Կարծիք

16.07.2019 14:40


Է՛լ ինչ են թաքցնում հպարտ քաղաքացիներից

Է՛լ ինչ են թաքցնում հպարտ քաղաքացիներից

Վենետիկի հանձնաժողովի արձանագրության «գաղտնազերծման» այս պատմության մեջ «ամենասպանիչը» գիտե՞ք ինչն է` գոնե ինձ համար. որ քայլարածները լա՛վ էլ գիտեին, բայց չէին հայտնում եվրոպացի փորձագետների բացասական դիրքորոշման մասին։

Ամբողջ մի ամիս (25 օր) 3 միլիոն վարչապետերից խնամքով թաքցնում էին, որ հանձնաժողովը «ոչ անհրաժեշտ եւ ոչ օգտակար» է համարել դատավորներին «զտելու», սահմանադրական արդարադատության սպասավորներին սեւերի եւ սպիտակների (անդամների եւ դատավորների) տեսակավորելու թավշյահեղափոխական ծրագիրը։

Ինչպեսեւ ԱԱԾ նախագահի ու ՀՔԾ պետի հեռախոսազրույցների հրապարակման դեպքում, սրանք անհանգստացած էին ոչ թե դրանց բովանդակությամբ (որ հեռակառավարվող արդարադատությանը «պատերազմ հայտարարած» Փաշինյանն իր ենթակաների միջոցով ինքն է օրը ցերեկով հեռակառավարվող արդարադատություն իրականացնում, այն էլ` Հայաստանի նախկին նախագահի եւ բարձրաստիճան մյուս պաշտոնյաների նկատմամբ, այլ` բուն գաղտնալսման փաստից. որ «սահմանափակ մատչելիության» փաստաթուղթը հանկարծ ջրի երես դուրս եկավ եւ դարձավ հրապարակային քննարկման առարկա։

Լավ է, որ «Իրավական ուղի» կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը շտապեց լույս սփռեց այդ «թնջուկի» վրա` ասաց, որ իրե՛նք են դա հրապարակ նետել` փաստաթուղթը տրամադրած եվրոպացի գործընկերոջ գիտությամբ եւ համաձայնությամբ։ Թե չէ մի գործ էլ այդ փաստի առթիվ կհարուցեին`իրենց ծիծաղելի վիճակի մեջ դնելով։

Վատ է, որ չգիտենք` է՛լ ինչ են թաքցնում հպարտ քաղաքացիներից, օրինակ, նույն Արցախի հարցի հետ կապված. է՛լ ինչ գիտեն, որ չեն ասում` վախենալով հանրության ոչ թավշյա արձագանքից...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը