Կարծիք

Հուլիս 12, 2019 12:55

Կա ցինիզմ, և կա ցինիզմ` առանց սահմանների

Կա ցինիզմ, և կա ցինիզմ` առանց սահմանների

Երբ մեկը «ընդդիմադիր ժամանակ» ԱԺ ամբիոնից շանթ ու որոտ է թափում վիճակագրական կոմիտեի նախագահի վրա, դեմքին զայրացկոտ արտահայտություն տալիս ու երեսին շրխկացնում հայտնի թեւավոր արտահայտությունը` «կա սուտ, կա լկտի սուտ, եւ կա վիճակագրություն», բախտի բերմամբ՝ իշխանության ղեկին հայտնվելուց հետո շարունակում է օգտվել նրա ծառայություններից, կարծես՝ ոչինչ չի եղել, սա սովորական ցինիզմ է` մի բան ասելու, հակառակն անելու «շարքային» դրսեւորում, որով արդեն որեւէ մեկին չես զարմացնի։

Երբ ստից եւ անգամ լկտի ստից առավել սուտ վիճակագրական «տվյալները» դրոշ դարձրած` թվային աճպարարություններ է անում, մանիպուլյացիայի ենթարկում հասարակական կարծիքը եւ պարծենում տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշներով` թքած ունենալով, թե ինչ է թաքնված իրարամերժ այդ թվերի տակ, սա ավելին է, քան սովորական ցինիզմը` գիտակցված «ընտրություն» է, որի նպատակը պարզապես «հպարտ քաղաքացիներին» խաբելը եւ մոլորեցնելն է։

Իսկ երբ «վարչապետական բարձունքից»` կառավարության նիստում, ի տես ամենքի, վերադառնում է «ընդդիմադիր ժամանակվա» դիրքերին, հիշեցնում է, որ «կա սուտ, կա լկտի սուտ, կա վիճակագրություն», եւ այդ մասին ասում է ինքնագոհ լայն ժպիտով` բերանը մինչեւ ականջները բացած, որովհետեւ այդ «վիճակագրությունն» այլեւս հարյուրի վրա իրեն է ծառայում, սա արդեն ցինիզմ է` առանց սահմանների...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը

Վուվուզելաշամպայնային ամբոխը գիլյոտինի տակ է դնելու իր սիրելի առաջնորդի գլուխը

Վուվուզելաշամպայնային ամբոխը գիլյոտինի տակ է դնելու իր սիրելի առաջնորդի գլուխը

Հուլիս 18, 2019 11:05 Նա միայն պայքար, բախում ու թշնամանք է մոտիվացնում։
Փաշինյանը լուծում չունի ՍԴ-ի հարցում, բայց...

Փաշինյանը լուծում չունի ՍԴ-ի հարցում, բայց...

Հուլիս 18, 2019 11:00 Հարցազրույցը պոպուլիզմով ու 300.1 հոդվածը անընդհատ խախտելու կոչերով հեղեղված պատում էր:
Նիկոլն իր պոպուլիզմով ժողովրդին հասցրեց մոլորության

Նիկոլն իր պոպուլիզմով ժողովրդին հասցրեց մոլորության

Հուլիս 18, 2019 10:40 Սրա թիվ 1 պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է ու սրա հետևանքների կրողն էլ է Նիկոլ Փաշինյանը:
Օրեցօր պարզվում է ողջ ճշմարտությունը

Օրեցօր պարզվում է ողջ ճշմարտությունը

Հուլիս 18, 2019 10:40 Ջրի երես են դուրս գալիս սուտն ու կեղծիքը։
Չի՛ կարելի ժողովրդի դեմ գնալ ու օրինականություն պաշտպանել

Չի՛ կարելի ժողովրդի դեմ գնալ ու օրինականություն պաշտպանել

Հուլիս 18, 2019 09:39 Վաղը ձեր մեջքին ոչ մի ոստիկան չի կանգնի։
Ինչո՞ւ է ուշանում փոթորկին հաջորդող անդորրը

Ինչո՞ւ է ուշանում փոթորկին հաջորդող անդորրը

Հուլիս 18, 2019 08:57 Հանուն ինչի՞ կամ հանուն միայն ո՞ւմ արվեց հեղափոխությունը։
Ժողովրդի ճանապարհն է. կուզեն՝ կփակեն, կուզեն՝ կբացեն

Ժողովրդի ճանապարհն է. կուզեն՝ կփակեն, կուզեն՝ կբացեն

Հուլիս 18, 2019 00:30 Ժողովրդի ոստիկաններն են. կուզեն՝ քարով կխփեն, կուզեն՝ չեն խփի։
Նիկոլի ծննդավայրի ժողովուրդը կհայտարարվի «քոչարյանական, սև ու հակահեղափոխական»

Նիկոլի ծննդավայրի ժողովուրդը կհայտարարվի «քոչարյանական, սև ու հակահեղափոխական»

Հուլիս 18, 2019 00:20 Չի կարելի թույլ տալ, որ Նիկոլը հասցնի երկրից գնալ:
Ժողովուրդն ընդդեմ ոստիկանության. սա արդեն ողբերգություն է

Ժողովուրդն ընդդեմ ոստիկանության. սա արդեն ողբերգություն է

Հուլիս 18, 2019 00:15 15 ամիս է, երկիրս շողուլից ընկել է։
Իջևանի բախումները դեռ առաջին ծիծեռնակներն են

Իջևանի բախումները դեռ առաջին ծիծեռնակներն են

Հուլիս 18, 2019 00:11 Ախր չէր կարող էն ջինը, որին Նիկոլը դուրս թողեց, հավերժ պուպուշ ու հնազանդ մնար։
Սևանի խնդրի լուծման ամենաարդիական առաջարկը

Սևանի խնդրի լուծման ամենաարդիական առաջարկը

Հուլիս 17, 2019 21:50 Առաջարկում եմ նոր ֆլեշմոբ անցկացնել:
Դատարաններին քննադատելը պետք է լինի մասնագիտական տիրույթում

Դատարաններին քննադատելը պետք է լինի մասնագիտական տիրույթում

Հուլիս 17, 2019 21:42 Հուսանք այս լուրերը պարզապես կհերքվեն և կորակվեն իրականությանը չհամապատասխանող։
Հետաքրքիր է, էլի` ի՞նչ էին ման գալիս դատավորի աշխատասենյակում

Հետաքրքիր է, էլի` ի՞նչ էին ման գալիս դատավորի աշխատասենյակում

Հուլիս 17, 2019 17:25 Գուցե «պիցցայի փշրանքնե՞ր»։
Ակնհայտ ճնշում է իշխանությանը հակառակված դատավորի վրա

Ակնհայտ ճնշում է իշխանությանը հակառակված դատավորի վրա

Հուլիս 17, 2019 16:00 Նիկոլին շատ հեշտ է հունից հանել ու դրդել անզգույշ, չմտածված քայլերի։