Աշխարհ

09.07.2019 16:18


Ամստերդամի օդանավակայանում 2 օդանավ իրար են բախվել

Ամստերդամի օդանավակայանում 2 օդանավ իրար են բախվել

Ամստերդամի «Սհիփհոլ» օդանավակայանում իրար են բախվել բրիտանական լոուքոսթեր EasyJet-ի ուղեւորատար Airbus А320-ը եւ նիդեռլանդական KLM ավիաընկերության Boeing 737-ը: Պատահարը տեղի է ունեցել այսօր առավոտյան, փոխանցում է «Իզվեստիան»:

Airlive պորտալը հայտնում է, որ օդանավերը միմյանց են բախվել գետնի վրա վարելու ժամանակ: Երկու օդանավն էլ վնասվածքներ են ստացել:

Հստակեցվում է, որ նիդեռլանդական օդանավը պատրաստվում էր Մադրիդ չվերթին, իսկ բրիտանական ընկերության օդանավը Լոնդոն պետք է թռչեր:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը