Քաղաքական

15.07.2019 12:05


Սևանա լճի լողափերի տնտեսվարողները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ)

Սևանա լճի լողափերի տնտեսվարողները բողոքի ակցիա են իրականացնում  (տեսանյութ)

Tert.am-ը հայտնում է, որ Սևանա լճի լողափերի տնտեսվարողներն այսօր վաղ առավոտյան Սևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել, այնուհետև գնացել Սևանի քաղաքապետարան, որտեղ կարճատև հանդիպում են ունեցել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի և Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանի հետ:

Վերջիններս հայտնել են, որ կխոսեն կառավարության պատկան մարմինների ղեկավարների հետ և կհայտնեն այդ մասին տնտեսվարողներին: Այնուհետև տնտեսվարողները Սևանի քաղաքապետարանի դիմացից հայտնեցին, որ Սևանի կանաչելու պատճառով զբոսաշրջիկներ չեն այցելում լիճ, հարկեր չեն վճարելու, իսկ նախարարությունները հայտնում են, որ Սևանում լողալը վտանգավոր է, ինչի հետ տնտեսավարողները համաձայն չեն և պահանջում են, որ նախարարները հայտնեն, որ Սևանում լողալը վտանգավոր չէ:

Այնուհետև որոշում կայացրին փակել Երևան-Սևան ճանապարհը:

Այս խորագրի վերջին նյութերը