Աշխարհ

11.07.2019 17:15


«Դուք զարմացրել եք Եվրոպային ու աշխարհին». Տուսկը` Վրաստանի ժողովրդին

«Դուք զարմացրել եք Եվրոպային ու աշխարհին». Տուսկը` Վրաստանի ժողովրդին

«Վրաստանը կարող է դժվար իրավիճակներում ԵՄ-ի վրա դնել հույսը»,- Բաթումիում տեղի ունեցող «Վրաստանի եվրոպական ճանապարհ» համաժողովին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

«Չեմ ցանկանում հավելյալ լարվածություն առաջացնել, սակայն կարծում եմ, պետք է հստակ լինի` Վրաստանը պետք է դժվար իրավիճակներում նույնպես ԵՄ-ի վրա հույսը դնի: Համերաշխությունը երկկողմանի է»,- հայտարարել է Տուսկը:

Իր ելույթը եզրափակելով՝ Տուսկը նշել է, որ Վրաստանն արել է անհնարինը և միավորվել է մեկ նպատակի շուրջ:

«Որպես Եվրախորհրդի նախագահ և որպես լեհ՝ ի սրտե ցանկանում եմ ասել՝ ինձ համար Վրաստանը ոչ միայն կարևոր գործընկեր է Եվրամիության համար, այլ երբ ասում եմ «Վրաստան», նկատի ունեմ «ազատություն», երբ ասում եմ «Վրաստան», նկատի ունեմ հպարտություն, երբ ասում եմ «Վրաստան», նկատի ունեմ «քաջություն»: Դուք փոքր երկիր եք, սակայն մեծագույն ազգ: Դուք անհնարինն եք արել, չնայած տարբերություններին, մեկ նպատակի շուրջ եք հավաքվել` կառուցելով անկախ երկիր: Դուք զարմացրել եք Եվրոպային և ամբողջ աշխարհին: Որևէ մեկին թո՛ւյլ չտաք ձեզ բաժանել, միշտ միասի՛ն եղեք՝ որպես մեկ մեծ Եվրոպա»,- հայտարարել է Տուսկը:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը