Լրահոս

15.07.2019 18:20


Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում քաղաքացիները չեն կարողանում ինքնուրույն վերադառնալ ափ (տեսանյութ)

Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում քաղաքացիները չեն կարողանում ինքնուրույն վերադառնալ ափ (տեսանյութ)

Հուլիսի 15-ին՝ ժամը 15:25-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում քաղաքացիները հեծանվանավակով հեռացել են ափից և չեն կարողանում ինքնուրույն վերադառնալ ափ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, որոնցից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է:

Մինչ ջրափրկարարների՝ կանչի վայր հասնելը քաղաքացիներից մեկը մոտեցել է լողափին:

Ջրափրկարարները հեծանվանավակում գտնվող քաղաքացուն՝ Վ.Հ.-ին (ծնված 2003 թ.), տեղափոխել են հատուկ ջրափրկարարական ջոկատի նավակ, մոտեցրել ափ և ջրից դուրս բերել քաղաքացու հեծանվանավակը:

Այս խորագրի վերջին նյութերը