Աշխարհ

10.07.2019 20:54


Սոցհարցում Թուրքիայում. 61%-ը կարծում է, որ Հայաստանը Թուրքիայի համար սպառնալիք է

Սոցհարցում Թուրքիայում. 61%-ը կարծում է, որ Հայաստանը Թուրքիայի համար սպառնալիք է

Թուրքական «Kadir Has» համալսարանը Թուրքիայի արտաքին քաղաքականության թեմայով սոցհարցում է անցկացրել: Հարցմանը մասնակցել է 1000 քաղաքացի:

Ըստ հարցման արդյունքների ամփոփիչ տվյալների՝ Հայաստանը 5-րդն է այն երկրների ցանկում, որոնք համարվում են Թուրքիայի ազգային անվտանգությանը սպառնալիք հանդիսացող երկիր: Հարցվածների 61.2 տոկոսի կարծիքով Հայաստանը Թուրքիայի համար սպառնալիք է ներկայացնում։

Ցուցակը գլխավորում է ԱՄՆ-ը: Հարցվածների 81%-ը համարել է, որ ամենաշատը Թուրքիայի համար սպառնալիք է ներկայացնում ԱՄՆ-ն, 2-րդը Իսրայելն է (70.8 %), ապա Ֆրանսիան և Անգլիան (համապատասխանաբար՝ 65 և 62.8 տոկոսով):

Հարցվածների 65.3%-ը Թուրքիայի բարեկամ երկիր է համարել Ադրբեջանին, 2-րդը տեղում 61.5%-ով Թուրքմենստանն է, 59.8%-ը բարեկամ է համարում Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետությանը: Ուզբեկստանը, Ղրղզստանը և Ղազախստանը ևս բարեկամ երկրներ են համարվել:

Այդ ցանկի 8-րդ տեղում է գտնվում Վրաստանը, որին բարեկամ երկիր է համարել հարցվածների 36.1%-ը:

Աղբյուրը՝ Ermeni haber

Այս խորագրի վերջին նյութերը