Կարծիք

Հուլիս 12, 2019 10:11

«Ոսկե ծիրանը» խաբեություն է, իսկական բռնություն ու այլասերության քարոզ

«Ոսկե ծիրանը» խաբեություն է, իսկական բռնություն ու այլասերության քարոզ

Երևանում այսօր թուրքական ֆիլմ եմ դիտել։ Թուրքերենով։ Թուրք զինվորների մասին, որ սուզանավում էին ծառայում։ Որ երիտասարդ էին, կենսուրախ, սեր ունեին, ծառայությունից ազատ ժամերին տարբեր խաղեր էին խաղում, կատակում, Վիկտոր Հյուգո ընթերցում և այլն։ Բարի մարդկանց մասին ֆիլմ էր, որոնք վերջում «հանուն հայրենիքի» զոհվում են սուզանավում տեղի ունեցած վթարի պատճառով։ Հրամանատարի կերպարը հատկապես տպավորիչ էր։ Իսկական տղամարդ ու հերոս, որ իր զինվորներին ևս մի քանի ժամ հույս պարգևելու համար իր ներքին վախերն է հաղթահարում։ Մի խոսքով, եթե ֆիլմը թուրքերենով չլիներ, իսկ հերոսներն էլ՝ թուրքեր, վստահ եմ հանդիսատեսը լացելով էր դուրս գալու դահլիճից։

Ֆիլմն այդ կամքիս հակառակ եմ դիտել։ Կինոթատրոն գնացել էի լրիվ այլ ֆիլմ նայելու։ Երկու օր առաջ ընկերս էր հրավիրել։ Ասաց, որ «Ոսկե ծիրան»-ում իր ֆիլմն է ցուցադրվելու ու որ շատ ուրախ կլինի՝ ինձ այնտեղ տեսնելու։ Ես էլ սիրով գնացի։ Արդեն դահլիճում իմացա, որ սկզբից մեկ այլ կարճամետրաժ ֆիլմ է ցուցադրվելու, հետո նոր մեր Արուսյակ Սիմոնյանի «Իմ նոր տարին» ֆիլմը։ Դահլիճը լեփ լեցուն էր, շատ մարդիկ ոտքի վրա էին մնացել։ Շատերին ճանաչում էի, մեր ընդհանուր ընկերներն էին։ Եկել էին իմ ասած ֆիլմը դիտելու ու արդեն տեղում իմացել, որ երկու ֆիլմի ցուցադրություն է լինելու։ Քիչ անց էկրանի դիմաց երկու երիտասարդ հայտնվեցին, որոնք սկսեցին ներկայացնել, թե ինչ է սպասվում մեզ առաջիկա մեկ ժամվա ընթացքում։ Սկզբից ներկայացրեցին թուրքական ֆիլմը։ Մանրամասն ներկայացրին։ Սիրով ներկայացրին։ Իսկ հետո ասեցին, որ «երկրորդ ֆիլմի ռեժիսորը Արուսյակ Սիմոնյանն է, ֆիլմը Սպիտակ քաղաքի մասին է»։ Այսքանը։

Ապշած էի։ Եկել էի, ինչպես մեզ ներկայացրին «Սպիտակի մասին» ֆիլմը դիտելու (որը իրականում հրաշալի գործ է և հաղորդավարների կողմից այդպիսի պարզունակ ու մակերեսային ներկայացումն անընդունելի ու գռեհիկ էր), փոխարենը նայեցի թուրքական վերոնկարագրված ֆիլմը։ Դահլիճից դուրս գալը չափազանց անհարմար էր, մտքումս որոշեցի՝ թքած, մի 20 րոպե կհամբերեմ։ 20-ը 40 դարձավ, վերջապես ֆիլմն ավարտվեց ու… «Իմ նոր տարին» ֆիլմի փոխարեն սկսվեց մեկ ուրիշ այլանդակություն՝ վրացական մի ֆիլմ տրանսգենդեր կնոջ մասին։ Իսկական պոռնկություն, որի առաջին իսկ րոպեներից տիկնոջս հետ լքեցինք դահլիճը։ Հետո արդեն «Ոսկե ծիրան» փառատոնի կայքում նայեցի ֆիլմի մասին գրվածքը, որտեղ բառացիորեն նշված է հետևյալը. «Ֆիլմն ինտիմ ուղևորություն է, որը բացահայտում է երիտասարդ տրանսգենդեր կնոջ աշխարհն ու մտքերը. նա ազատության սեփական ձգտման և ծնողների ավանդական ակնկալիքների ծուղակն է ընկել»։

Իսկ ես գնացել էի Արուսյակ Սիմոնյանի «Իմ նոր տարին» դիտելու։ Եվ ինձ պես շատերը։ Գրեթե ողջ դահլիճը։ Փոխարենը մեզ մատուցեցին ահա այդ աղբը։

Կարծում եք՝ պատահականությու՞ն էր, որ «Իմ նոր տարին» ֆիլմը փառատոնի կազմակերպիչները որոշել էին ցուցադրել ամենավերջում։ Կարծում եք՝ պատահականությու՞ն էր, որ հանդիսատեսին ցուցադրման սկզբում չասացին, որ թուրքական ֆիլմին հետևելու է նաև տրանսգենդերի մասին երկրորդ այդ աղբը։ Երկու այդ հարցերի պատասխաններն ինձ համար ակնհայտ են։

Խնդրում եմ ներեք այսչափ երկար գրառման համար, բայց այս ամենը մանրամասն նկարագրել էր պետք։ «Ոսկե ծիրանը» խաբեություն է, իսկական բռնություն ու այլասերության քարոզ։ Ուրիշ բան ես այնտեղ չտեսա։ Մարդկանց խաբելով՝ դահլիճ են տանում ու իրենց կեղտոտ քարոզը կապում։ Ապշելիք է։

P.S. Մինչ կինոթատրոն գնալս Նոր Նորքի Սբ. Սարգիս եկեղեցում էի՝ գեներալ-մայոր Ֆելիքս Գզողյանի հոգեհանգստի արարողությանը։ Ավելի քան մեկ ժամ գամված մնացի Հերոսի աճյունի կողքին։ Պետք է զգայիք՝ որքան ազնվություն կար Հրամանատարին վերջին հրաժեշտ տվող մարդկանց դեմքերին։ Պետք է տեսնեիք, թե ինչպիսինն է մեզանից ավագ ու, ավաղ, մեզանից հեռացող սերունդը։ Տեր Աստված, այսօր ես երկու տարբեր աշխարհներում էի։ Երկու տարբեր իրականություններում։ Ու վստահ ասում եմ՝ թույլ չենք տալու։ Այս կեղտը մաքրելու ենք մեր երկրից։ Իմ զավակներն ապրելու են մեր հայրերից ժառանգված երկրում և ոչ երբեք այդ աղբի մեջ։

P.P.S. Ամռան արձակուրդներից հետո կկազմակերպեմ Արուսյակ Սիմոնյանի «Իմ նոր տարին» ֆիլմի ցուցադրումը։ Արուսիկի հետ դրա մասին դեռ չեմ խոսել, բայց վստահ եմ՝ չի մերժի։ Շատ կուզեմ, որ ընկերներս նայեն այդ ֆիլմը։ Հետո միասին կքննարկենք։

Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը

Եթե հիմա Նիկոլը ներխուժեր ռադիոյի շենք, գլխից խփելու էին ոստիկանները

Եթե հիմա Նիկոլը ներխուժեր ռադիոյի շենք, գլխից խփելու էին ոստիկանները

Հուլիս 19, 2019 15:21 Բախտը բերել է, որ բռնապետության ժամանակ է ներխուժել։
Թողե՛ք` վայելի քափ-քրտինքով վաստակած «ժողովրդի իշխանությունը»

Թողե՛ք` վայելի քափ-քրտինքով վաստակած «ժողովրդի իշխանությունը»

Հուլիս 19, 2019 14:05 «Ադի-բուդու բուդկի պես» սեփականաշնորհել է կառավարությունը և օրենսդիր իշխանությունը։
Մերօրյա «տանկիստին» ասեք, որ տանկերը հակառակորդից պաշտպանվելու համար են

Մերօրյա «տանկիստին» ասեք, որ տանկերը հակառակորդից պաշտպանվելու համար են

Հուլիս 19, 2019 13:50 Այլ ոչ թե սեփական ժողովրդի դեմ հանելու։
Կա՛մ ձեզ ստում է, կա՛մ դեբիլ է

Կա՛մ ձեզ ստում է, կա՛մ դեբիլ է

Հուլիս 19, 2019 12:49 Ցանկացած մեկը, ով ձեզ փորձի կհամոզել, որ հայերի ու ադրբեջանցիների մեջ կարող է հասնել խաղաղության ու համերաշխության՝ խաղաղասիրական ծրագրերի միջոցով։
Պարոն վարչապե՛տ, ամեն միջոց ունի հակամիջոց (капкан для гусениц танка)

Պարոն վարչապե՛տ, ամեն միջոց ունի հակամիջոց (капкан для гусениц танка)

Հուլիս 19, 2019 12:35 Փոխաբերական, բայց իմաստը նույնն է:
Էնքան ասվեց՝ դուք եք Հայաստանում բարձրագույն և միակ իշխանությունը, որ կուտը կերան

Էնքան ասվեց՝ դուք եք Հայաստանում բարձրագույն և միակ իշխանությունը, որ կուտը կերան

Հուլիս 19, 2019 11:25 Մտածեցին, որ իրենք են որոշողը, պատժողը, տերն ու տիրակալը։
Նիկոլի կարմիրբերետավորներն «Ազվերին» են խմել (լուսանկար)

Նիկոլի կարմիրբերետավորներն «Ազվերին» են խմել (լուսանկար)

Հուլիս 19, 2019 10:35 Իրավիճակային իրավապաշտպաններ, չեմ լսում ձեր ձայները:
էս է Նիկոլի ժողովրդավարական ու ժողովրդական իշխանության դեմքը

էս է Նիկոլի ժողովրդավարական ու ժողովրդական իշխանության դեմքը

Հուլիս 19, 2019 10:34 Թե բա բարիկադներ չեն լինելու, թե բա ոստիկանները այլևս ծառայելու են ժողովրդին։
Ծառահատման մենաշնորհը Փաշինյանի ազգականինն է

Ծառահատման մենաշնորհը Փաշինյանի ազգականինն է

Հուլիս 19, 2019 10:30 Սեփական ազգականներին ապօրինի հարստացնելու նպատակով:
Արդեն բոլոր սահմաններն անցնում են

Արդեն բոլոր սահմաններն անցնում են

Հուլիս 19, 2019 10:20 change.org-ը Ստամբուլյան կոնվենցիայի մերժման հետ կապված ստորագրահավաքի հայտարարությունը ջնջել է:
Դուք ՀՀ զինված ուժերում չեք ծառայել, համագործակցել եք հատուկ ծառայությունների հետ․ հարցում

Դուք ՀՀ զինված ուժերում չեք ծառայել, համագործակցել եք հատուկ ծառայությունների հետ․ հարցում

Հուլիս 19, 2019 10:05 Ի՞նչ մականուն եք ընտրել այդ ժամանակ Ձեզ համար։
Նիկոլ ջան, պարզ ասա, որ անտառ հատելու մենաշնորհը ուզում ես եղբորդ տալ

Նիկոլ ջան, պարզ ասա, որ անտառ հատելու մենաշնորհը ուզում ես եղբորդ տալ

Հուլիս 19, 2019 09:50 Դրա համար էլ էս բոլոլան սարքեցիք։
Ոչ բանակը, ոչ էլ ոստիկանական զորքերը չեն կատարի մեկի հրամանը, ով շուտով հեռանալու է

Ոչ բանակը, ոչ էլ ոստիկանական զորքերը չեն կատարի մեկի հրամանը, ով շուտով հեռանալու է

Հուլիս 19, 2019 09:40 Ոչ ոք չի կատարի մի հրաման, որի պատճառով կդատվի:

ԲԴԽ–ն նոր նախագահ ունի

Հուլիս 19, 2019 14:30