Լրահոս

Հուլիս 12, 2019 15:35

ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում 2019թ. առաջին կիսամյակի ընթացքում արձանագրվել է 29 զինծառայողի մահվան դեպք

ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում 2019թ. առաջին կիսամյակի ընթացքում արձանագրվել է 29 զինծառայողի մահվան դեպք

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է.

ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում 2019թ. առաջին կիսամյակի ընթացքում արձանագրվել է 29 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 8-ը՝ ժամկետային զինծառայող, 13-ը՝ պայմանագրային զինծառայող, 3-ը՝ ենթասպա և 5 սպա:

29-ը զինծառայողներից 11-ի մահվան դեպքերը կապված են եղել զինվորական ծառայություն անցնելու հետ, 18-ինը՝ տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում:

2018թ. նույն ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում արձանագրվել էր 31 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 19-ը՝ զինվորական ծառայություն անցնելու հետ կապված, 12-ը՝ վերջինիս հետ չկապված:

Այսինքն ընդհանուր մահվան դեպքերը նվազել են 2-ով, զինվորական ծառայություն անցնելու հետ կապված դեպքերը՝ 8-ով կամ 42 տոկոսով, իսկ զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում մահվան դեպքերը, ցավոք, ավելացել են 6-ով կամ 50 տոկոսով:

Այս տարվա ընթացքում զինվորական ծառայություն անցնելու հետ կապված մահվան դեպքերը՝ ըստ պատճառների, ունեն հետևյալ պատկերը՝ համադրված նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված վիճակի հետ.

• 2-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանության հետևանքով (2018թ.1-ին կիսամյակին՝ 5),
• 3-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հետևանքով (6),
• 0-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով (1),
• 1-ը՝ հիվանդությունից (2),
• 0-ը՝ ականի պայթյունից (1),
• 3-ը՝ սպանության հետևանքով (1),
• 1-ը դժբախտ պատահարից (1),
• 1-ը՝ ծառայության հետ կապված ավտովթարներից (1),
• 0-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման հետևանքով (1):

Զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում մահվան դեպքերի պատճառները հետևյալներն են՝ համադրված նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ առաջին կիսամյակում արձանագրված վիճակի հետ.

• 10-ը՝ ծառայության հետ չկապված ավտովթարներից (2018թ.1-ին կիսամյակում՝ 6),
• 7-ը՝ հիվանդությունից (5),
• 0-ը՝ դժբախտ պատահարներից (1),
• 1-ը՝ ինքնասպանություն և ինքնասպանության հասցնել (0)։

Այս խորագրի վերջին նյութերը

Ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Ավանի բնակարաններից մեկից

Ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Ավանի բնակարաններից մեկից

Հուլիս 19, 2019 15:10 Տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով

Հուլիս 19, 2019 14:55 Սպասվում է առանց տեղումների եղանակ։
Եթե դատավորները Նիկոլ Փաշինյանին հակադարձեն ու ասեն, որ ինքն է վնգստում, ի՞նչ կլինի

Եթե դատավորները Նիկոլ Փաշինյանին հակադարձեն ու ասեն, որ ինքն է վնգստում, ի՞նչ կլինի

Հուլիս 19, 2019 14:49 Աշնանը լրատվամիջոցների նկատմամբ հարձակումները կսաստկանան:
«Էս ի՞նչ ա, կոլոլա՞կ ա». Փաշինյան (տեսանյութ)

«Էս ի՞նչ ա, կոլոլա՞կ ա». Փաշինյան (տեսանյութ)

Հուլիս 19, 2019 14:45 Համտեսել է սպաների ուտելիքը։
Փաշինյանը զորամասում փորձել է զինվորի սննդի որակը (տեսանյութ)

Փաշինյանը զորամասում փորձել է զինվորի սննդի որակը (տեսանյութ)

Հուլիս 19, 2019 14:35 Հանդիպել է ԶՈւ սպաների ու կուրսանտների հետ։
ԲԴԽ–ն նոր նախագահ ունի

ԲԴԽ–ն նոր նախագահ ունի

Հուլիս 19, 2019 14:30 Դռնփակ նիստը մեկնարկել էր Տավարացյանի հարցով դռնբաց նիստից հետո:
Տեղեկատվություն՝ Սիսիանում տեղի ունեցած պայթյունի մասին

Տեղեկատվություն՝ Սիսիանում տեղի ունեցած պայթյունի մասին

Հուլիս 19, 2019 14:25 Հարուցվել է քրեական գործ։
«Նիկոլ Փաշինյանը, «որպես բուտկա», սեփականաշնորհել է դատախազությունը» (տեսանյութ)

«Նիկոլ Փաշինյանը, «որպես բուտկա», սեփականաշնորհել է դատախազությունը» (տեսանյութ)

Հուլիս 19, 2019 14:15 Ցանկանում է իրեն ոչ հնազանդ անձանց փոխել։
Սամվել Բաբայանը ծանուցված չէր. նիստը չկայացավ (տեսանյութ)

Սամվել Բաբայանը ծանուցված չէր. նիստը չկայացավ (տեսանյութ)

Հուլիս 19, 2019 14:05 Մեկնարկելուն պես հետաձգվեց։
Վարչապետի՝ «ասֆալտին փռելու, պատերին ծեփելու» կոչից հետո համացանցում ատելության խոսքը 200 տոկոսով ավելացավ. Նարեկ Սամսոնյան

Վարչապետի՝ «ասֆալտին փռելու, պատերին ծեփելու» կոչից հետո համացանցում ատելության խոսքը 200 տոկոսով ավելացավ. Նարեկ Սամսոնյան

Հուլիս 19, 2019 13:22 12.000 ֆեյք կա ու դրանք բացառապես զբաղված են եղել համացանցում հայհոյելով:
Վահագն Հարությունյանը չի կալանավորվի

Վահագն Հարությունյանը չի կալանավորվի

Հուլիս 19, 2019 13:20 Վերաքննիչը մերժեց դատախազության բողոքը։
ԲԴԽ անդամները կհանդիպեն Քոչարյանի գործով դատավորի հետ (տեսանյութ)

ԲԴԽ անդամները կհանդիպեն Քոչարյանի գործով դատավորի հետ (տեսանյութ)

Հուլիս 19, 2019 13:10 Քննարկելու են նաև խուզարկության հարցը։
Նաշխուն Տավարացյանը կշարունակի ԲԴԽ անդամի իր լիազորությունները

Նաշխուն Տավարացյանը կշարունակի ԲԴԽ անդամի իր լիազորությունները

Հուլիս 19, 2019 12:50 ԲԴԽ անդամները հեռացել էին խորհրդակցական սենյակ։
ԲԴԽ անդամները հեռացան խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու (տեսանյութ)

ԲԴԽ անդամները հեռացան խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու (տեսանյութ)

Հուլիս 19, 2019 11:25 Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման հարցով:
Երևանի Սարկավագի փողոցի բնակիչներն աղվես են բռնել

Երևանի Սարկավագի փողոցի բնակիչներն աղվես են բռնել

Հուլիս 19, 2019 11:05 Տեղափոխել են անվտանգ տարածք:
Անվտանգ տարածք են տեղափոխել օձերին

Անվտանգ տարածք են տեղափոխել օձերին

Հուլիս 19, 2019 10:50 Երևանում, Աշտարակում և Գորիսում: