնդրի լուծման երկարաձգումը վնասում է պետությանը․ հայտարարություն

Հուլիս 12, 2019 12:00 Հայ-Բրիտանական Գործարարության Պալատն անդրադարձել է Ամուլսարի խնդրին։
26,5 մլն դրամի արտոնություն՝ «Ջերմուկ գրուպ» ընկերությանը (տեսանյութ)

26,5 մլն դրամի արտոնություն՝ «Ջերմուկ գրուպ» ընկերությանը (տեսանյութ)

Հուլիս 11, 2019 15:05 Նախատեսվում է ստեղծել 11 նոր աշխատատեղ։
Վարչապետի ասածը տեխնիկապես իրագործելն այդքան էլ իրատեսական չէ

Վարչապետի ասածը տեխնիկապես իրագործելն այդքան էլ իրատեսական չէ

Հուլիս 09, 2019 13:09 Oրական 6-7 անգամ չեն տուգանել:
ՀԷԿ-երի շուրջ ջրային պատերազմները շարունակվում են (տեսանյութ)

ՀԷԿ-երի շուրջ ջրային պատերազմները շարունակվում են (տեսանյութ)

Հուլիս 06, 2019 20:36 Դեռ ոչ մի հանգուցալուծում չի նշմարվում։
Ջրային կոմիտեին շուրջ 5 մլրդ դրամ կտրամադրվի նոր տարին զրոյական պարտքով մտնելու համար

Ջրային կոմիտեին շուրջ 5 մլրդ դրամ կտրամադրվի նոր տարին զրոյական պարտքով մտնելու համար

Հուլիս 04, 2019 12:40 Համակարգի առողջացման հնարավորություն կտա։
«Ո՞նց կարելի է առաջ գնալ, երբ սեփականության իրավունքը բռնաբարվում է». Բոստանջյան

«Ո՞նց կարելի է առաջ գնալ, երբ սեփականության իրավունքը բռնաբարվում է». Բոստանջյան

Հուլիս 03, 2019 12:45 «Ասում են՝ բռնելու ենք, բաց չենք թողնելու»:
Երբ կվճարվեն կենսաթոշակները

Երբ կվճարվեն կենսաթոշակները

Հունիս 28, 2019 16:06 Հունիս ամսվա։
Դեմ չեմ, որ լինեն գերիշխող դիրք ունեցող կազմակերպություններ․ ՏՄՊՊՀ անդամի թեկնածու (տեսանյութ)

Դեմ չեմ, որ լինեն գերիշխող դիրք ունեցող կազմակերպություններ․ ՏՄՊՊՀ անդամի թեկնածու (տեսանյութ)

Հունիս 28, 2019 13:55 Փաշինյանը այդ պաշտոնում առաջարկել է Էդգար Ճաղարյանի թեկնածությունը։