Աշխարհ

14.07.2019 18:35


Ադրբեջանի օդուժը մարտական վարժանքներ է անցկացրել

Ադրբեջանի օդուժը մարտական վարժանքներ է անցկացրել

Ադրբեջանի ռազմաօդային ուժերի СУ-25 կործանիչները պլանային վարժանքներ են անցկացրել, որի ընթացում նաև մարտական ռմբահարումներ ու հրթիռակոծություն է իրականացվել:

Ցերեկային ու գիշերային ժամերին անցկացված վարժանքներում խմբերով թռիչքներ կատարած կործանիչները հայտնաբերել են փորձադաշտերում տեղակայված «պայմանական հակառակորդի թիրախները» և դրանց հարվածել ռումբերով ու տարբեր տրամաչափի հրթիռներով:

Վարժանքների մասին շաբաթ երեկոյան հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ դրված առաջադրանքներն օդուժը հաջողությամբ է կատարել:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը