Աշխարհ

11.07.2019 11:18


Պակիստանում ավտոբուսի վթարի հետևանքով 13 մարդ է զոհվել

Պակիստանում ավտոբուսի վթարի հետևանքով 13 մարդ է զոհվել

Առավազն 13 մարդ Է զոհվել, տասնյակները՝ վիրավորվել Փենջաբի նահանգի Աթթոք քաղաքի մերձակայքում ավտոբուսի մասնակցությամբ ճանապարհա-տրանսպորտային պատահարի հետեւանքով: Ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, հուլիսի 11-ին այդ մասին հաղորդել Է Geo.tv հեռուստաալիքը:

Առկա տեղեկատվությամբ՝ Սվաթից Լահոր մեկնող ուղերթային ավտոբուսի վարորդը կառավարումից գլուխ չի հանել սայթաքուն ճանապարհին: Դրա հետեւանքով փոխադրամիջոցը դուրս Է թռել երթեւեկելի մասից: Ինչպես հաղորդվում Է, ավտոբուսը փոխադրում Էր 59 մարդ:

Արտակարգ պատահարի վայր ժամանած փրկարար ծառայություններն օգնություն են ցույց տալիս տուժածներին: Ծանր վիրավորված ուղեւորներին ուղարկել են մերձակա հոսպիտալ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը