Քաղաքական

Հուլիս 10, 2019 18:00

«Ակնհայտ է՝ դա հավաքների ազատության և իրավունքների ապօրինի միջամտություն է». Քոչարյանի պաշտպանը՝ նրա աջակիցներին Ոստիկանություն բերման ենթարկելու մասին

«Ակնհայտ է՝ դա հավաքների ազատության և իրավունքների ապօրինի միջամտություն է». Քոչարյանի պաշտպանը՝ նրա աջակիցներին Ոստիկանություն բերման ենթարկելու մասին

Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից թվով 6-ը բողոքի ակցիա իրականացնելու ժամանակ բերման են ենթարկվել Երևանի Կենտրոնի ոստիկանության բաժին։

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ 6 հոգուն էլ բերման են ենթարկել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու՝ ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար։

Ռ. Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռևս մանրամասն չի տեղեկացել, թե տվյալ անձինք կոնկրետ ինչի համար են բերման ենթարկվել։

«Եթե այդ անձինք բերման են ենթարկվել՝ կապված ակցիային մասնակցելու հետ, ապա ակնհայտ է, որ այստեղ հավաքների ազատության խնդիր կա, եթե եղել է այլ միջադեպ, պետք է մանրամասն ուսումնասիրել, այնուհետև տալ եզրակացություն։ Ամեն դեպքում պետք է արձանագրենք, որ խնդիր կա բերման ենթարկելու կամ չենթարկելու մասով, որի վերաբերյալ վերջին ժամանակներս բոլորն են բարձրաձայնում, այդ թվում՝ ԱԺ պատգամավոր»,-ասաց Արամ Օրբելյանը։

Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ, եթե մարդկանց բերման են ենթարկում ակցիաներին մասնակցելու համար, անկախ այն հանգամանքից՝ այդ ամենը մարդկանց դուր է գալիս, թե ոչ, ապա ակնհայտ է, դա հավաքների ազատության և իրավունքների ապօրինի միջամտություն է։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Ռ. Քոչարյանի աջակիցները Երևանի կենտոնում բողոքի ակցիա էին իրականացնում, իսկ այդ ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵՄ նախագահ Դոնալդ Տուսկի հետ շրջում էր կենտրոնում և վերջինիս պատմում մայրաքաղաքի մասին։

Այս խորագրի վերջին նյութերը

Եթե դատավորները Նիկոլ Փաշինյանին հակադարձեն ու ասեն, որ ինքն է վնգստում, ի՞նչ կլինի

Եթե դատավորները Նիկոլ Փաշինյանին հակադարձեն ու ասեն, որ ինքն է վնգստում, ի՞նչ կլինի

Հուլիս 19, 2019 14:49 Աշնանը լրատվամիջոցների նկատմամբ հարձակումները կսաստկանան:
Փաշինյանը զորամասում փորձել է զինվորի սննդի որակը (տեսանյութ)

Փաշինյանը զորամասում փորձել է զինվորի սննդի որակը (տեսանյութ)

Հուլիս 19, 2019 14:35 Հանդիպել է ԶՈւ սպաների ու կուրսանտների հետ։
ԲԴԽ–ն նոր նախագահ ունի

ԲԴԽ–ն նոր նախագահ ունի

Հուլիս 19, 2019 14:30 Դռնփակ նիստը մեկնարկել էր Տավարացյանի հարցով դռնբաց նիստից հետո:
Սամվել Բաբայանը ծանուցված չէր. նիստը չկայացավ (տեսանյութ)

Սամվել Բաբայանը ծանուցված չէր. նիստը չկայացավ (տեսանյութ)

Հուլիս 19, 2019 14:05 Մեկնարկելուն պես հետաձգվեց։
Վարչապետի՝ «ասֆալտին փռելու, պատերին ծեփելու» կոչից հետո համացանցում ատելության խոսքը 200 տոկոսով ավելացավ. Նարեկ Սամսոնյան

Վարչապետի՝ «ասֆալտին փռելու, պատերին ծեփելու» կոչից հետո համացանցում ատելության խոսքը 200 տոկոսով ավելացավ. Նարեկ Սամսոնյան

Հուլիս 19, 2019 13:22 12.000 ֆեյք կա ու դրանք բացառապես զբաղված են եղել համացանցում հայհոյելով:
Վահագն Հարությունյանը չի կալանավորվի

Վահագն Հարությունյանը չի կալանավորվի

Հուլիս 19, 2019 13:20 Վերաքննիչը մերժեց դատախազության բողոքը։
ԲԴԽ անդամները կհանդիպեն Քոչարյանի գործով դատավորի հետ (տեսանյութ)

ԲԴԽ անդամները կհանդիպեն Քոչարյանի գործով դատավորի հետ (տեսանյութ)

Հուլիս 19, 2019 13:10 Քննարկելու են նաև խուզարկության հարցը։
Նաշխուն Տավարացյանը կշարունակի ԲԴԽ անդամի իր լիազորությունները

Նաշխուն Տավարացյանը կշարունակի ԲԴԽ անդամի իր լիազորությունները

Հուլիս 19, 2019 12:50 ԲԴԽ անդամները հեռացել էին խորհրդակցական սենյակ։
ԲԴԽ անդամները հեռացան խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու (տեսանյութ)

ԲԴԽ անդամները հեռացան խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու (տեսանյութ)

Հուլիս 19, 2019 11:25 Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման հարցով:
Ինչո՞ւ ԱՄՆ-ում Պոմպեո-Մնացականյան հանդիպում չի կայացել

Ինչո՞ւ ԱՄՆ-ում Պոմպեո-Մնացականյան հանդիպում չի կայացել

Հուլիս 19, 2019 08:44 Բոլթոնը  համակարգում է Իրանի դեմ ամերիկյան քաղաքականությունը։
Իջևանում, ի նշան բողոքի, փակել են Վանեցյանի և Օսիպյանի ճանապարհը (տեսանյութ)

Իջևանում, ի նշան բողոքի, փակել են Վանեցյանի և Օսիպյանի ճանապարհը (տեսանյութ)

Հուլիս 18, 2019 21:55 Պահանջում էին ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված անձանց ազատ արձակել։
Իջևանում իրավիճակը կրկին լարված է (տեսանյութ)

Իջևանում իրավիճակը կրկին լարված է (տեսանյութ)

Հուլիս 18, 2019 18:30 Մարզպետարանի հարակից տարածքում ճանապարհը փակ է։
Ստեղծված իրավիճակն իրոք մտահոգիչ է. Վանեցյանն Իջևանում է

Ստեղծված իրավիճակն իրոք մտահոգիչ է. Վանեցյանն Իջևանում է

Հուլիս 18, 2019 17:21 Իրավապահ մարմնի նկատմամբ ուժ կիրառելն անթույլատրելի է:
Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակն օրենքի խախտումով են խուզարկել

Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակն օրենքի խախտումով են խուզարկել

Հուլիս 18, 2019 17:08 ՀՔԾ-ն դատավորի աշխատասենյակից առգրավել է նաև Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող նյութեր։
«Այդ խուզարկությունը շատ հարցեր է առաջ քաշում»․ Վիկտոր Սողոմոնյան

«Այդ խուզարկությունը շատ հարցեր է առաջ քաշում»․ Վիկտոր Սողոմոնյան

Հուլիս 18, 2019 16:35 «Միանշանակ, դրդապատճառներ կան»։
Ռոբերտ Քոչարյանի գործերով ՍԴ-ն դիմում է ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով. ՍԴ

Ռոբերտ Քոչարյանի գործերով ՍԴ-ն դիմում է ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով. ՍԴ

Հուլիս 18, 2019 16:25 Գործերի վարույթները կասեցվել են:

ԲԴԽ–ն նոր նախագահ ունի

Հուլիս 19, 2019 14:30