Աշխարհ

09.07.2019 19:18


Էրդողանի թիկնապահները կոնֆլիկտի մեջ են մտել բոսնիացի սահմանապահների հետ

Էրդողանի թիկնապահները կոնֆլիկտի մեջ են մտել բոսնիացի սահմանապահների հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահները կոնֆլիկտի մեջ են մտել բոսնիացի սահմանապահ ոստիկանների հետ։ Դա տեղի է ունեցել Էրդողանի՝ Բոսնիա և Հերցոգովինա կատարած այցի ընթացքում։

Կոնֆլիկտը ծագել է այն բանից հետո, երբ Էրդողանի թիկնապահները հրաժարվել են կատարել բոսնիացի սահմանապահների՝ անվտանգության ստուգում անցնելու պահանջը։ Դրանից հետո կողմերի միջև սկսվել է հրմշտոց, որի ընթացքում Էրդողանի թիկնապահները բոսնիացի սահմանապահների վրա նույնիսկ զենք են ուղղել։

Վիճաբանությունը դադարել է այն պահին, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դուրս է եկել ինքնաթիռից։

Միջադեպը մեկնաբանել է Բոսնիայի սահմանապահ ոստիկանության պետ Զորան Գալիչը՝ նշելով. «Նրանք պետք է հարգանք ցուցաբերեին մեր օրենքների նկատմամբ, նրանք արժանի էին, որ բերման ենթարկվեին»։

Այս խորագրի վերջին նյութերը