Կարծիք

Հուլիս 12, 2019 13:50

Իշխող քաղաքական ուժը վերահսկելի է դարձնում ողջ պետական համակարգը․ «Իրավական ուղի» ՀԿ

Իշխող քաղաքական ուժը վերահսկելի է դարձնում ողջ պետական համակարգը․ «Իրավական ուղի» ՀԿ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորման նոր կարգի վերաբերյալ «Իրավական ուղի» ՀԿ-ն հայտարարություն է տարածել: Հայտարարությունում, մասնավորապես, ասված է.

«Հունիսի 25-ին Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից ներկայացված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ նաև՝ Օրենքի նախագիծ), որը չի համապատասխանում կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային սկզբունքներին և չափանիշներին։ Այսպես`

1․ Օրենքի նախագիծը չի ներկայացվել հանրային քննարկման և անգամ չի հրապարակվել www.e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում, ինչը բացահայտորեն հակադիր է հաշվետվողականության, թափանցիկության և մասնակցայնության սկզբունքներին։ Օրենքի նախագծի շուտափույթ և առանց հանրային լայն քննարկման ընդունումը ըստ ամենայնի պայմանավորված է նախագծի որակով․ հանրային քննարկում կազմակերպելու դեպքում այն ոչ միայն չէր դիմանա մասնագիտական քննադատությանը, այլև ի հայտ կգար հակակոռուպցիոն քաղաքականության ոլորտում իշխող քաղաքական ուժի ակնառու նահանջը։

2․ Առաջարկվող փոփոխություններով իշխող քաղաքական ուժը վերացրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ նաև՝ Հանձնաժողով) թեկնածուների ընտրության մրցութային կարգը։ Նախկինում ընդունված կարգավորումները մրցույթի անցկացումը և դրա հիման վրա ամենաարժանավոր թեկնածուների առաջադրումը վերապահում էին իշխող քաղաքական ուժից անկախ մրցութային խորհրդին։ Մինչդեռ, առաջարկվող կարգավորմամբ Հանձնաժողովի մեծամասնությունն, այդ թվում՝ նախագահը, առանց մրցութային ընթացակարգի ուղիղ առաջադրվելու են իշխող քաղաքական ուժի կողմից (ի դեմս կառավարության և ազգային ժողովի կառավարող խմբակցության)՝ Հանձնաժողովի «անկախությունը» վերածելով պատրանքի:

3․ Առաջարկվող փոփոխություններով իշխող քաղաքական ուժը էապես մեղմացրել է Հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջները՝ վերացնելով ճանաչում, մասնագիտական ստաժ ունենալու, տարիքային ցենզին բավարարելու պահանջները, կրկնակի կրճատելով աշխատանքային ստաժի պահանջը։ Այսպիսով, հիմքեր կան ենթադրելու, որ իշխող քաղաքական ուժը ցանկանում է կոռուպցիայի դեմ պայքարի, ինչպես նաև դատավորների վեթինգի լրջագույն գործառույթը վերապահել անփորձ և հետագիծ չունեցող անձանց։

4․ Առաջարկվող փոփոխություններով իշխող քաղաքական ուժը Հանձնաժողովից վերցրել և ինքն իրեն է փոխանցել «անկախ» Հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու իրավասությունը։ Այսպիսով, իշխող քաղաքական ուժն իր իսկ համար երաշխիքներ է սահմանել, որ Հանձնաժողովը կառավարելի լինի ոչ միայն կազմավորման փուլում, այլև գործունեության ողջ ընթացքում։

5․ Առաջարկվող փոփոխություններով ամբողջովին վերահսկելի, ոչ պրոֆեսիոնալ «անկախ» Հանձնաժողովին վերապահվել են նոր՝ քաղաքական բնույթի գործառույթներ։ Մասնավորապես՝ (ա) մասնակցություն պետական պաշտոններում (այդ թվում՝ դատավորի պաշտոնում) նշանակման գործընթացում, (բ) մասնակցություն պետական պաշտոններից (այդ թվում՝ դատավորի պաշտոնից) հեռացնելու գործընթացում։ Ընդ որում, այդ մասնակցության ձևաչափը բացարձակ հայեցողական է և ոչ ստուգելի։ Այսպիսով, իշխող քաղաքական ուժը մի կողմից հնարավորություն է ստանում ամբողջովին վերահսկելի մարմնի միջոցով վերահսկելի դարձնել ողջ պետական համակարգը, այդ թվում՝ անկախ մարմինները, մյուս կողմից, իշխող քաղաքական ուժն իրեն հավատարիմ պաշտոնյաններին «ապահովագրում» է կոռուպցիոն բացահայտումներից։

Կոչ ենք անում բոլոր պատասխանատու մարմիններին և պաշտոնատար անձանց զերծ մնալ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում վերը ներկայացված ակնհայտ հետքայլից»։

Այս խորագրի վերջին նյութերը

Եթե հիմա Նիկոլը ներխուժեր ռադիոյի շենք, գլխից խփելու էին ոստիկանները

Եթե հիմա Նիկոլը ներխուժեր ռադիոյի շենք, գլխից խփելու էին ոստիկանները

Հուլիս 19, 2019 15:21 Բախտը բերել է, որ բռնապետության ժամանակ է ներխուժել։
Թողե՛ք` վայելի քափ-քրտինքով վաստակած «ժողովրդի իշխանությունը»

Թողե՛ք` վայելի քափ-քրտինքով վաստակած «ժողովրդի իշխանությունը»

Հուլիս 19, 2019 14:05 «Ադի-բուդու բուդկի պես» սեփականաշնորհել է կառավարությունը և օրենսդիր իշխանությունը։
Մերօրյա «տանկիստին» ասեք, որ տանկերը հակառակորդից պաշտպանվելու համար են

Մերօրյա «տանկիստին» ասեք, որ տանկերը հակառակորդից պաշտպանվելու համար են

Հուլիս 19, 2019 13:50 Այլ ոչ թե սեփական ժողովրդի դեմ հանելու։
Կա՛մ ձեզ ստում է, կա՛մ դեբիլ է

Կա՛մ ձեզ ստում է, կա՛մ դեբիլ է

Հուլիս 19, 2019 12:49 Ցանկացած մեկը, ով ձեզ փորձի կհամոզել, որ հայերի ու ադրբեջանցիների մեջ կարող է հասնել խաղաղության ու համերաշխության՝ խաղաղասիրական ծրագրերի միջոցով։
Պարոն վարչապե՛տ, ամեն միջոց ունի հակամիջոց (капкан для гусениц танка)

Պարոն վարչապե՛տ, ամեն միջոց ունի հակամիջոց (капкан для гусениц танка)

Հուլիս 19, 2019 12:35 Փոխաբերական, բայց իմաստը նույնն է:
Էնքան ասվեց՝ դուք եք Հայաստանում բարձրագույն և միակ իշխանությունը, որ կուտը կերան

Էնքան ասվեց՝ դուք եք Հայաստանում բարձրագույն և միակ իշխանությունը, որ կուտը կերան

Հուլիս 19, 2019 11:25 Մտածեցին, որ իրենք են որոշողը, պատժողը, տերն ու տիրակալը։
Նիկոլի կարմիրբերետավորներն «Ազվերին» են խմել (լուսանկար)

Նիկոլի կարմիրբերետավորներն «Ազվերին» են խմել (լուսանկար)

Հուլիս 19, 2019 10:35 Իրավիճակային իրավապաշտպաններ, չեմ լսում ձեր ձայները:
էս է Նիկոլի ժողովրդավարական ու ժողովրդական իշխանության դեմքը

էս է Նիկոլի ժողովրդավարական ու ժողովրդական իշխանության դեմքը

Հուլիս 19, 2019 10:34 Թե բա բարիկադներ չեն լինելու, թե բա ոստիկանները այլևս ծառայելու են ժողովրդին։
Ծառահատման մենաշնորհը Փաշինյանի ազգականինն է

Ծառահատման մենաշնորհը Փաշինյանի ազգականինն է

Հուլիս 19, 2019 10:30 Սեփական ազգականներին ապօրինի հարստացնելու նպատակով:
Արդեն բոլոր սահմաններն անցնում են

Արդեն բոլոր սահմաններն անցնում են

Հուլիս 19, 2019 10:20 change.org-ը Ստամբուլյան կոնվենցիայի մերժման հետ կապված ստորագրահավաքի հայտարարությունը ջնջել է:
Դուք ՀՀ զինված ուժերում չեք ծառայել, համագործակցել եք հատուկ ծառայությունների հետ․ հարցում

Դուք ՀՀ զինված ուժերում չեք ծառայել, համագործակցել եք հատուկ ծառայությունների հետ․ հարցում

Հուլիս 19, 2019 10:05 Ի՞նչ մականուն եք ընտրել այդ ժամանակ Ձեզ համար։
Նիկոլ ջան, պարզ ասա, որ անտառ հատելու մենաշնորհը ուզում ես եղբորդ տալ

Նիկոլ ջան, պարզ ասա, որ անտառ հատելու մենաշնորհը ուզում ես եղբորդ տալ

Հուլիս 19, 2019 09:50 Դրա համար էլ էս բոլոլան սարքեցիք։
Ոչ բանակը, ոչ էլ ոստիկանական զորքերը չեն կատարի մեկի հրամանը, ով շուտով հեռանալու է

Ոչ բանակը, ոչ էլ ոստիկանական զորքերը չեն կատարի մեկի հրամանը, ով շուտով հեռանալու է

Հուլիս 19, 2019 09:40 Ոչ ոք չի կատարի մի հրաման, որի պատճառով կդատվի:

ԲԴԽ–ն նոր նախագահ ունի

Հուլիս 19, 2019 14:30