Մեկնաբանություն

Հուլիս 11, 2019 08:20

Վախկոտի հոգեբանություն

Վախկոտի հոգեբանություն

Բայց ի՜նչ վախեցած է լյումպենի «դուխով» վարչապետը հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու պահանջով դեպքից դեպք փողոց դուրս եկող «մի բուռ» ցուցարարներից...

Եվ ինչո՞ւ միայն ցուցարարներից` Քոչարյանի վերստին ազատության մեջ հայտնվելու, ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու եւ «պրագմատիզմի, ազնվության» մարմնացում քայլարած «սուպերմերիտոկրատ» իշխանության կարկառուններին հակակշիռ, իրական այլընտրանք դառնալու մահացու հեռանկարից։

Այնքա՛ն են վախեցած, որ սթրեսի մեջ են ընկնում` ընկնավորվում են, երբ հավաքվում ու «Քոչարյա՛ն, հերո՛ս» են վանկարկում։ Կարմիրբերետավորներին երեք շարքով կանգնեցնում են, պատ են կազմում եւ «դոշ տված»` պաշտպանում երկրիս թիվ մեկ սադրիչ, մարտի 1-ին մայրաքաղաքի կենտրոնը ռազմաճակատի վերածած, ամբոխին ոստիկանության զորքերի վրա քսի տվող, բարիկադի մյուս կողմում հայտնված 18-19 տարեկան ջահելների դեմ պատերազմական գործողություններն ուղղորդող, «անհրաժեշտ պահին» դեպքի վայրից թռած Նիկոլ Առաջինին երկրորդ նախագահի մի քանի տասնյակ աջակիցների «հնարավոր» ոտնձգություններից, քաշքշում ցուցարաներին, թեւերը ոլորում ու բերման ենթարկում` չխնայելով անգամ կանանց եւ աղջիկներին։

Ա՛յն Նիկոլի, որ ամբողջ մի ամիս` 2018թ. ապրիլի 9-ից, Երեւանով մեկ շուրջօրյա «թավշյա զորավարժություններ» էր անցկացնում` թքած ունենալով օրենքների եւ Սահմանադրության վրա, փակում, կաթվածահար անում փողոցները եւ հրապարակները, խոչընդոտում քաղաքացիների եւ տրանսպորտի, այդ թվում` շտապօգնության մեքենաների ազատ տեղաշարժը, իր խունվեյբիններին բաց թողնում բուհերի վրա, ներխուժում ու գրավում ռադիոտունը, դիվադադար անում «հպարտ քաղաքացիներին» դըմփ-դըմփ-հու-ականների հարայ-հրոցներով եւ ավտոմեքենաների շչակների ոռնոցներով` քաղաքը դարձնելով մի մեծ վեցերորդ հիվանդասենյակ՝ բաց երկնքի տակ։

Ոստիկանական ուժերն այն ժամանակ մատը մատին չէին խփում. Նիկոլի «սրտի գեներալ» Օսիպյանի թողտվությամբ անվրդով հետեւում էին «թավշյահեղափոխական» վակխանալիայի` զանգվածային խելահեղության այդ շքահանդեսին։ Ավելին` իրենց անգործությամբ եւ լուռ հավանությամբ խրախուսում, ոգեշնչում էին «թավշիստներին»՝ ամենաթողության նոր դրսեւորումների։

Ճիշտ այնպես, ինչպես խրախուսում են ԼԳԲՏ համայնքի ակտիվիստներին` կուլ տալով նրանց հայհոյանքները, վիրավորանքները, նույնիսկ բռնարարքները, չլսելու տալով «ասֆալտին պառկելու» չեմպիոն Գասպարիի լուտանքներն իրենց ոստիկանների հասցեին։ Ինչպես աչք են փակում օրը ցերեկով Թատերական հրապարակում օրինավոր մարդկանց վրա հարձակվող եւ քարոզչական ահաբեկչության ենթարկող, ընդհուպ` Արցախի նախագահի հասցեին լկտի սպառնալիքներ հնչեցնող խուլիգանական տարրերի ապօրինությունների վրա։ Եվ հակառակը` առանց աչքը թարթելու պատժիչ գործողություններ են իրականացնում նրա՛նց նկատմամբ, ովքեր համարձակվում են «փաշիստական» Հայաստանի միապետին ասել` աչքիդ վերեւը ունք կա։

Սա այն դեպքում, երբ «Ռոբերտ Քոչարյան անուն ազգանունով քաղաքական գործիչ չեն ճանաչում»։

Պատկերացնո՞ւմ եք` ինչ կանեին, եթե ճանաչեին...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը

Տոնական օրերի խեղաթյուրված պատկերացում

Տոնական օրերի խեղաթյուրված պատկերացում

Հուլիս 18, 2019 00:45 Նույն հաջողությամբ կարելի էր Մարտի 1-ը հանել սգո օրերի ցուցակից և Հոկտեմբերի 27-ի հետ միասին ներառել Հայաստանի պաշտոնական տոնացույցում։
Հիմա էլ հերթը հասավ Վարդան Պողոսյանին

Հիմա էլ հերթը հասավ Վարդան Պողոսյանին

Հուլիս 17, 2019 09:00 Պետք եղավ` Վարդան Պողոսյանի «բարեվարքությունն» էլ կստուգեն, հետ կկանչեն և իրենց մարդուն (օրինակ, Ջհանգիրյանին) կգործուղեն Վենետիկ։
Վենետի՜կ, Վենետի՜կ. մեզ Վիետնամում էլ վատ չէին կերակրում (տեսանյութ)

Վենետի՜կ, Վենետի՜կ. մեզ Վիետնամում էլ վատ չէին կերակրում (տեսանյութ)

Հուլիս 16, 2019 11:50 Փաշինյանը դեռ լուռ է։ Տնեցիներն էլ են լուռ։ Անգամ օրիորդ Փաշինյանը չի արձագանքել Վենետիկի հանձնաժողովից դուրս եկած փաստաթղթին։
Մենք ճիշտ էինք, Նիկոլը` սխալ

Մենք ճիշտ էինք, Նիկոլը` սխալ

Հուլիս 16, 2019 10:30 Քայլարածներին թվում էր` ծովը ծնկներից է. ժողովրդի անունից ինչ ուզեն` կանեն։
Փաշինյանը փոխեց բանակցային ձևաչափը... Ադրբեջանի օգտին

Փաշինյանը փոխեց բանակցային ձևաչափը... Ադրբեջանի օգտին

Հուլիս 15, 2019 20:40 «Արցախի ադրբեջանական համայնքը» դառնում է բանակցությունների լիարժեք սուբյեկտ:
Որտե՞ղ են ամառում «բնապահպանները», կամ Ամուլսարն անկախացել է ՀՀ–ից

Որտե՞ղ են ամառում «բնապահպանները», կամ Ամուլսարն անկախացել է ՀՀ–ից

Հուլիս 15, 2019 14:30 «Բնապահպանների» դարդը ոչ թե Սևանն է, այլ կասկածելի տեղից Ամուլսարի հանքի դեմ ուղղորդվող արշավից իրենց փայը պոկելը։
Վենետիկի հանձնաժողովի դեղին քարտը Նիկոլ Փաշինյանին

Վենետիկի հանձնաժողովի դեղին քարտը Նիկոլ Փաշինյանին

Հուլիս 15, 2019 09:44 Փաշինյանին մնում է Գագիկ Ջհանգիրյանի ու Վահե Գրիգորյանի հետ ասուլիս հրավիրել ու կոչ անել շրջափակել Վենետիկի հանձնաժողովի նստավայրը։
«Նոր» Հայաստանի հին դեմքը. Գագիկ Ջհանգիրյան (տեսանյութ)

«Նոր» Հայաստանի հին դեմքը. Գագիկ Ջհանգիրյան (տեսանյութ)

Հուլիս 14, 2019 13:40 Իրական նոր Հայաստանում ջհանգիրյանները չպետք է եթերային աստղ դառնան։
Լռության գինը

Լռության գինը

Հուլիս 13, 2019 11:20 «Մամուլի ազատություն և ժողովրդավարություն» գոռալով` երկիրը վերածեցին մեկ մարդու (կամ մեկ ընտանիքի) իշխանության։
Արցախի շուրջ օղակը սեղմվում է

Արցախի շուրջ օղակը սեղմվում է

Հուլիս 12, 2019 09:55 Բանակցային գործընթացը սահուն կերպով վերադառնում է 1996-97թթ.։
Վախկոտի հոգեբանություն

Վախկոտի հոգեբանություն

Հուլիս 11, 2019 08:20 Վախեցած է լյումպենի «դուխով» վարչապետը։
Տուսկը բացահայտեց Փաշինյանի «կետը»

Տուսկը բացահայտեց Փաշինյանի «կետը»

Հուլիս 10, 2019 20:00 Նա մի կողմից հայտարարում է, որ չի բանակցում Ալիևի հետ, բայց իրականում ինտենսիվ բանակցում է։ Այսինքն՝ սուտ է խոսում։
Ստամբուլյան կոնվենցիան և քայլարածների վարքագիծը

Ստամբուլյան կոնվենցիան և քայլարածների վարքագիծը

Հուլիս 10, 2019 01:15 «Թավշյա հեղափոխություն արած հպարտ քաղաքացիների» հասարակությունը ներկայացնել որպես բռնարարների և բռնաբարների հասարակություն։
Փաշինյանի մերիտոկրատական բաժակաճառը և օխլոկրատական կառավարումը

Փաշինյանի մերիտոկրատական բաժակաճառը և օխլոկրատական կառավարումը

Հուլիս 09, 2019 11:25 Այցը տեղի է ունեցել «Տեսնեմ Սինգապուրն ու նոր մեռնեմ» ծրագրի շրջանակներում։
Երբ Սահմանադրությունը մեկնաբանում են սահմանադրի անունից

Երբ Սահմանադրությունը մեկնաբանում են սահմանադրի անունից

Հուլիս 09, 2019 08:35 Ընտրակեղծիքների «կնքահայր» Գագիկ Ջհանգիրյանը եւ բառախաղային «կռուտիտների» խոշոր մասնագետ Վահե Գրիգորյանը։
«Ռուսթավի 2»-ի լրագրողը կրկնել է Փաշինյանին. ո՞րն է ընդհանրությունը (տեսանյութ)

«Ռուսթավի 2»-ի լրագրողը կրկնել է Փաշինյանին. ո՞րն է ընդհանրությունը (տեսանյութ)

Հուլիս 08, 2019 15:10 Նիկոլ Փաշինյանը Բոլթոնին ասել է «այո» կամ առնվազն չի ասել «ոչ»:
Ինչու են «տռաս» հանել Ջհանգիրյանին (տեսանյութ)

Ինչու են «տռաս» հանել Ջհանգիրյանին (տեսանյութ)

Հուլիս 08, 2019 14:20 Ջհանգիրյանը դարձել է լևոնանիկոլական իշխանության խորհրդանիշը՝ «նոր» Հայաստանի խորհրդանիշը:
Նիկոլ Փաշինյանի նոր հենարանը

Նիկոլ Փաշինյանի նոր հենարանը

Հուլիս 08, 2019 10:45 Ոմանք մտածում էին, որ Նիկոլը հարուստներից փողերը հավաքելու է ու իրենց բաժանի։
Դարձ  ի շրջանս  յուր․ սպասենք «պատերա՞զմ, թե՞ խաղաղություն-2»-ին

Դարձ ի շրջանս յուր․ սպասենք «պատերա՞զմ, թե՞ խաղաղություն-2»-ին

Հուլիս 08, 2019 00:10 Ալիեւի հետ Փաշինյանի «տետ ա տետ» հանդիպումները եւ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Բոլթոնի հետ «կոնսուլացիաները» իզուր չեն անցել։
Փաշինյանը խոստովանել է, թե ինչու է Քոչարյանի դեմ պայքարում

Փաշինյանը խոստովանել է, թե ինչու է Քոչարյանի դեմ պայքարում

Հուլիս 06, 2019 13:30 Ինչո՞ւ են «Ազատություն» ռադիոկայանը և թուրք–ադրբեջանական լոբբինգով զբաղվող 5–րդ շարասյունը պաշտպանում Փաշինյանին։